Նինա Կրավից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նինա Կրավից
Նինա Կրավիցը 2012 թվականին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունNina Kraviz
Ի ծնե անունՆինա Կրավից
Ծնվել էհոկտեմբերի 16, 1987 (36 տարեկան)[1]
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Իրկուտսկ, ՌԽՍՖՀ, ԽՍՀՄ
Երկիր Ռուսաստան
Ժանրեր
Մասնագիտություն
Գործիքներվոկալ
Գործունեություն2008-այժմ
Լեյբլ
  • Rekids, Underground Quality, Naïf, BPitch Control, The Gym, трип, GALAXIID
 Nina Kraviz Վիքիպահեստում

Նինա Կրավից (ռուս.՝ Нина Кравиц, անգլ.՝ Nina Kraviz, 1980-ականներ[2], Իրկուտսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3]), ռուս դիջեյ, երաժշտական պրոդյուսեր, վոկալիստ և ատամնաբույժ[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել և մեծացել է Սիբիրի երկրամասի Իրկուտսկ քաղաքում։ Ստացել է ատամնաբույժի կրթություն։ Որոշ ժամանակ աշխատել է մասնագիտությամբ, ինչպես նաև որպես հաղորդավարուհի աշխատանքի է անցել Իրկուտսկի ռադիոկայանում։ 2000 թվականին տեղափոխվել է մայրաքաղաք Մոսկվա։ 2000-ականների սկզբին աշխատել է տարբեր վայրերում, այդ թվում որպես ատամնաբույժ պատերազմի վետերանների հոսպիտալում[5]։ 2005 թվականին ընդունվել է Սիեթլի Ռեդ Բուլի երաժշտական ակադեմիա (Red Bull Music Academy), սակայն վիզա չստանալու պատճառով չի կարողացել տեղափոխվել ԱՄՆ, ինչի փոխարեն հաճախել է ակադեմիայի մելբուրնյան մասնաճյուղը։ 2008 թվականին որպես հիմնական դիջեյ աշխատել է մոսկովյան «Պրոպագանդա» ակումբում։

2012 թվականի փետրվարին թողարկել է «Nina Kraviz» անվամբ դեբյուտային ալբոմը («Rekids» լեյբլի միջոցով)։

2014 թվականին հիմնել է սեփական լեյբլը՝ «թրիփ» (трип) անվամբ։

2020 թվականին մասնակցել է «Cyberpunk 2077» համակարգչային խաղի սաունդթրեքի ստեղծմանը, ընդ որում՝ կամեո ձևաչափով հանդես է եկել տվյալ խաղում՝ անգլերեն և ռուսերեն տարբերակներում հնչյունավորելով ինքն իրեն։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Nina Kraviz (Rekids, 2012)
  • Mr Jones (2013)

Կոմպիլյացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • DJ-Kicks (#48) (2015)

Սինգլենր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • "Pain in the Ass" (Rekids, 2009)
  • "I'm Week" (Rekids, 2010)
  • "Ghetto Kraviz" (Rekids, 2011)
  • "Pochuvstvui" (Trip, 2017)
  • "Cascalho" (2009)
  • "Grizado de Alface" (2011)
  • "Kiko D Santos" (1999)
  • "Preto na branca"

Ռեմիքսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • St. Vincent — "New York" (Nina Kraviz Vocal Remix) (2019)[6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Նինա Կրավից». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 29-ին.
  2. https://djanemag.com/node/2190
  3. 3,0 3,1 https://www.allmusic.com/artist/nina-kraviz-mn0002135861/biography
  4. Մագս, Ջո (2013 թ․ հոկտեմբերի 26). «Nina Kraviz: A Life Less Ordinary». Mixmag.net (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 29-ին.
  5. Հաթչինսոն, Քեյթ (2018 թ․ հուլիսի 12). «Interview Techno titan Nina Kraviz: 'People were suspicious of a pretty woman making music'». The Guardian. Վերցված է 2021 թ․ մարտի 29-ին.
  6. Գուի, Քերեն (2019 թ․ հոկտեմբերի 14). «St. Vincent announces Masseduction remix album curated by Nina Kraviz». NME. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 29-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նինա Կրավից» հոդվածին։