Նկարիչ Աուրելիանո դե Բերուետե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նկարիչ Աուրելիանո դե Բերուետե
տեսակգեղանկար
նկարիչԽոակին Սորոլյա
տարի1902[1]
բարձրություն115,5 սանտիմետր[1]
լայնություն110,5 սանտիմետր[1]
ժանրդիմապատկեր
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՊրադո թանգարան[1]
հավաքածուՊրադո թանգարան[1]
հիմնական թեմաAureliano de Beruete?
Ծանոթագրություններ

«Նկարիչ Աուրելիանո դե Բերուետե» (իսպ.՝ El pintor Aureliano de Beruete), իսպանացի նկարիչ, Իսպանիայում իմպրեսիոնիզմի խոշորագույն ներկայացուցիչ Խոակին Սորոլյայի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1902 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 115,5 × 110,5 սմ։

Այսօր «Նկարիչ Աուրելիանո դե Բերուետե» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Պրադո թանգարանում[2] (Մադրիդ, Իսպանիա

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոակին Սորոլյան ավելի հայտնի է իր լողափային նկարներով ու լուսավոր գործերով։ Սակայն հաճախ դժգոհում էր, որ հույժ անհրաժեշտ է նկարել դիմանկարներ։ Նրա դիմանկարները համարվել են այդ ժամանակի եվրոպական լավագույն դիմանկարի օրինակներ[3]։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նկարիչ Աուրելիանո դե Բերուետե» ստեղծագործությունում Խոակին Սորոլյան նկարել է իր ընկերոջ՝ նկարիչ Աուրելիանո դե Բերուետեի դիմանկարը[3]։

Սորոլյան Բերուետեին նկարել է ազնվական դիրքով՝ կիսախավարում նստած՝ իր բնանկարներից մեկի ֆոնին (այդ նկարում պատկերված է Սուրբ Մարտինի կամուրջը Տոլեդոյում)։ Դիմանկարի հերոսի դեմքն առանձնանում է մոխրագույնի, շագանակագույնի և հյութեղ սևի երանգներով։ Դեմքի արտահայտությունից երևում է, որ բնորդն ունի խորը հասկացություն գեղանկարչությունից[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Национальный музей Прадо. Путеводитель по Прадо = Museo Nacional del Prado. — Издание 6-е, исправленное. — Мадрид: Museo Nacional del Prado, 2019. — С. 222. — 477 с. — ISBN 978-84-8480-352-2

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]