Խոակին Սորոլյա
Խոակին Սորոլյա | |
---|---|
![]() | |
Ի ծնե | իսպ.՝ Joaquín Sorolla y Bastida |
Ծնվել է | փետրվարի 27, 1863[1][2][3][4][5][6][7][8][9] |
Ծննդավայր | Վալենսիա, Իսպանիա[10] |
Վախճանվել է | օգոստոսի 10, 1923[10][5][6][8][9] (60 տարեկանում) |
Մահվան վայր | Սերսեդիլյա, Մադրիդ, Իսպանիա[10] |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Կրթություն | Real Academia de Bellas Artes de San Carlos de Valencia? |
Մասնագիտություն | նկարիչ և համալսարանի պրոֆեսոր |
Ոճ | Պոստիմպրեսիոնիզմ, social realism? և նատուրալիզմ |
Ժանր | դիմապատկեր |
Ուշագրավ աշխատանքներ | Sad Inheritance?, White slaves trade? և Q5748407? |
Ուսուցիչ | Francisco Pradilla Ortiz? և Gonzalo Salvá Simbor? |
Աշակերտներ | Vicente Santaolaria Montoro?, Álvaro Alcalá Galiano?, Fernando Amarika? և Teodoro Andreu? |
Պարգևներ | Ալֆոնսո XII շքանշանի Մեծ խաչ |
Պաշտոն | Vocal de la Junta per a l'Ampliació d'Estudis i Investigacions científiques |
Ամուսին | Clotilde García del Castillo? |
Զավակներ | Joaquín Sorolla García? և Elena Sorolla i García? |
Joaquín Sorolla Վիքիպահեստում |
Խոակին Սորոլյա ի Բաստիդա (իսպ.՝ Joaquín Sorolla y Bastida, փետրվարի 27, 1863, Վալենսիա — Օգոստոսի 10, 1923, Սերսեդիլիա), իսպանացի նկարիչ։ Համարվում է իմպրեսիոնիզմի խոշորագույն ներկայացուցիչ Իսպանիայում։
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Փոքր տարիքում կորցրել է ծնողներին, քրոջ հետ մեծացել է մորաքրոջ ընտանիքում։ Գեղանկարչություն է սկսել պարապել 14 տարեկանից, սկզբում Վալենսիայում Ֆրանսիսկո Պրադիլյայի մոտ, այնուհետև Մադրիդում։1885 թվականին ստացել է Իսպանական ակադեմիայի նպաստը Իտալիայի մայրաքաղաք Հռոմում քառամյա ուսում ստանալու համար։ Այցելել է Փարիզ, ծանոթացել ժամանակակից գեղանկարչությանը, որից առանձնացրեց իր համար Ժյուլ Բաստիեն Լըպաժի և Ադոլֆ Մենցելի ստեղծագործությունները։ 1888 թվականին վերադարձել է Վալենսիա, 1890 կնոջ և դստեր հետ տեղափոխվել Մադրիդ, որտեղ ծնվել են նրա երկու դուստրերը։
Հաջորդ տասնամյակում նկարիչը է հասել է ազգային ու միջազգային հաջողության։ Նրա աշխատանքները ստացել են մրցանակներ Իսպանիայում և ԱՄՆ-ում, նշվել են քննադատների և Փարիզի սալոնների հանդիսատեսի կողմից։ Հաջողության բարձրագույն կետը դարձել է Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսին (1900) նրա աշխատանքների ցուցադրությունը, որի համար նա պարգևատրվել է պատվո մեդալով և "Պատվո լեգեոնի" շքանշանով, դարձել է Փարիզի, Լիսաբոնի և Վալենսիայի արվեստի ակադեմիաների պատվավոր անդամ։ Հետո, Փարիզում 1906 թվականի մասշտաբային ցուցահանդեսին է մասնակցել, որտեղ ներկայացված էին շուրջ 500 աշխատանքներ։ Սորոլյան ստացել Պատվո լեգեոնի ասպետի սպայի կոչում։ Նրա կտավների նույն ծավալի ցուցահանդեսներ են բացվել Բրիտանիայում և ԱՄՆ-ում։ 1911 թվականին Սորոլյան պայմանագիր է ստորագրել ամերիկացի մագնատ և բարերար Արչեր Հաթինգթոնի հետ իր Իսպանիային վերաբերող մի շարք նկարների մասին, որտեղ ներկայացված էր իսպանական շրջանների կենցաղը (շարքը ավարտվել է 1919 թվականին, հասարակությանն է ներկայացվել 1926 թվականից)։
1920 թվականին նկարիչը համար սեփական այգում նկարելիս մոլբերտի մոտ կաթվածահար է եղել և իր կյանքի վերջին երեք տարվա ընթացքում անդամալույծ է եղել։
Գնահատում[խմբագրել | խմբագրել կոդը]
Աչքի է ընկել ստեղծագործական արտակարգ ավյունով, իրենից հետո թողել է 2000 ստեղծագործություն։ Նկարչի այրին նրա մահից հետո Սարոլյայի նկարները հանձնել է Իսպանիայի կառավարությանը։ Դրանք կազմել են 1932 թվականին Մադրիդում բացված Խոակին Սորոլյայի թանգարանի ցուցադրության հիմնական մասը։ Ամերիկացի արդյունաբերող և հավաքորդ Փոլ Գեթթին իր թանգարանի համար գնել է Սարոլյայի տասը կտավներից։ Նկարչի նկարներից կան Բեռլինի և Բուենոս Այրեսի թանգարաններում։
2007 թվականին Սարոլյայի և Սարջենտի նկարների ցուցահանդեսը բացվել է Փարիզի Petit Palais-ում։ 2009 թվականին Սարոլյայի անհատական ցուցահանդեսը բացվել է Պրադոյում և Կուրիտիբեի Նիմեյերի թանգարանում։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մայրիկ. 1895. Թանգարան Սորոլյա
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #119110296 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Joaquín Sorolla y Bastida
- ↑ Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
- ↑ 5,0 5,1 SNAC — 2010.
- ↑ 6,0 6,1 Real Academia de la Historia Diccionario biográfico español — Real Academia de la Historia, 2011.
- ↑ Find A Grave — 1995. — ed. size: 165000000
- ↑ 8,0 8,1 Բեռլինի գեղարվեստի ակադեմիա — 1993.
- ↑ 9,0 9,1 Brockhaus Enzyklopädie
- ↑ 10,0 10,1 10,2 Соролья Хоакин // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
|