Նշան Աբասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նշան Աբասյան
Ծնվել էհոկտեմբերի 6, 1985(1985-10-06) (38 տարեկան)
ԾննդավայրԽորոնք, Էջմիածնի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Մասնագիտությունբանաստեղծ և լրագրող
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Նշան Աբասյան Վիքիդարանում

Նշան Արայիկի Աբասյան (հոկտեմբերի 6, 1985(1985-10-06), Խորոնք, Էջմիածնի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), բանաստեղծ, գեղարվեստական խմբագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշան Աբասյանը ծնվել է 1985 թվականի հոկտեմբերի 6֊ին՝ Արմավիրի մարզի Խորոնք գյուղում[2]։

2002-2007 թվականներին սովորել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։

2005-2010 թվականներին աշխատել է «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունում՝ որպես սեմինարավար և «Արևածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթի պատասխանատու։

2010-2012 թվականներին աշխատել է Հայաստանի հանրային ռադիոյում՝ որպես «Լյուն-սե» երիտասարդական և «Ռադիոարտ» մշակութային ծրագրերի լրագրող և հաղորդավար։

2012-2016 թվականներին «Շողակաթ» հեռուստաընկերությունում աշխատել է որպես հոգևոր-մշակութային հաղորդումների լրագրող և սցենարիստ[2]։

Ներկայումս զբաղվում է խմբագրական գործունեությամբ հրատարակչական ոլորտում։

Նշան Աբասյանը 2004 թվականից միջազգային տարբեր ծրագրերում ներկայացրել է հայ մշակույթը՝ Լեհաստանում, Ռուսաստանում, Գերմանիայում, Լիտվայում, Դանիայում, Իտալիայում և այլն[3]։

2012 թվականին Հայաստանը առաջին անգամ ներկայացրել է Ջենովայի պոեզիայի միջազգային փառատոնին։ Թարգմանվել է անգլերեն, ռուսերեն, իտալերեն, ռումիներեն։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Երեքշաբթի», 2002 թվական։
  • «Ծիրանենի», 2010 թվական։
  • «Ուրիշ լռություն», 2015 թվական[4]։
  • «Պետրիկոր», 2021 թվական։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://www.azatutyun.am/a/2061122.html
  2. 2,0 2,1 «Նշան Աբասյան». gir.am. 21․07․2021.
  3. «Նշան Աբասյան. «Պետրիկոր» ժողովածուի շնորհանդեսը — Հայաստանի Ազգային Գրադարան». nla.am. Վերցված է 2021 թ․ հուլիսի 21-ին.
  4. «Ուրիշ Լռություն». gir.am. 21․07․2021.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]