Նիկոլայ Ռաև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Ռաև
 
Մասնագիտություն՝ քահանա
Ծննդյան օր հոկտեմբերի 18 (30), 1855
Ծննդավայր Նիժնի Նովգորոդ, Ռուսական կայսրություն
Վախճանի օր փետրվարի 26, 1919(1919-02-26) (63 տարեկան)
Վախճանի վայր Արմավիր, Կուբանի մարզ, ՌԽՖՍՀ
Հայր Palladiusz?
 
Պարգևներ
Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան

Նիկոլայ Պավլովիչ Ռաև (հոկտեմբերի 18 (30), 1855, Նիժնի Նովգորոդ, Ռուսական կայսրություն - փետրվարի 26, 1919(1919-02-26), Արմավիր, Կուբանի մարզ, ՌԽՖՍՀ), ռուս պետական և հասարակական գործիչ, ուսուցիչ։ Իսկական պետական խորհրդական (1896): Ռուսական կայսրության Սուրբ Սինոդի վերջին օբեր-դատախազ (1916 թվականի օգոստոսի 30-ից մինչև միապետության տապալումը՝ 1917 թվականի մարտ)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Ռաևը ծնվել է 1855 թվականի հոկտեմբերի 18-ին, քահանա Պավել Ռաևի ընտանիքում։ 1861 թվականին նրա հայրը ընդունում է վանականությունը Պալլադի անունով։ 1892-1898 թվականներին նա եղել է Սանկտ Պետերբուրգի և Լադոգայի միտրոպոլիտը և Սուրբ Սինոդի առաջնակարգ անդամ[2]։

Ռաևն ավարտել է գիմնազիան, 1878 թվականին՝ Լազարյան ինստիտուտի արևելյան լեզուների հատուկ դասընթացները։ 1879 թվականի հունվարի 1-ից ծառայության է անցել Մոսկովյան ուդելային գրասենյակում՝ որպես գավառական քարտուղար։ 1894 թվականի սեպտեմբերից ծառայել է որպես Ժողովրդական կրթության նախարարի հատուկ հանձնարարությունների պաշտոնյա։ 1896 թվականի հունվարի 1-ից Ռաևը ստանում է իսկական պետական խորհրդականի աստիճան, 1905 թվականի հոկտեմբերի 12-ին նշանակվում Ժողովրդական կրթության նախարարի Խորհրդի անդամ։ 1905 թվականի դեկտեմբերի 3-ին Ռաևի նախաձեռնությամբ ստեղծվեց Ն. Պ. Ռաևի կանանց բարձրագույն պատմա-գրականագիտական դասընթացները, որոնք պաշտոնապես կոչվեցին «Պատմա-գրականագիտական և իրավաբանական կանանց դասընթացներ»[3]։ 1906 թվականից դասընթացները կոչվեցին «Պետերբուրգի ազատ կանանց համալսարան»։ Դասընթացները դարձան կանանց մասնավոր լավագույն բուհերից մեկը, որտեղ հավաքվեց նշանավոր դասախոսական կազմ, դրանց թվում էին Միխայիլ Բերնացկին, Վլադիմիր Կուզմին-Կարավաևը, Նիկոլայ Լոսսկին, Իվան Օզերովը, Լև Պետրաժիցկին, Միխայիլ Ռեյսները, Սերգեյ Ռոժդեստվենսկին, Սերգեյ Սերեդոնինը, Պյոտր Ստրուևը, բարոն Միխայիլ Տաուբեն, Սեմյոն Ֆրանկը։ Հրեական հավատքի ունկնդիրների համար ձեռք բերվեց մայրաքաղաքում բնակվելու իրավունք, իսկ 1913 թվական ի բոլոր շրջանավարտների համար համալսարանների շրջանավարտների կանանց գիմնազիայի բարձր դասարաններում դասավանդելու հավասար իրավունք[2]։ Ռաևը մնաց որպես Պետերբուրգի ազատ կանանց համալսարանի տնօրեն մինչև 1916 թվականի օգոստոսի 30-ը։ Համալսարանը գոյություն ունեցավ մինչև 1917 թվականը[1]։

1916 թվականի օգոստոսի 7-ին Սուրբ Սինոդի օբեր-դատախազի պաշտոնից ազատվեց Ա. Ն. Վոլժինը՝ նշանակվելով Պետական խորհրդում[4], որի դեմ տրամադրվել էր կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնան[5]։ Նույն տարվա օգոստոսի 30-ին Կառավարող Սենատի հրամանագրով այդ պաշտոնում նշանակվեց Ռաևը, որը ռասպուտինականի համբավ ուներ, անձնական հարաբերություններ էր պահպանում Գրիգորի Ռասպուտինի հետ և նույնիսկ այցելում էր նրան[6]։

Գեորգի Շավելսկին նույնպես նշում էր, որ Ռաևը սովորական մտածող մարդ էր և մեծ գիտելիքներ չէր դրսևորում։ Բացի այդ, նոր օբեր-դատախազի արտաքինը շատ ծիծաղաշարժ էր՝ վառ սև գույնի կեղծամը, նույն գույնով ներկված բեղերն ու մորուքը, կարմրեցրած այտերը և լաքապատ կոշիկները. «Նա թողնում էր անպարկեշտ վարքով երիտասարդացող ծերունու տպավորություն», «Սինոդում Ռաևը դժգույն էր, Սինոդից դուրս՝ ծիծաղելի <…>»[7]:

1916 թվականի սեպտեմբերի 15-ին Գերագույնի հրամանագրով օբեր-դատախազի պաշտոնակատար նշանակվեց իշխան Նիկոլայ Ժևախովը, որը նույնպես ռասպուտինականի համբավ ուներ և միտրոպոլիտ Պիտիրիմ Պետրոգրադսկու ընկերն էր։

Ռաևի ժամանակ միջադեպ տեղի ունեցավ կապված երկու ամուսնական զույգերի (Բարյատինսկիների և Բեզռոդնովների) ամուսնալուծության գործի քննության հետ։ Երկու գործերի էությունն էլ նույնն էր, ամուսինների փոխադարձ մեղադրանքներ անհավատարմության մեջ։ Երկու գործով էլ Պետրոգրադի հոգևոր կոնսիստորիան նախկինում մերժման վճիռ էր կայացրել։ Սակայն գործերը հասան Սինոդին, որը 1916 թվականի սեպտեմբերի 23-ն որոշեց գրանցել երկու ամուսնալուծությունները և երկու նախկին կանանց (որպես անհավատարմության մեջ մերկացված) որոշակի ժամկետով արգելել ամուսնանալ։ Ն. Կ. Բեզռոդնովան և Լիդիա Բարյատինսկայան բողոք ներկայացրին այդ որոշումների դեմ, մեղադրելով, Ն. Պ. Ռաևին իրենց գործերի քննության կարգը խախտելու մեջ[8]։

1917 թվականի փետրվարի 27-ին, երբ Պետրոգրադում մայրաքաղաքային կայազորի զորքերը անցան խռովարարների կողմը, Ռաևը և օբեր-դատախազ իշխան Ժևախովը Սինոդում հանդես եկան առաջարկությամբ՝ հրապարակայնորեն դատապարտել հեղափոխական շարժումը, սակայն այդ առաջարկը Սինոդի հոգևոր անդամների կողմից հավանության չարժանացավ[9]։

Միապետության անկումից հետո 1917 թվականի մարտի 3-ին նա ազատվեց պաշտոնից։ Ռաևը հարցաքննվեց Ժամանակավոր կառավարության Արտակարգ քննչական հանձնաժողովի կողմից, բայց չձերբակալվեց։

Ժամանակավոր կառավարությունում սկսեցին քննել Բարյատինսկիների և Բեզռոդնովների գործերը, որի արդյունքում հետաքննություն սկսվեց նախկին օբեր-դատախազի նկատմամբ, սակայն նա մեկնել էր Կովկաս, իսկ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Ժամանակավոր կառավարության քննչական մարմինը լուծարվեց[10]։

Հյուսիսային Կովկասում Ռաևը բնակվել է Պետրոգրադի նախկին միտրոպոլիտ Պիտիրիմի (Օկնովի) մոտ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան (1898)
  • Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան (1901)
  • Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան (1904)
  • Սուրբ Աննայի 1-ին աստիճանի շքանշան (1908)
  • Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան (1915)
  • «Ալեքսանդր III կայսեր թագավորելու հիշատակի» մեդալ
  • «Նիկոլայ II կայսեր թագադրման հիշատակի» մեդալ
  • «Ռոմանովների արքայատոհմի գահակալման 300-ամյակի» հիշատակի մեդալ
Նախորդող
Ալեքսանդր Վոլժին
Սուրբ Սինոդի օբոր-դատախազ
1916-1917
Հաջորդող
Վլադիմիր Լվովով

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Галасьева Г. В. Книжная коллекция Высших женских курсов Н. П. Раева в фундаментальной библиотеке Герценовского университета // Вестник Герценовского университета № 11 2009
  2. 2,0 2,1 «РАЕВ • Большая российская энциклопедия - электронная версия». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 27-ին.
  3. Правила о С.-Петербургских высших женских курсах, открываемых д. с. с. Н. П. Раевым // ЦГИА СПб., ф. 139, оп. 1, № 10526, лл. 4 (+ об.), 12.
  4. «Правительственный вестник», 17 (30) августа 1916, № 177, стр. 1.
  5. «Церковные ведомости, издаваемые при святейшем правительствующем синоде», 17 сентября 1916, № 38, стр. 1 (335-я годовой пагинации). В некоторых справочных источниках ошибочно указывается 7 августа 1916 года как дата его назначения.
  6. Окружение Николая II
  7. «Библиотека Бестужевских курсов. Страницы истории. Раев». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 27-ին.
  8. Соколов А. В. Государство и Православная церковь в России, февраль 1917 - январь 1918 гг. Диссертация на соискание ученой степени доктора исторических наук. - СПб, 2014. - С. 167-168 Режим доступа: https://disser.spbu.ru/disser/dissertatsii-dopushchennye-k-zashchite-i-svedeniya-o-zashchite/details/12/483.html Արխիվացված 2019-03-28 Wayback Machine
  9. Бабкин М. Духовенство РПЦ и свержение монархии (начало XX в. - конец 1917 г.) //Синод и свержение монархии Արխիվացված 2018-08-02 Wayback Machine, стр. 142.
  10. Соколов А. В. Государство и Православная церковь в России, февраль 1917 - январь 1918 гг. Диссертация на соискание ученой степени доктора исторических наук. - СПб, 2014. - С. 170. Режим доступа: https://disser.spbu.ru/disser/dissertatsii-dopushchennye-k-zashchite-i-svedeniya-o-zashchite/details/12/483.html Արխիվացված 2019-03-28 Wayback Machine

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Д. Н. Шилов. Государственные деятели Российской империи. Главы высших и центральных учреждений. 1802-1917. СПб., 2002, стр. 619-620.
  • Список гражданским чинам 4-го класса на 1907 г.
  • Список гражданским чинам 4-го класса на 1916 г.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Ռաև» հոդվածին։