Jump to content

Նինոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նինոսի պատկերով հատված դրամի ուրվագիծ

Նինոս (հին հունարեն՝ Νίνος կամ Νῖνος), Ասորեստանի թագավորության առասպելական հիմնադիրը և Նինվե քաղաքի անվանադիրը հին հունական դիցաբանության մեջ։ Համարվել է Կռոնոսի (երբեմն՝ Բելի) որդին։ Ըստ առասպելի, Նինոսն իր կնոջ՝ Շամիրամի, նենգադավ գործակցությամբ բռնատիրել է Ասիայի ժողովուրդներին, իսկ մահից հետո իշխանությունը թողել Շամիրամին։ Մովսես Խորենացու մոտ պահպանված ավանդազրույցում (ըստ Աբյուդենոսի և Մար Աբաս Կատինայի) Նինոսը համարվել է Արբելի որդի, Քամյան Նեբրովթ-Բելի սերնդից, Հայաստանում Հայկազյան տոհմի ներկայացուցիչ Արամ թագավորի ժամանակակիցը։ Ըստ այդ զրույցի՝ թեև քինախնդրությամբ է լցվել Արամի հանդեպ (Հայկի ձեռքով Բելի կործանման համար), սակայն երկյուղել է նրա հզորությունից և համաձայնել, որպեսզի նա կրի «մարգարտյա վարսակալ» և իրեն համարի Երկրորդ միապետն Ասիայում։ Այնուհետև Նինոսը գահը լքել և Կրետե է քաշվել Շամիրամի խարդավանքների ու «ախտասեր բարքի» պատճառով։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նինոս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 303