Jump to content

Նիտրաթաղանթանյութ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիտրաթաղանթանյութ
Type of polymer Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիապոլիմերներ
 • cellulose derivative Խմբագրել Wikidata
ԿիրառությունըՊայթուցիկ նյութեր, կապակցանյութեր, պլաստմասսա Խմբագրել Wikidata
Հայտնաբերող կամ հնարողChristian Friedrich Schönbein Խմբագրել Wikidata
Safety clas­si­fi­ca­tion and labellingNFPA 704: Standard System for the Identification of the Hazards of Materials for Emergency Response Խմբագրել Wikidata
Կազմված էcellulose trinitrate, cellulose dinitrate Խմբագրել Wikidata

Նիտրաթաղանթանյութ, նիտրացելուլյոզ, թաղանթանյութի ազոտաթթվական բարդ եթեր, ընդհանուր բանաձևն է․ , որտեղ -ը կարող է փոփոխվել 1-ից մինչև 3։ Սպիտակ կամ դեղնավուն, փուխր թելքավոր, պինդ նյութ է։ Բռնկվող է, անկայուն՝ թթուների և հիմքերի նկատմամբ։ Նիտրաթաղանթանյութի կարևորագույն բնութագիրը ազոտի պարունակությունն է, որը զգալիորեն ազդում է նրա ֆիզիկամեխանիկական, քիմիական և տեխնոլոգիական հատկությունների վրա։ Ըստ ազոտի պարունակության տարբերում են նիտրաթաղանթանյութի հետևյալ տեսակները, կոլօքսիլին (10,7–12,2% ազոտ), պիրօքսիլին №2 (12,2–12,5% ազոտ), պիրօքսիլին №1 (13,0–13,5% ազոտ), 6 և հատուկ տեսակը՝ պիրոկոլոդիումը (12,4% ազոտ), որը հայտնաբերել է Դ․ Մենդելեևը։ Նիտրաթաղանթանյութի խտությունը 1580–1650 կգ/մ³ է։ Լուծելիությունը պայմանավորված է պարունակող ազոտի քանակով։ Նիտրաթաղանթանյութները լուծվում են ացետոնում, չեն լուծվում ջրում և ոչ բևեռացված լուծիչներում։ Տաքացնելիս սկսում են քայքայվել 40– 60°C–ից։ Արագ տաքացումից նիտրաթաղանթանյութի քայքայումը կարող է ավարտվել բռնկմամբ և պայթյունով։ Նիտրաթաղանթանյութ ստացվում է նիտրացնող խառնուրդով և փխրեցված ու չորացված թաղանթանյութով նիտրելով։ Ստացված նյութը բազմաթիվ անգամ լվացվում է ջրով, սոդայի լուծույթով և անհրաժեշտության դեպքում ջրազրկվում (օրինակ՝ էթիլ սպիրտով)։ Վաճառքի հանվող նիտրաթաղանթանյութը պարունակում է 20–40% ջուր կամ սպիրտ։ Կոլօքսիլինը կիրառվում է ցելուլոիդի, պլաստմասսաների, նիտրաներկերի, նիտրալաքերի, նիտրասոսինձների արտադրության մեջ։ Պիրօքսիլինը օգտագործում են անծուխ վառոդի, դինամիտների և պայթուցիկ այլ նյութերի ստացման համար։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիտրաթաղանթանյութ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 307