Նորայր Ակոպով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նորայր Ակոպով
Ծնվել էհունվարի 22, 1949(1949-01-22) (70 տարեկան)
Բաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Մասնագիտությունֆիզիկոս-տեսաբան
Հաստատություն(ներ)Երևանի ֆիզիկայի ինստիտուտ
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1978)

Նորայր Զավենի Ակոպով (հունվարի 22, 1949(1949-01-22), Բաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆիզիկոս-տեսաբան, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1978

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բաքվում: 1971 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1979 թվականից աշխատում է Երևանի ֆիզիկայի ինստիտուտում (2002 թվականից՝ գլխավոր գիտաշխատող)։

Աշխատանքները վերաբերում են բարձր էներգիայի ֆիզիկային, հաշվողական ֆիզիկայի խնդիրներին, Մոնտե Կառլոյի վիճակագրական եղանակների կիրառման ժամանակակից փորձարկումների մոդելավորմանը, նուկլոնի սպինային կառուցվածքի ֆունկցիայի և Գերասիմ-Դրել-Քերնի գումարումների ընդհանրացված օրենքի ուսումնասիրմանը՝ «Հերմես» կենտրոնի փորձնական տվյալների հիման վրա։

1987 թվականից մասնակցում է միջազգային գիտական համագործակցությունների (ՑԵՌՆ՝ Շվեյցարիա, ԴԵԶԻ՝ Գերմանիա), Երևանի ֆիզիկայի ինստիտուտի խմբի գիտական ղեկավար՝ «Հերմես» ժամանակակից փորձարկումների «Հերա» արագացուցիչում (Համբուրգ, Գերմանիա)[1]:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին։ Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն։ 2005։ էջ էջ 60