Նյոս
Նյոս | |
---|---|
Տեսակ | լիճ |
Երկիր | Կամերուն |
Վարչատարածք | Northwest? |
Երկարություն | 2 կմ |
Լայնություն | 1,2 կմ |
ԲԾՄ | 1091 մետր |
Խորություն | 210 մետր |
Մակերես | 1,58 կմ² |
Ծավալ | 0,15 կմ³ |
Ավազանի երկիր | Կամերուն |
Նյոս[1][2] (Նիոս[3]; անգլ.՝ Lake Nyos[4], ֆր.՝ Lac Nyos), խառնարանային լիճ։ Գտնվում է Մենչումի վարչական տարածքում՝ Կամերունի հյուսիսարևմտյան շրջանում։ Լճից սկիզբ է առնում Ժոնգա գետի ձախ վտակը (Կացինի վտակը)[2]։ Լիճը գտնվում է Վում[en] կոմունայի տարածքում, Մենչում դեպարտամենտից հարավ-արևելք[4][5]։ Լճի մակերեսը՝ 1,48 կմ²[6]։ Ջրի ծավալը՝ 0,153 կմ³[7]։
Երկրաբանական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նյոսը բարձրադիր լեռնային լիճ է, գտնվում է ծովի մակերևույթից 1091 մետր բարձրության վրա[8], առաջացել է այս վայրում չորս դար առաջ հիդրոթերմային գործընթացների ազդեցության հետևանքով, որի ընթացքում լավան բախվել է ստորերկրյա ջրերի հետ, որի արդյունքում հզոր պայթյուն է եղել և առաջացել է խառնարան, որը ընթացքում լցվել է ստորերկրա և վերգետնյա ջրերով։ Նյոս լիճը գտնվում է Ադամավա[9] լեռան վրա, որը հանդիսանում է նույնանուն սարահարթի կենտրոնական մասը և գտնվում է կամերունյան գծի վրա, որը ձգվում է Գվինեական ծոցի հյուսիս-արևելքց դեպի Չադ լիճ։
Լեռնաշղթայի տակ, որի վրա գտնվում է Նյոս լիճը, ժայթում է մագմա, անընդհատ դուրս թողնելով ածխաթթու գազ, որոնք հագեցնում են ստորերկրյա ջրերը ներառյալ Նյոս լիճը, ինչպես նաև շրջակա տարածքում գործող գազավորված ջրի բազմաթիվ աղբյուրներ։
Նյոս լիճի խորությունը կազմում է 210 մետր, երկարությունը՝ 1,9 կմ, լայնությունը՝ 1,2 կմ[10]։ Հյուսիսային կողմում լիճը սահմանակիցում է 40 մետրի հասնող բնական պատնեշի, կազմված հրաբխային ապարներից։ Բնական պատնեշը հոսքի համար ամբարտակ է ծառայում, ապահովելով լիճի ջրի հոսքը դեպի Ժոնգա գետ[1][2] (անգլ.՝ Katsina[4]): Ամբարտակի աստիճանական ոչնչացումը էրոզիայի միջոցով կարող է ի վերջո հանգեցնել դրա փլուզմանը և ջրհեղեղի ալիքը կհասնի Նիգերիա[8]։ Նյոսից 95 կմ հարավ-արևելք գտնվում է նմանատիպ ալպյան խառնարանային Մանուն(ֆր.՝ Monoun) լիճը՝ 95 մետր խորությամբ։ Երկու լճի ջրերի ջերմաստիճանն ու ծավալը գործնականում չի փոփոխվում, ածխածնի երկօքսիդի կոնցենտրացիայի բարձր գրադիենտի պատճառով։
Լճագրական աղետ
[խմբագրել | խմբագրել կոդը]1986 թվականին օգոստոս 21-ին Նյոս լճում տեղի ունեցեվ լճային աղետ, որի արդյունքում մահացել է 1700 մարդ։ Մեծ քանակությամբ ածխաթթու գազի[8] արտանետումը տևելե է մի քանի ժամ։ Գազը լճից արտահոսել է լեռան լանջով երկու հզոր հոսքով, տարածվել է 27 կմ հեռավորության վրա, իր ճանապարհին ամեն ինչ ոչնչացնելով[8]։ Ինչպես նաև, աղետը վերապրածների խոսքերով, օդը լցված էր հոտած ձվին բնորոշ հոտով։ Որոշ գիտնականների տեսակետի, մարդկանց մահի պատճառ է դարձել ծծմբաջրածինը[11]։
Հավանական պատճառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]հետազոտողների ենթադրում են մի շատ իրավիճակներ, որոն կարող էին Նյոս լճում նման աղետի պատճառ դառնալ։
- Ածխաթթու գազը ջրային միացություննների շերտերում մեծ ծավալներով տեղ են գտել լճի վերին շերտերում[8], որի պատճառը կարող էր դառնալ տարբեր գործոնները` փլուզում, սողանք, երկրաշարժ, քամու արդյունքում առաջացած ալիքներ, ինչպես նաև սառը տեղումներ, թափված լիճի արտաքին մակերևույթի վրա։
- Փոքր ստորջրյա հրաբուխի ժայթքումը, որի խառնարանը գտնվել է լճի հատակում։
Աղետի կրկնվելու կանխում
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղետի կրկնվելը կանխելու համար սկսած 2000-ական թվականներից այս շրջանում Նյոս և Մանուն լճերում իրականացվում է գազազրկում։
Հետազոտողները առաջարկում են նաև բնակչության անվտանգության ապահովման մի քանի տարբերակներ`
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 карта|B-32-XVII|scale=1:200000|year=1981
- ↑ 2,0 2,1 2,2 карта|B-32-Б|scale=1:500000|year=1985
- ↑ Б. Силкин Ниос, озеро-убийца // Вокруг света : журнал. — 1993. — № 4.
- ↑ 4,0 4,1 4,2 „NB 32-7 Wum, Cameroon“. Joint Operations Graphic. Scale: 1 : 250 000.(անգլ.)
- ↑ КарСер
- ↑ Gary W vanLoon, Stephen J Duffy Lake Nyos — an environmental disaster // Environmental Chemistry : A Global Perspective. — OUP Oxford, 2011. — С. 259–260. — ISBN 0199228868, 9780199228867
- ↑ Samuel J. Freeth, Charles O. Ofoegbu, K. Mosto Onuoha The Lake Nyos gas disaster // Natural Hazards in West and Central Africa. — Springer Science & Business Media, 2013. — С. 64. — ISBN 3663052397, 9783663052395
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 «Lake Nyos Dam Assessment» (PDF). docs.unocha.org. Cameroon, September 2005. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ Կաղապար:Карты государств
- ↑ «Oku Volcanic Field». Global Volcanism Program. Smithsonian Institution. Վերցված է 2017-11-30-ին.
- ↑ Н. А. Ионина, М. Н. Кубеев — 100 великих катастроф, глава «Озеро-убийца Ниос». М.: «Вече», 1999, ISBN 5-7838-0454-1
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Наталья Анатольевна Солодовник, Анатолий Борисович Солодовник. (2006 թ․ օգոստոսի 14). «Nyos: Лимнологическая катастрофа». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 9-ին.
- Шаталов Н. Н. Африканские озера Ниос и Монун — индикаторы уникального углекислотного глубинного дыхания Земли // Український журнал дистанційного зондування Землі 21 (2019) 4-22
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նյոս» հոդվածին։ |
|