Նորգվինեական երգող շուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նորգվինեական երգող շուն
San Diego Zoo 001.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Ողնաշարավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Գիշատիչներ
Ընտանիք Շնազգիներ
Ցեղ Գայլեր
Տեսակ Գայլ
Ենթատեսակ Նորգվինեական երգող շուն
Լատիներեն անվանում
Canis lupus hallstromi
Troughton, 1958
Հոմանիշներ
  • New Guinea dingo
  • Hallstrom dog
  • Bush dingo
  • New Guinea wild dog[1]
Արեալ
պատկեր

  Նոր Գվինեա

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում





Նորգվինեական երգող շուն (լատ.՝ Canis lupus hallstromi), գայլի ենթատեսակ։ Բնակվում է Նոր Գվինեայում՝ մասնավորապես Պապուա Նոր Գվինեայի[1] անտառներում։ Ապրում է նաև մարդաբնակ տարածքներում[2]։ Դասակարգման հարցում տարաձայնություններ կան. կենդանաբանների մի մասը նրան համարում են առանձին տեսակ և կոչում են Canis hallstromi։ Նախնիները համարվում են դինգո շնատեսակն ու գայլը[2]։ Միջին մեծության կենդանի է։ Կյանքի միջին տևողությունը 12-16 տարի է։ Հազվադեպ հանդիպող տեսակ է[2]։ Հարմարված է կլիմայական տարբեր պայմանների՝ կարող է ապրել և սառը և տաք միջավայրում[3][4]։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորգվինեական երգող շունը ոռնալիս

Նորգվինեական երգող շունն ունի մեծ գլուխ[4]։ Հասուն առանձնյակների հասակը 36–46 սմ է, իսկ փոքրերինը՝ 33–43 սմ։ Քաշը 7.7–13.6 կգ է[1]։ Պոչի երկարությունը 22-28 սմ է։ Կարող են լինել դարչնագույն, շագանակագույն, սև և մուգ շագանակագույն, կարմիր երանգավորումներով[1]։ Ընտելացված առանձնյակներն ունեն գրեթե նույն տեսքն, ինչ վայրի առանձնյակները, բայց այն ավելի կարճահասակ է, դունչն ու թաթերն ավելի երկար են, ականջները մի քիչ փոքր են։ Ընտանիների մորթին հաստ է ու կարճ՝ շագանակագույն, դեղնավուն կամ նարնջագույնին մոտ։ Աչքի ծիածանաթաղանթը մուգ սաթեգույն է կամ մուգ շագանակագույն է։ Ողնաշարն ու մկանները լավ զարգացած են, ինչպես կատուների մոտ։

Կենդանու ոռնոցը յուրահատուկ է. այն կարող է տևել 3 վայրկյան և ավելի՝ 5 վայրկյան։ Նա կարող է կոշտ ոռնոց արձակել, երբ մագլցում է ծառի վրայով։ Երաշտների ժամանակ չի տեղափոխվում քաղաքային բնակավայրեր, բայց կարող է հարմարվել նաև սառնամանիքի պայմաններին։ Ավելի հաճախ սնվում է կաթնասուններով։ Նրա վարքը տարբերվում է գայլի կամ վայրի շների վարքից։ Իր անվանումն ստացել է յուրահատուկ ձայնի համար, այնպիսի ձայն, որը հիշեցնում է թռչունների և կետերի արձակած ձայներին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]