Նինա Օրթլիբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նինա Օրթլիբ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝լեռնադահուկորդ
Երկիր՝ Ավստրիա
Ծննդյան ամսաթիվ՝ապրիլի 2, 1996(1996-04-02) (28 տարեկան)
Ծննդավայր՝Ավստրիա

Նինա Օրթլիբ (գերմաներեն՝ Nina Ortlieb. ապրիլի 2, 1996(1996-04-02), Ավստրիա), ավստրիացի լեռնադահուկորդուհի[1]։ Մասնագիտացել է ճեպավայրէջք / downhill և գերհսկա սլալոմ / super-G մարզաձևերում։ Մասնակցել է աշխարհի գավաթի խաղարկությանը։ Նա 1992 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր և 1996 թվականի աշխարհի չեմպիոն լեռնադահուկորդ Պատրիկ Օրթլիբի դուստրն է[2]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրթլիբը հաճախել է Ստամսի լեռնադահուկային ավագ դպրոցը և 2009-ից 2011 թվականներին ընդհանուր առմամբ նվաճել է Ավստրիայի ուսանողական առաջնության չորս չեմպիոնական տիտղոս։ 2011 թվականի դեկտեմբերին, տարիքային սահմանը հատելուց հետո, սկսել է մասնակցել FIS մրցարշավներին՝ առաջին անգամ հանդես գալով լեռնադահուկային սպորտի Եվրոպայի գավաթի խաղարկությունում՝ 2013 թվականի հունվարի 16-ին Սենթ Անտոնի լեռնադահուկային գոտում, որտեղ հաջողությունն անմիջականորեն ուղեկցել է նրան. նա տեղ է գրավել լավագույն տասնյակում՝ զբաղեցնելով յոթերորդ հորիզոնականը։ 2013 թվականի փետրվարի վերջին Օրթլիբը Ավստրիայի հավաքականի կազմում մասնակցել է Քվեբեկում կայացած աշխարհի պատանեկան առաջնությանը։ Մրցաշրջանի վերջում՝ 2013 թվականի ապրիլին, դարձել է Ավստրիայի պատանեկան առաջնության չեմպիոնուհի ճեպավայրէջք մրցաձևում։

2013/14 մրցաշրջանում նա ընդունվել է Ավստրիայի դահուկային սպորտի ֆեդերացիայի C թիմ և այդ ձմռանից կանոնավոր կերպով հանդես է գալիս Եվրոպայի գավաթի խաղարկությունում։ Այդ հեղինակավոր մրցաշարում պատվո հարթակին է բարձրացել 2013 թվականի դեկտեմբերի 18-ին՝ զբաղեցնելով երրորդ հորիզոնականը Սենթ Մորիցում կայացած մրցափուլի թե ճեպավայրէջքում, և թե գերհսկա սլալոմում։ 2014 թվականի հունվարի 12-ին Նինան իր նորամուտն է կատարել աշխարհի գավաթի խաղարկությունում, բայց բարձր արդյունքների չի հասել։

Հաջորդ ձմռանը նա կարողացել է վերականգնել իր լավագույն մարզական մակարդակը, նվաճել է ևս երկու պոդիում Եվրոպայի գավաթի խաղարկությունում և ոսկե մեդալի տիրացել հսկա սլալոմում 2015 թվականի մարտի 7-ին Հաֆելում կայացած աշխարհի պատանեկան առաջնությունում։ Հաջորդ տարի Սոչիում կայացած աշխարհի պատանեկան առաջնությունում նվաճել է չեմպիոնական տիտղոսը գերհսկա սլալոմում՝ Super-G-ում։ Որպես աշխարհի պատանեկան առաջնության չեմպիոնուհի՝ նա իրավունք ստացավ մասնակցելու աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլին Սենթ Մորիցում, որտեղ էլ վաստակեց իր առաջին միավորները այդ հեղինակավոր մրցաշարում՝ աշխարհի գավաթի միավորները՝ զբաղեցնելով տասնմեկերորդ տեղը գերհսկա սլալոմում։ 2017/18 մրցաշրջանի ձմռանը նա հաղթող ճանաչվեց Եվրոպայի գավաթի խաղարկությունում՝ ընդհանուր հաշվարկով։

2019/20 մրցաշրջանի սկզբում Օրթլիբը 2019 թվականի դեկտեմբերին կանադական Լեյք Լուիսում կայացած աշխարհի գավաթի խաղարկության մրցափուլի ճեպավայրէջք մրցաձևում զբաղեցրեց չորրորդ տեղը։ Դրանից հետո ևս երեք անգամ տեղ զբաղեցրեց լավագույն տասնյակում, փետրվարի 22-ին էլ նվաճեց իր առաջին պոդիումը աշխարհի գավաթի խաղարկությունում՝ ամբիոնը՝ Կրան-Մոնտանայում անցկացված մրցափուլում երրորդ տեղը գրավելով ճեպավայրէջք մրցաձևում։ Մեկ շաբաթ անց նա իր առաջին հաղթանակը տոնեց աշխարհի գավաթի խաղարկությունում՝ Լա Տյուիլում կայացած մրցափուլում լավագույն արդյունքը գրանցելով գերհսկա սլալոմ մրցաձևում:Ա

Արդյունքները աշխարհի գավաթի խաղարկությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշրջանային դիրքերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշրջանը
Տարիքը Ընդհ. հաշվ. Սլալոմ Հսկա

սլալոմ
Գերհսկա սլալոմ / Super G Ճեպավայրէջք / Downhill Համակցված / Combined Զուգահեռ / Parallel
2016 19 95 34 Չկա տվյալ
2018 21 100 51 41
2019 22 71 35 33 28
2020 23 12 6 8 9
2021 24 61 45 23 Չկա տվյալ
2023 26 23 20 5 Չկա տվյալ
Դիրքերը 2023 թ. մարտի 5-ի դրությամբ

Պատվո հարթակ / Race podiums[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2 հաղթանակ (2 SG )
  • 4 պոդիում (2 DH, 2 SG), 12 անգամ՝ լավագույն տասնյակում (8 DH, 4 SG)
Մրցաշրջանը Ամսաթիվը Մրցավայրը Մրցաձևը Գրաված տեղը
2020 թ 22 փետրվարի 2020 թ.  Շվեյցարիա Շվեյցարիա, Կրան-Մոնտանա Ճեպավայրէջք 3-րդ
29 փետրվարի 2020 թ. Իտալիա Իտալիա, La Thuile Գերհսկա սլալոմ 1-ին
2023 թ 3 դեկտեմբերի 2022 թ. Կանադա Կանադա, Լեյք Լուիս Ճեպավայրէջք 2-րդ
2023 թվականի մարտի 5 Նորվեգիա Նորվեգիա, Կվիտֆյել Գերհսկա սլալոմ 1-ին

Արդյունքները աշխարհի առաջնությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

 Տարին   Տարիքը   Սլալոմ   Հսկա 



 սլալոմ 
Գերհսկա սլալոմ Ճեպավայրէջք Համակցված
2023 թ 26 2

Արդյունքները Եվրոպայի գավաթի խաղարկությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրթլիբը նվաճել է Եվրոպայի գավաթի խաղարկության հաղթողի տիտղոսը ընդհանուր հաշվարկով[3]։

  • FIS լեռնադահուկային սպորտի Եվրոպայի գավաթ
    • Ընդհանուր հաշվարկով. 2018 թ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Nina Ortlieb». fis-ski.com. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 11-ին.
  2. «Nina Ortlieb, 27 anni dopo papà Patrick: "Quando stai bene tutto diventa più semplice"». neveitalia.it (իտալերեն). 2020 թ․ փետրվարի 29. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 11-ին.
  3. «EUROPA CUP STANDINGS». fis-ski.com. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Nina Ortlieb at FIS (alpine)
  • Nina Ortlieb at Ski-DB Alpine Ski Database
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նինա Օրթլիբ» հոդվածին։