Jump to content

Նյոշատել (պանիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նյոշատել
Neufchâtel
Տեսակպանիր կովի կաթից, ֆրանսիական պանիր, սպիտակ բորբոսով պանիր, ագարակի պանիր և պանրագործարանի պանիր
Առաջացման երկիրՖրանսիա Ֆրանսիա
ՏարածաշրջանՎերին Նորմանդիա,
Պեի դե Բրե
Կաթկովի կաթ
Պաստերիզացումչկա
Կազմվածքփափուկ
Հասունացման ժամանակաշրջան8-10 շաբաթ
ՍերտիֆիկացումAOC (1969, 1986)
Հայտնի է1543
Ձևսիրտ
 Neufchâtel (cheese) Վիքիպահեստում

Նյոշատել (ֆր.՝ Neufchâtel), կովի կաթից պատրաստվող ֆրանսիական պանիր, որն արտադրվում է Վերին Նորմանդիայում։ Այն ունի չոր մակերես, պատված է սպիտակ, փափուկ բորբոսով, առաձգական է և ունի սնկերի նուրբ հոտ։

Նյոշատելը Նորմանդիայի ամենահին պանիրն է. նրա մասին հիշատակումներ հայտնվել են 1035 թվականից[1]։ Իր անվանումը պանիրը ստացել է Նյոշատել-ան-Բրե գյուղակից։

Հարյուրամյա պատերազմի ժամանակ ֆրանսիացի աղջիկները անգլիացիներին սրտաձև պանիր էին նվիրում[1]։ Հենց այդ ժամանակ էլ նյոշատելը ձեռք բերեց իր ամենահայտնի ձևերից մեկը։

Տարածվածության գագաթնակետին նյոշատելը հասավ 19-րդ դարում։ Նապոլեոնի Նորմանդիա այցի ժամանակ նրան որպես նվեր հանձնում են հենց նյոշատել տեսակի պանիրների զամբյուղ[1]։

20-րդ դարում նյոշատելը անցնում է AOC և AOP մատնշում ունեցող պանիրների շարք։

Սրտաձև նյոշատել

Պանիրը պատրաստում են ապրիլից մինչև նոյեմբեր։

Ներկայումս նյոշատելը պատրաստվում է գրեթե նույն եղանակով, ինչ շատ դարեր առաջ։ Կաթը լցնում են մոտ 20 °C ջերմաստիճանով կաղապարների մեջ, ավելացնում պանրի շիճուկ և կաթնային ֆերմենտներ, ինչից հետո թողնում են պանիրը 24-36 ժամ։ Այնուհետև այն չորացնում են և ավելացնում վրձնասունկ։ Ստացված զանգվածը փայտե դարակներում են դնում, այնուհետև ուղարկում 12-14 °C ջերմաստիճան 95% խոնավություն ունեցող ներքնահարկ։

10 օրից պանիրն արդեն պատրաստ է լինում, սակայն ավելի սուր համ ունենալու համար պանիրը պահում են մինչև 10 շաբաթ։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանրի խմորը փափուկ է, միասեռ, յուղայնությունը կազմում է 50%։ Ունի չոր մակերես, պատված է սպիտակ, փափուկ բորբոսով, առաձգական է և ունի սնկերի նուրբ հոտ։

Նյոշատել պանիրն ունի վեց տեսակ՝

Տեսակ Չափս (սմ) Հաստություն (սմ) Կշիռ (գ)
«Քառակուսի» (ֆր.՝ carré) 6,5x6,5 2,4 100
«Բրիկետ» (ֆր.՝ briquette) 5x7 3 100
«Տակառ» (ֆր.՝ bondon) տրամագիծ՝ 4,5 6,5 100
«Կրկնակի տակառ» (ֆր.՝ bondard) տրամագիծ՝ 5,8 8 200
«Սիրտ» (ֆր.՝ coeur) 10x8,5 3,2 200
«Մեծ սիրտ» (ֆր.՝ grand coeur) 14x10,5 5 600

Օգտագործումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյոշատելը մատուցում են ճաշի ավարտին՝ աղանդերից առաջ։ Այն օգտագործում են սովորական կամ խրթխրթան հացի և Côtes du Rhône, Beaujolais, Pomerol կամ Saint-Emilion կարմիր գինիների հետ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 «Le plus vieux des fromages normands». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 5-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]