Նոել Գոդին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նոել Գոդին
Noël Godin 2003.JPG
Ծնվել է սեպտեմբերի 13, 1945(1945-09-13)[1] (73 տարեկան)
Ծննդավայր Լիեժ, Վալոնիա, Բելգիա
Մասնագիտություն կինոռեժիսոր, դերասան և գրող
Լեզու ֆրանսերեն[2]
Քաղաքացիություն Flag of Belgium.svg Բելգիա
Noël Godin Վիքիպահեստում

Նոել Գոդին (սեպտեմբերի 13, 1945(1945-09-13)[1], Լիեժ, Վալոնիա, Բելգիա), բելգիացի գրող, քննադատ, դերասան և տորթեր նետող: Գոդինը համաշխարհային ճանաչում է ստացել 1998 թվականին, երբ նրա համակիրները տորթ նետեցին Microsoft-ի գործադիր տնօրեն Բիլ Գեյթսի դեմքին:

Դիրքորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

1969 թվականին Գոդինը առաջին անգամ իրականացրեց «աղանդերային ահաբեկչություն», նրա զոհը դարձավ Մարգերիտ Դյուրասը: Հետագայում նրա զոհերի թվում էին Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆիլի Դուստ-Բլազին, Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին և մի շարք այլ անձինք[3]:

1998 թվականի փետրվարի 4-ին Բրյուսելում Բիլ Գեյթսը Եվրամիություն պաշտոնական այցի ժամանակ դեմքին տորթի հարված ստացավ: Դա տեղի ունեցավ Գեյթսի՝ կառավարական շենք մտնելու ժամանակ, որտեղ նա պատրաստվում էր հանդես գալ կրթական թեմայով ճառով: Հումորասերը փախավ, սակայն նրա օգնականը և օպերատորը կալանավորվեցին, իսկ հետագայում՝ բաց թողնվեցին: Նոել Գոդինը ավելի ուշ հայտնվեց հեռուստատեսությունում և մեղքն իր վրա վերցրեց: Դատական գործ հարուցել Գեյթսը հրաժարվեց[4]: Ակցիայի կազմակերպիչների և ուղղակի կատարողների թվում էր հանրահայտ բելգիացի ռեժիսոր Ռեմի Բելվոն: Իր հակակրանքը Գեյթսի նկատմամբ Գոդինն այսպես էր բացատրում.

Aquote1.png Այն բանի համար, որ ինչ-որ իմաստով Գեյթսը աշխարհն է կառավարում և միևնույն ժամանակ առաջարկում է իր գիտելիքը, հարուստ երևակայությունը և իշխանությունը կառավարությանն ու ընդհանրապես ժամանակակից աշխարհին՝ այսինքն՝ ողջ աննորմալ, անարդար և զազրելի երևույթներին: Նա կարող էր ուտոպիստ դառնալ, սակայն նախընտրում է մնալ համակարգի սպասավոր[5]: Aquote2.png


Ըստ Գոդինի՝ իր գործողությունները բռնություն չեն: Նա խիստ է վերաբերվում տորթի բաղադրությանը, որը կօգտագորվի «զենքի» տեսքով (որպես կանոն, դա հարած սերուցքով լի և, հնարավոր է, շոկոլադի ոչ մեծ քանակությամբ փափուկ խմոր է): Գոդինը կարծում է, որ իր գործունեությունն ուղղված է բացառապես հանրահայտ անձանց, ովքեր տառապում են սեփական կարևորությամբ և ինքնահեգնանքի անբավարարությամբ: Իր դիրքորոշման համար Գոդինը ստացել է «Տորթ մարդ» մականունը[6]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]