Նիկոլայ Սկրյոբով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Նիկոլայ Սկրեբովից)
Նիկոլայ Սկրյոբով
Ծնվել էսեպտեմբերի 24, 1932(1932-09-24)
ԾննդավայրՇախտի, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էմարտի 3, 2015(2015-03-03) (82 տարեկան)
Վախճանի վայրԴոնի Ռոստով, Ռուսաստան
ԳերեզմանԴոնի Ռոստովի հյուսիսային գերեզման
Մասնագիտությունբանաստեղծ, գրող և թարգմանիչ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՇևչենկոյի անվան համալսարան
ԱնդամակցությունԽՍՀՄ ժուռնալիստների միություն և ԽՍՀՄ Գրողների միություն
Պարգևներ
«Աշխատանքի վետերան» մեդալ
և Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչ

Նիկոլայ Միխայլովիչ Սկրյոբով (ռուս.՝ Николай Михайлович Скрёбов, սեպտեմբերի 24, 1932(1932-09-24), Շախտի, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 3, 2015(2015-03-03), Դոնի Ռոստով, Ռուսաստան), խորհրդային ռուս բանաստեղծ, գրող, ռադիոլրագրող, թարգմանիչ։ ԽՍՀՄ ժուռնալիստների միության (1959), ԽՍՀՄ գրողների միության (1962) անդամ։ ՌԴ մշակույթի վաստակավոր գործիչ (1996)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Սկրյոբովը ծնվել է 1932 թվականին Ռոստովի մարզի Շախտի քաղաքում։ 1956 թվականին ավարտել է Կիևի համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը և զբաղեցրել տարբեր պաշտոններ, աշխատել է ռոստովյան թերթերում` «Լենինյան դրոշ» (1956-1957), «Մուրճ» (1957-1961), «Дон» (1961-1965) ամսագրում, Ռոստովի հեռուստատեսությունում (1965-1967), եղել է Ռոստովի գրողների կազմակերպության գրական խորհրդատու (1968-1969), Ռոստովի շրջանի ԽՄԿԿ կոմիտեի մշակույթի վարչության հրահանգիչ (1969-1974), «Մուրճ» թերթի բաժնի վարիչ (1974-1976), «Դոն» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ (1976-1979), ՌԽՖՍՀ գրողների միության Ռոստովի մասնաճյուղի նախագահի տեղակալ (1979-1981), Ռոստովի հեռուստառադիոկոմիտեի գլխավոր խմբագիր (1981-1992), Ռոստովի պետական հեռուստառադիոկոմիտեի «Дон-ТР» ստուդիայի գլխավոր խմաբգիր (1992 թվականից)։

Համալսարանն ավարտելուց հետո ապրել է Կամենսկի տարածաշրջանում, ապա` Դոնի Ռոստովում։ Մահացել է 2015 թվականի մարտի 3-ին։ Թաղված է Դոնի Ռոստովի Հյուսիսային գերեզմանատանը։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկրյոբովի առաջին առանձին բանաստեղծությունները հրատարակվել են 1951 թվականին, բանաստեղծությունների առաջին ժողովածուն` «Սիրելի Գույնը», լույս է տեսել 1961 թվականին։

Իր բանաստեղծություններում Սկրյոբովը գրում է հոր, հանքափորների, հասակակիցների և զինվորների մասին։ Նրա ստեղծագործություններում մեծ տեղ են զբաղեցնում փոքր բանաստեղծական ժանրերը, դավանանքային լիրիկան, թարգմանությունը, պոեզիայի շրջանակներում հայտնի է որպես սոնետի վարպետ[1]։ Լրագրության բնագավառում մասնագիտական աշխատանքի շնորհիվ Սկրյոբովը ստեղծել է ակնարկներ, գրախոսություններ, էսսեներ։

Գրել է տարբեր տարիքների համար` «Только вместе» (1964), «Толстопятые друзья» (1966), «Под не­спокойною звездой» (1971), զբաղվել է Հյուսիսային Կովկասի, Ուկրաինայի, Բուլղարիայի բանաստեղծների ստեղծագործությունների թարգմանությամբ։

Սկրյոբովի նախաձեռնությամբ Ռոստովի պատանի հանդիսատեսի թատրոնում բեմադրվել են Նիկոլայ Օստրովսկու «Փոթորկի ծնունդը» և Մ. Միզիյսկու «Դեղին դիմակ» ներկայացումները։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՌԴ մշակույթի վաստակավոր գործիչ, 1996
  • «Անձնվեր աշխատանքի համար» մեդալ, 1970
  • «Աշխատանքի վետերան» մեդալ, 1984

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկրյոբովի գրական գործունեության ընթացքում լույս են տեսել ավելի քան 20 բանաստեղծական ժողովածուներ, այդ թվում[2]`

  • Любимый цвет. Стихи. - Ростов-н/Д: Ростиздат, 1961.
  • Пристрастие. Книга стихов. - Ростов-н/Д: Ростиздат, 1964.
  • Только вместе. Стихи для детей. - Ростов-н/Д: Ростиздат, 1964.
  • Толстопятые друзья. Стихи для детей. - Ростов-н/Д: Ростиздат, 1966.
  • Стихи (в серии «Донская поэзия»). - Ростов-н/Д: Ростиздат, 1967.
  • Эпоха бережной любви. Книга стихов. - Ростов-н/Д: Ростиздат, 1968.
  • Корень добра. Стихи. - М.: «Советский писатель», 1970.
  • Под неспокойною звездой. Стихи. - Ростов-н/Д: Ростиздат, 1971.
  • Сентябрь. Лирика, поэмы, переводы. - Ростов-н/Д: Ростиздат, 1973.
  • Южная вьюга. Книга стихов. - М.: «Советский писатель», 1976.
  • Тысяча ударов сердца. Лирика разных лет. - Ростов-н/Д: Ростиздат, 1977.
  • Родство. Стихи. - М.: «Современник», 1979.
  • Хроника счастья. Стихи и поэмы разных лет. - Ростов-н/Д: Ростиздат, 1982.
  • Будничные праздники. Книга стихов. - Ростов-н/Д: Ростиздат, 1986.
  • Тетрадь сонетов. - Ростов-н/Д: Ростиздат, 1990.
  • Гребень равнины (в серии «Поэты России»). - Ростов-н/Д: ООО «Книга», 1996.
  • Тихие вихри. Сонеты. - Ростов-н/Д: МП «Новая книга», 2000.
  • Меты. Стихи. - Таганрог: изд-во Ю. Д. Кучма, 2002.
  • Приватный календарь. Лирика разных лет. - Таганрог: изд-во Ю. Д. Кучма, 2003.
  • Период. Стихи недалёких годов. - Ростов-н/Д: «Признание», 2007.
  • Когда. Стихи. - Таганрог: изд-во Ю. Д. Кучма, 2007.
  • Оттенки отзвука (в серии «Поэты России»). - Ростов-н/Д: МП «Новая книга», 2007.
  • Оттенки отзвука. Лирический ретроспектр. - Таганрог: «Нюанс», 2009.
  • Осени меня, осень. Стихи (в серии «32 полосы»). - Таганрог: «Нюанс», 2010.
  • Близко к сердцу. Признательные показания (в серии «32 полосы»). - Таганрог: «Нюанс», 2010.
  • Мнимые сонеты (в серии «Свободный микрофон»). - Таганрог: «Нюанс», 2011.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]