Նյուել Ուայեթի տուն-թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նյուել Ուայեթի տուն-թանգարան
Wyeth House.png
Տեսակբնակելի տուն և Ստուդիա
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
ՏեղագրությունՉադս Ֆորդ Թաունշիպ
Կայքbrandywinemuseum.org/ncstudio.html(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Նյուել Ուայեթի տուն-թանգարան (անգլ.՝ N. C. Wyeth House and Studio), 20-րդ դարի ամերիկացի գեղանկարիչ և գրքերի հանրահայտ նկարազարդումների հեղինակ Նյուել Կոնվերս Ուայեթի հուշաթանգարանը ԱՄՆՓենսիլվանիա նահանգի Չադս Ֆորդ քաղաքի մերձակայքում[1]։ Գտնվում է գեղատեսիլ բնության գրկում, որը ներշնչանքի աղբյուր է հանդիսացել արվեստագետի համար։ Ուայեթը տարածքը գնել և տունը կառուցել է 1911 թվականին իր առաջին խոշոր հոնորարի գումարով, որն ստացել էր Ռոբերտ Լուիս Սթիվենսոնի «Գանձերի կղզին» վեպի նկարազարդման համար[2]։ Շինությունը ծառայել է որպես նկարչի հիմնական բնակավայր և արվեստանոց։ Նրա մահից հետո՝ 1945 թվականից այնտեղ ապրել ու ստեղծագործել են կինը, ապա՝ դուստրը՝ նկարչուհի Քերոլայն Ուայեթը։ Վերջինիս մահից հետո շինություններն ու տարածքը գնել է Բրենդիուայն Ռիվրի թանգարանը, որն էլ այդտեղ կազմակերպում է էքսկուրսիաներ, շրջակա տարածքում էլ՝ հետիոտն արշավներ[3]։ 1997 թվականին տուն-թանգարանին շնորհվել է ԱՄՆ-ի ազգային պատմական հուշարձանի կարգավիճակ[2][4]։

Բրենդիուայն Ռիվրի թանգարանի տնօրինությունը այստեղ վերակառուցման ու վերանորոգման անհրաժեշտ աշխատանքներ է իրականացրել, և Նյուել Ուայեթի տուն-թանգարանը 2012 թվականին բացել է իր դռները այցելուների առջև[5]։

2019 թվականին Նյուել Ուայեթի թոռը՝ համբավավոր նկարիչ Էնդրյու Ուայեթի որդին՝ Ջեյմին էքսկուրսիաների շարք է վարել իր պապի տուն-թանգարան-արվեստանոցում[6]։ Այստեղ պահվում են Նյուել Ուայեթի աշխատանքներ բնօրինակների բավականին հարուստ հավաքածու և նրա անձնական իրերից։ Կան նաև Ուայեթների համբավավոր տոհմի այլ նշանավոր ներկայացուցիչների մասին պատմող ցուցանմուշներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sellers, Frances Stead. "In Chadds Ford, Pa., they still tell stories about Andrew Wyeth, but plenty of mysteries remain." Bangor, Maine: Bangor Daily News, April 25, 2014 (reprinted from The Washington Post).
  2. 2,0 2,1 Robert J. Wise, Jr., Christine Pdmanicsky, Susan Kline, Carolyn Pitts (April 22, 1997)։ [[[:Կաղապար:NHLS url]] «National Historic Landmark Nomination: N. C. Wyeth House and Studio»] (pdf)։ National Park Service  and Կաղապար:NHLS url (6.38 MB)
  3. Chambless, John. "New Walking Trails Open in Chadds Ford, Tracing the Wyeth Family's Footsteps." West Grove, Pennsylvania: Chester County Press, April 24, 2017.
  4. «National Historic Landmarks Program (NHL)»։ Արխիվացված է օրիգինալից 2011-06-06-ին։ Վերցված է 2021-05-15 
  5. Langer, Emily. "Stepping into Andrew Wyeth's studio, and paintings, in Chadds Ford, Pa." Washington, D.C.: The Washington Post, August 3, 2012.
  6. Talorico, Pat. "Rare N.C. Wyeth exhibit: Grandson Jamie gives a tour of the legendary illustrator's works." Wilmington, Delaware: The News Journal, June 28, 2019 (subscription required).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]