Նորդենդ
Նորդենդ | |
---|---|
Տեսակ | լեռ |
Երկիր | ![]() ![]() |
Վարչատարածքային միավոր | Վալե և Պիեմոնտ |
Լեռնաշղթա | Մոնտե-Ռոզա |
Բարձրությունը ծովի մակարդակից | 4609 մետր |
Հարաբերական բարձրություն | 94 մետր |
![]() ![]() | |
Նորդենդ (գերմ.՝ Nordend), ծովի մակարդակից 4609 մետր բարձրությամբ լեռնագագաթ, Մոնտե Ռոզա լեռնազանգվածում, Պենինյան Ալպերում, Շվեցարիայի և Իտալիայի սահմանին[1]։
Նորդենդի գագաթը առաջին անգամ բարձրացել են 1861 թվականի օգոստոսի 26-ին, Է. Ն. Բակստոնը, Տ. Փ. Բակստոնը, Ջ. Ջ. Կոուելոմը, Բինդերոմը և Մ. Կ. Պայոտոմը։
Ֆիզիկա - աշխարհագրական բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Նորդենդ գագաթը գտնվում է Շվեյցարիայի և Վալե կանտոնի և Իտալիայի սահմանին` Պիեմոնտ շրջանում։ Նորդենդը Դյուֆուրից հետո Մոնտե Ռոզա լեռնազանգվածի երկրորդ բարձր գագաթն է Ալպերի 4000 մետրից բարձր գագաթների ցանկում[2]։ Ալպիական բարձրությունների մեջ բացարձակ բարձրությամբ գտնվում է չորրորդ հորիզոնականում։ Դրանով հանդերձ` Դյունան և Գրենցգիպփել գագաթները նույնպես տեղակայված են Մոնտե Ռոզե լեռնազանգվածում, ավելի բարձր են Նորդենդից, բայց դրանք ընդգրկված են ընդլայնված ցուցակի մեջ, ոչ մեծ հարաբերական բարձրության պատճառով։ Նորդենդ գագաթը համարվում է իտալական Վերբանո Կուզո Օսսոլա պրովինցիայի ամենաբարձր կետը[3]։
Նորդենդ գագաթը համարվում է Մոնտե Ռոզայ լեռնազանգվածի ամանեահարավային չորս հազարանոցը։ Այդ փաստը ընկած է գագաթի անվան հիմքում, որը անգլերեն բառացի նշանակում է( անգլ.՝ North End)։ Տեղակայված է լեռնազանգվածի հիմնական գագաթ Դուֆուրից 600 մետր հյուսիս, որից անջատված է Սելլա դ՛Արջենտո լեռնանցքով (իտալերեն՝ Sella d'Argento), Դյունան գագաթով և Զիլբերզատել( գերմ.՝ Silbersattel) լեռնանցքով[4]։
Վերելքների պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին վերելքը դեպի Նորդենդ լեռնագագաթը իրականացրել են 1861 թվականի օգոստոսի 26-ին, 5 հոգուց բաղկացած խումբը, լեռնագնացներ՝ Էդվարդ Ն., Փ. Բակստոն, Ջ. Ջ. Կոուելոմ և լեռնային էքսկուրսավարներ՝ Բինդերոմը և Մ. Կ. Պայոտոմ։
Արևելյան Մակունյագա պատը առաջին անգամ անցել է Ֆերդինանդ Իմսենգը, եղբայրներ Լուիջի և Աբրահամ Բորսկիների հետ, 1876 թվականի հուլիսին։ Այս երթուղով վերելքը տևեց 21 ժամ։ Երթուղին կրում է Վիա Բրոսկի անվանումը և ըստ UIAA դասակարգման ունի V կատեգորիա։
Կրեստա դի Սանտա լեռնանցքը առաջին անգամ նվաճվել է Վալտեր Ֆլենդերի, Հենրի Բուրգեների և Ֆերդինանդ Ֆյուհրերոմի կողմից 1899 թվականի սեպտեմբերի 5-ին։
Վերելքը դեպի Նորդենդ այդ լեռնանցքով առաջին անգամ իրականացրել է Ֆրանց Լոհմաթերը իր եղբոր Յոհանի և անգլիացի լեռնագնաց Վալենտին Ռայանի հետ 1906 թվականին։ Այդ երթուղին ունի IV-V կատեգորիա ըստ UIAA դասակարգման։
Վերելքը հյուսիսային պատով, տեխնիկապես ամենաբարդն է, այն առաջին անգամ իրականացրել են երեք լեհ լեռնագնացներ 1969 թվականի օգոստոսին։ Վերելքը հյուսիսային պատով ունի V+ կատեգորիա, ըստ UIAA դասակարգման։
Վերելքների երթուղիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նորդենդ բարձրանալու դասական երթուղին ունի 3-րդ կատեգորիա, UIAA դասակարգմամբ (PD ըստ IFAS դասակարգման)։ Երթուղին սկսում է Ցերմաթթ համայնքից և անցնում Մոնտե Ռոզան, Գորներ սառցադաշտը և Զիլբերզատել լեռնանցքը՝ գագաթի հյուսիսարևմտյան պատով[5]։
Ի թիվս այլ հայտնի երթուղիների նշվում է վերելքը արևելյան պատով (Վիա Բրոսկի երթուղով), որը ավելի դժվար երթուղի է, ճանապարհի որոշ մասեր ունի 65° թեքություն[6][7]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ UIAA (March 1994)։ «The 4000 of the Alps - official list»։ UIAA-Bulletin Nr. 145 (անգլերեն)։ UIAA։ Արխիվացված օրիգինալից 2010-03-07-ին։ Վերցված է 2017-01-30
- ↑ «Nordend, Italy/Switzerland» (անգլերեն)։ peakbagger.com։ Վերցված է 2017-01-30
- ↑ «Nordend, Zermatt, Switzerland» (անգլերեն)։ zermatt.ch։ Վերցված է 2017-01-30
- ↑ «Nordend» (ֆրանսերեն)։ camptocamp.org։ Վերցված է 2017-01-30
- ↑ Wolfgang Pusch, Helmut Dumler, Willi P. Burkhardt Viertausender der Alpen. — Bergverlag Rother GmbH, 2013. — P. 125. — 271 p. — ISBN 3763374310
- ↑ «Alpengipfel & Erstersteiger: Nordend» (գերմաներեն)։ erstersteiger.de։ Վերցված է 2017-01-30
- ↑ «Nordend: Voie Normale» (ֆրանսերեն)։ camptocamp.org։ Վերցված է 2017-01-30
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Nordend» (անգլերեն)։ summitpost.org։ Վերցված է 2015-05-28
- «Nordend Mountain Information» (անգլերեն)։ mountain-forecast.com։ Վերցված է 2015-05-28
|