Նորայր Բախտամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նորայր Բախտամյան
Ծնվել էնոյեմբերի 1, 1970(1970-11-01) (49 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Մասնագիտությունսպորտային հրաձիգ

Նորայր Բախտամյան (նոյեմբերի 1, 1970(1970-11-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ) հայ հրաձիգ՝ ատրճանակից, Հայաստանի բազմակի չեմպիոն, 2011 թվականի հրաձգության աշխարհի գավաթի արծաթե մրցանակակիր: 3 Օլիմպիական խաղերի մասնակից (2004, 2008 և 2012):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորայր Բախտամյանը ծնվել է 1970 թվականի նոյեմբերի 1-ին՝ Երևանում: Հրաձգությամբ տարվել է 1985 թվականից: Սպորտում առաջին քայլերն արել է Խորեն Իգիթյանի գլխավորությամբ[1]:

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպորտում եղած ողջ ընթացքում բազմիցս դարձել է Հայաստանի չեմպիոն: 2004 թվականին Աթենքի Օլիմպիական խաղերում՝ 10 մետր հրաձգությունում, զբաղեցրել է 4-րդ տեղը: Չորս տարի անց ելույթ է ունեցել Պեկինի Օլիմպիական խաղերում, բայց՝ անհաջող: 2011 թվականին Սիդնեյի աշխարհի գավաթի առաջնությունում երկրորդն է եղել: 2012 թվականին երկու անգամ գրավել է աշխարհի գավաթի չորրորդ տեղը: Նույն տարվա փետրվարին ֆիննական Վերումայկի քաղաքում կայացած Եվրոպայի ձմեռային առաջնությունում հավաքելով 679,6 միավոր՝ գրավել է 6-րդ տեղը[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Լոնդոն-2012. Հայ օլիմպիականները. Նորայր Բախտամյան»։ NEWS.am Sport։ 2012-07-12։ Վերցված է 2012-07-03