Նիկողայոս Հրաշագործի հուշարձան (Բատայսկ)
Նիկողայոս Հրաշագործի հուշարձան (Բատայսկ) | |
---|---|
Տեսակ | հուշարձան |
Բարձրություն | 3 մետր |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Բատայսկ |
Նյութ | բրոնզ |
Նիկողայոս Հրաշագործի հուշարձան (ռուս.՝ Памятник Николаю Чудотворцу), քանդակագործական բրոնզե շինություն Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Բատայսկ քաղաքում։ Հուշարձանը տեղադրվել է 2008 թվականին։ Քանդակի հեղինակը քանդակագործ Սերգեյ Իսակովն է[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բատայսկ քաղաքում 2008 թվականի սեպտեմբերի 26-ին կայացել է Նիկողայոս Հրաշագործի հուշարձանի բացումը։ Նիկողայոս Զմյուռնացին (Հրաշագործ) ծնվել է մոտ 270 թվականին Փոքր Ասիայի Լիկիա գավառի Բաթարա քաղաքում Հայկական Գամիրքում (ներկայիս Անթալիայի մոտակայքում)` քրիստոնեական ընտանիքում։ Նրա ծնողները եղել են Թեոֆանեսն ու Նոնան։ Նիկողայոսը հայտնի է դարձել շնորհիվ կատարած բարի գործերի և հրաշքների։
Քանդակը լավ տեսանելի է քաղաքի հրապարակից, այն լրացնում է քաղաքի ճարտարապետաքանդակագործական համակառույցը։ Հուշարձանը պատրաստելու համար օգտագործվել է բրոնզ, բուն գործընթացը տեղի է ունեցել Մոսկվայի ձուլման արհեստանոցներում։ Արձանի բարձրությունը 3 մետր է, քաշը գերազանցում է մեկ տոննան։
Ռուսաստանի տարբեր քաղաքներում տեղադրված են Նիկողայոս Հրաշագործի հուշարձաններ` Օմսկում, Մայկոպում, Տամբովում, Սերգիև Պոսադում, Եյսկում, ինչպես նաև Չուկոտկայում և Կուրիլյան կղզիներում[1]։
Հուշարձանը բացվել Բատայսկ քաղաքի օրվա տոնակատարության շրջանակներում[2]։
Բացումը տեղի է ունեցել մշակույթի տան առջև։ Համաձայնեցվել է այդ հրապարակն անվանակոչել սուրբ Նիկողայոսի անունով։ Նիկողայոս Հրաշագործի հուշարձանի բացումը կատարվել է այդ սրբի անունով տաճարի բացման նախօրեին[3]։