Նիկողայոս Հովհաննիսյան Ալադաթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիկողայոս Հովհաննիսյան
Ալադաթյան(ց)
Թիֆլիսի քաղաքագլուխ
1868 - 1869
Նախորդող Երեմիա Արծրունի
Հաջորդող Դմիտրի Թումանյան
 
Կրթություն՝ Թիֆլիսի գիմնազիա
Մոսկվայի կայսերական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Գործունեություն՝ Հասարակական
Պետական
Քաղաքական
Ազգություն հայ
Ծննդյան օր անհայտ
Վախճանի օր հուլիսի 25, 1875({{padleft:1875|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:25|2|0}})
Վախճանի վայր Թիֆլիս, Ռուսական կայսրություն
Թաղված Թիֆլիս

Նիկողայոս Հովհաննիսյան Ալադաթյան(ց) (ծննդ. թվ. անհայտ է - հուլիսի 25, 1875թ., Թիֆլիս), հայ հասարակական, քաղաքական, պետական գործիչ, Թիֆլիսի քաղաքագլուխ[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1856 թվականին ավարտել է Թիֆլիսի գիմնազիան ավարտելուց հետո ուսումը շարունակել է Մոսկվայի կայսերական համալսարանում[2]: Արդեն այդ տարիներին Ն.Ալադաթյանը հանդես է գալիս թատրոնի ասպարեզում: Մոսկվայում հիմնված և հայերեն ներկայացումներ բեմադրող թատերասիրաց խմբակի համար, որոնք բեմադրում էին հայերեն ներկայացումներ, 1859 թվականին գրում է «Վա՜յ իմ կորած 50 ոսկի» կենցաղագրական առաջին պիեսը[2][3]: Վերջինս երկար ժամանակ բեմադրվում է հայկական թատերական խմբերի կողմից, բայց առաջին անգամ ներկայացվում է 1859 թվականի հունվարի 27-ին Մոսկվայում՝ Նովայա Բասմաննայա փողոցում գտնվող վաճառական Միքայել Ստեփանյանցի տանը[2][4]:

1860 թվականին Ն.Ալադաթյանը օժանդակում է «Հյուսիսափայլի» հրատարակման գործին[5][6]: Մոսկվայում ներկայացված հայերեն մի բեմադրության մեջ 1865 թվականին նա ստանձնում է «հարուստ վաճառականի» դերակատարությունը[7][8][9][10][11][12][13][14][15]:

Համալսարանն ավարտելուց հետո Ալադաթյանը վերադառնում է Թիֆլիս: 1866 թվականին Թիֆլիսի Մարիամյան օրիորդաց ուսումնարանում աշխատում էր որպես ուսուցիչ և միաժամանակ հանդիսանում Ներսիսյան դպրոցի հոգաբարձու[16]:

1868 թվականին Թիֆլիսի քաղաքային ընտրությունների ժամանակ ընտրվել է ավագ ներկայացուցիչ, իսկ քաղաքագլուխ Երեմիա Արծրունու հրաժարականից հետո 1,5 տարի վարում է քաղաքագլխի պաշտոնը[16]: Ն.Ալադաթյանցի պաշտոնավարության շրջանում՝ 1868 թվականի նոյեմբերի 8-ին, բացվում է Քաղաքային նոր հիվանդանոցը[17]: 1869 թվականին մասնակցում է Գայանյան օրիորդաց ուսումնարանի հիմնադրմանը[16]:

Վախճանվել է Թիֆլիսում 1875 թվականի հուլիսի 25-ին թոքախտից[16]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սամվել Կարապետյան, «Թիֆլիսի քաղաքագլուխները», գիրք Ե: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան 2003թ. ISBN 5-8080-0520-5. (հայ.) (ռուս.)
  2. 2,0 2,1 2,2 Երեմեան Ա., Ռուսահայ թատրոնի պատմութիւնը, «Բազմավէպ», 1935, էջ 150-151:
  3. «Հայկական Աշխարհ», 1867, N 1, էջ 72:
  4. «Բազմավէպ», 1934, N 4, էջ 164:
  5. «Մեղու Հայաստանի», 1860, N12, էջ 930:
  6. «Մեղու Հայաստանի», 1860, N 14, էջ 106:
  7. Քիշմիշեան Ալ., Հայոց թատրոնը Մօսկւայում 1858-68 թթ.:
  8. «Տարազ», 1908, N 2:
  9. «Փորձ», 1879, N 10:
  10. «Հիւսիսափայլ», 1859, N 1, էջ 76:
  11. Արշարունի Ա., Մոսկվայի համալսարանը ու հայ առաջավոր ինտելիգենցիան, Երևան, 1955, էջ 232:
  12. «Սովետական Գրականություն», 1956, N6 (164):
  13. Հարությունյան Ս., Միհրիդատ Ամերիկյան, Երևան, 1959, էջ 36:
  14. Բզնունի Դ., Գրիգոր Ավետյան, Երևան, 1963, էջ 147:
  15. Ավչյան Ս., Գրական ակնարկներ, Թբիլիսի, 1978, էջ 225-228:
  16. 16,0 16,1 16,2 16,3 «Բազմավէպ», 1935, էջ 150:
  17. “Кавказский календарь на 1869 г.”, Тифлис, 1868, էջ 116: