Նինա Եպիսկոպոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Նինա Եպիսկոպոսյան
Ծնվել էապրիլի 6, 1945(1945-04-06) (75 տարեկան)
ԾննդավայրԳանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունախտաբան և ֆիզիոլոգ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1989)
ՎիքիդարանՆինա Եպիսկոպոսյան

Նինա Հայկի Եպիսկոպոսյան (ապրիլի 6, 1945(1945-04-06), Գանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ախտաբան-ֆիզիոլոգ: Բժշկական գիտությունների դոկտոր (1989), պրոֆեսոր (2000):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նինա Եպիսկոպոսյանը ծնվել է 1945 թվականի ապրիլի 6-ին, Կիրովաբադ (այժմ՝ Գյանջա) քաղաքում: 1970 թվականին ավարտել է Երևանի բժշկական համալսարանը: 1974-1980 թվականներին եղել է Երևանի բժշկական համալսարանի կենսաբանական գիտահետազոտական լաբորատորիայի գիտաշխատող, 1980-1996 թվականներին՝ ներքին հիվանդությունների ախտորոշման ամբիոնի գիտաշխատող: 1996-2003 թվականներին եղել է Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի ավագ գիտաշխատող, 2003 թվականից՝ Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի ուսումնագիտական կենտրոնի ղեկավար[1]:

Նինա Եպիսկոպոսյանը հեղինակ է ավելի քան 90 գիտական աշխատանքների`տերմինալային պայմաններում ազատ ամինաթթուների նյութափոխանակության խանգարումների բնութագրերը ուսումնասիրելու բնագավառում:

Աշխատանքները վերաբերում են վերջնային վիճակների և վերակենդանացման հարցերին, սրտի իշեմիկ հիվանդության ախտածնության մեխանիզմների ուսումնասիրությանը՝ մասնավորապես արյան բջջային տարրերի թաղանթային կառուցվածքների խանգարումների շտկմամբ: 

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խորհրդային Հայաստանի ախտաբանների ընկերակցության անդամ (1973):
  • Խորհրդային Հայաստանի ֆիզիոլոգների ընկերակցության անդամ (1973):

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Айриян А. П. Армянские учёные-медики, Ер., 1998.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005: