Նիկոլա Պաշիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ուշադրություն․ հոդվածը կամ հոդվածի բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարան-ից և կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից
Նիկոլա Պաշիչ
Nikola Pašić
NikolaPasic--serbiaherpeopleh00petruoft.png
 
Քաղաքացիություն՝ Civil Flag of Serbia.svg Սերբիայի իշխանություն, State Flag of Serbia (1882-1918).svg Սերբիայի թագավորություն և Pan-Slavic flag.svg Kingdom of Serbs, Croatians and Slovenes
Կուսակցություն՝ People's Radical Party
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և դիվանագետ
Ազգություն սերբ և Առոմուններ
Դավանանք Սերբ ուղղափառ եկեղեցի
Ծննդյան օր Դեկտեմբերի 18, 1845
Ծննդավայր Զայեչար, Սերբիա
Վախճանի օր Դեկտեմբերի 10, 1926 (տարիք 80)
Վախճանի վայր Բելգրադ, Հարավսլավիայի Թագավորություն
Թաղված Belgrade New Cemetery
 
Ինքնագիր SignatureNikolaPasic.png
 
Պարգևներ

Սպիտակ Արծվի շքանշան

Նիկոլա Պաշիչ (սերբ.՝ Nikola Pašić, կիր.՝ Никола Пашић, դեկտեմբերի 6 (18), 1845[1][3], Veliki Izvor, Սերբիայի իշխանություն - դեկտեմբերի 10, 1926(1926-12-10)[1][2], Բելգրադ, Հարավսլավիայի Թագավորություն[3]), սերբ և հարավսլավացի քաղաքական և պետական գործիչ։ Ցյուրիխի պոլիտեխնիկական ինստիտուտում սովորելու տարիներին (1868-1873 թթ.) մոտ էր Մ․ Ա․ Բակունինի խմբակի հետ։ Եղել է Ռադիկալ կուսակցության կազմակերպիչներից (1881) և ապա՝ ղեկավարը։ 19-րդ դարի 80-ական թվականներին վտարանդվել է։ 1889 թվականին վերադառնալով Սերբիա՝ նորից է գլխավորել ռադիկալ կուսակցությունը, որը 20-րդ դարին դարձավ խոշոր բուրժուազիայի շահերի արտահայտիչը։ 1891-1892 թվականներին եղել է պրեմիեր մինիստր և արտաքին գործերի մինիստր, 1893-1894 թվականներին՝ դեսպանորդ Ռուսաստանում։ 1904-1918 թվականներին (ընդմիջումով) Սերբիայի պրեմիեր մինիստրն էր և արտաքին գործերի մինիստրը։ 1919-1920 թվականների Փարիզի խաղաղության կոնֆերանսում գլխավորել է սերբերի, հորվաթների և սլովենների թագավորության (1929 թվականից՝ Հարավսլավիա) պատվիրակությունը։ 1921-1926 թվականներին միացյալ թագավորության պրեմիեր մինիստրն էր, կառավարության ներքին և արտաքին հակասովետական քաղաքականության ոգեշնչողներից և իրականացնողներից։


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png