Նիկոլայ Պոդոսոկորսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Պոդոսոկորսկի
Ծնվել էօգոստոսի 11, 1984(1984-08-11) (39 տարեկան)
ԾննդավայրՊարֆինո (գյուղ, Պարֆինսկի շրջան), Նովգորոդի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունհրապարակախոս, գրական քննադատ, cultural studies scholar, բլոգեր և գրականագետ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՆովգորոդի Յարոսլավ Իմաստունի անվան պետական համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
ԱշխատավայրՆովգորոդի Յարոսլավ Իմաստունի անվան պետական համալսարան

Նիկոլայ Նիկոլայևիչ Պոդոսոկորսկի (ռուս.՝ Николай Николаевич Подосокорский, օգոստոսի 11, 1984(1984-08-11), Պարֆինո (գյուղ, Պարֆինսկի շրջան), Նովգորոդի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս գրականագետ, մշակութաբան, մեդիափորձագետ, հրապարակախոս, գրական քննադատ, բլոգեր։ Ֆեոդոր Դոստոևսկու ստեղծագործության և նոր մեդիաների խթանման մասնագետ է։ Բանասիրական գիտությունների թեկնածու (2009)։ Նովգորոդի Յարոսլավ Մուդրիի անվան պետական համալսարանի ռեկտորի օգնական (2021 թվականից)։ ՌԳԱ ՀԳԻ «Դոստոևսկին և համաշխարհային մշակույթը։ Բանասիրական թերթի» գլխավոր խմբագրի առաջին տեղակալ (2020 թվականից)։ PEN միջազգային կազմակերպության անդամ (2014 թվականից)։ Ռուս գրականության պատմության, Ֆ.Մ. Դոստոևսկու ստեղծագործությունների, նապոլեոնական առասպելի, գրականության մեջ մասոնիզմի, ժամանակակից մեդիայի մասին ավելի քան 50 գիտական հոդվածների հեղինակ է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին ոսկե մեդալով ավարտել է Պարֆինո գյուղի հանրակրթական միջնակարգ դպրոցը[1]։ Նրա առաջին գործերը սկսել են տպագրվել դեռևս 16 տարեկանից. առաջին հոդվածը հրապարակվել է «Դոստոևսկին և համաշխարհային գրականությունը» ալմանախում (գլխավոր խմբագիր՝ Կարեն Ստեփանյան) 2001 թվականին։ 2006 թվականին գերազանցությամբ ավարտել է Նովգորոդի Յարոսլավ Մուդրիի անվան պետական համալսարանի ընդհանուր պատմության ամբիոնի պատմության ֆակուլտետը։ 2007-2008 թվականներին դասախոսել է նույն համալսարանում։ 2009 թվականին Նովգորոդի պետական համալսարանում թեզ է պաշտպանել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճանի համար, «ռուս գրականություն» մասնագիտությամբ` «Նապոլեոնական թեման Ֆ. Մ. Դոստոևսկու «Ապուշը» վեպում»։ Ապա աշխատել է առաջավոր հետազոտող «Դարաշրջանների արվեստներ» Քաղաքակրթության պատմության ուսումնասիրության հիմնադրամում[2]։ Ինչպես նաև աշխատել է որպես հետազոտող Նովգորոդի միացյալ պետական թանգարանում։ 2011-2014 թվականներին Նովգորոդյան թանգարան-արգելոցում եղել է «Դոստոևսկին և ժամանակակիցությունը» միջազգային հին ռուսական ընթերցումների ժողովածուի գլխավոր խմբագիր։

2014 թվականին ընդունվել է PEN միջազգային կազմակերպության[3] և ռուսական PEN-կենտրոն։ 2011 թվականի մարտից մինչև 2018 թվականի հունվարը եղել է սոցմեդիայում առաջխաղացման բաժնի վարիչ «Գրին» SMM-կազմակերպությունում։ 2018 թվականի փետրվարից մինչև 2020 թվականի դեկտեմբերը Նովգորոդի Յարոսլավ Մուդրիի անվան պետական համալսարանում եղել է ռեկտորի խորհրդական[4]։ 2018 թվականի նոյեմբերից մինչև 2021 թվականը եղել է Յարոսլավ Մուդրիի անվան պետական համալսարանի նոր մեդիա կապերի և հասարակական կապերի ամբիոնի վարիչի պաշտոնակատար։ 2020 թվականի փետրվարից` ՌԳԱ ՀԳԻ «Դոստոևսկին և համաշխարհային մշակույթը։ Բանասիրական թերթ» գիտական թերթի գլխավոր խմբագրի առաջին տեղակալ[5]։ 2021 թվականի հունվարից եղել է Յարոսլավ Մուդրիի անվան պետական համալսարանի ռեկտորի օգնական։

Այժմ բնակվում է Մեծ Նովգորոդում։

Մասնագիտական անդամակցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միջազգային PEN ակումբի անդամ (2014 թվականից՝ առ այսօր), Ռուսական PEN կենտրոնի անդամ (2014-2017), Սանկտ Պետերբուրգի PEN ակումբ (2017 թվականից)[6], PEN Մոսկվա (2018 թվականից)[7],
  • Ազատ պատմական միության գործող անդամ (2016-ից)[8],
  • Մտավորականության կոնգրեսի անդամ (2016 թվականից)[9],
  • «Ազատ խոսք» ասոցիացիայի անդամ (2017 թվականից)[10],
  • Գիտական աշխատողների միության անդամ (2019 թվականից)[11],
  • Ռուսական միջազգային կապերի ասոցիացիայի անդամ (2020 թվականից)[12]։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական գրականության և ժամանակակից լրատվամիջոցների պատմությանը նվիրված ավելի քան 50 գիտական աշխատությունների հեղինակ է, որոնք տպագրվել են առաջատար գիտական հրատարակություններում․ Դոստոևսկու ռուսական հասարակության ալմանախներում, ՌԳԱ ՀԳԳՏԻ գրական հանդեսում, ՌԳԱ ՀԳԻ-ի ժողովածուներում, ՌԳԱ Պուշկինի տան «Դոստոևսկի։ Նյութեր և Հետազոտություններ» ժողովածուում, «Գրականության հարցեր»[13], «ՌԳԱ Նորություններ», «Հեռուստատեսության գիտություն» և այլ ամսագրերում։ 2011-2014 թվականներին Նովգորոդի թանգարան-արգելոցի «Դոստոևսկին և ժամանակակիցը» միջազգային հին ռուսական ընթերցումների նյութերի ժողովածուի գլխավոր խմբագիր։ 2019-2020 թվականներին՝ խմբագրական խորհրդի անդամ, 2020 թվականի փետրվարից՝ «Դոստոևսկի և Համաշխարհային մշակույթ։ Բանասիրական ամսագիր» ՀԳԻ ՌԳԱ գիտական ամսագրի գլխավոր խմբագրի առաջին տեղակալ[5]։ 2020 թվականի հոկտեմբերից «Հեռուստատեսության գիտություն» թվային մեդիայի գիտական ամսագրի խմբագրական և փորձագիտական խորհրդի անդամ[14]։

Գրական և լրագրողական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոդոսոկորսկին «Կենդանի ամսագրում» առաջատար բլոգ է վարում։ Բլոգը ուսումնական է և ներառում է մշակույթի, հումանիտար գիտությունների և կրթության վերաբերյալ նյութեր։ Ն. Պոդոսոկորսկին նկարագրում է գիտության և գրականության աշխարհից նորությունները։ Նա գրում է գիտական և գեղարվեստական գրականության ակնարկներ։ Ինչպես նաև կատարում է սոցիալական և քաղաքական իրավիճակների վերլուծություն։ 2016 թվականին, ըստ Brand Analytics-ի, նրա բլոգը ներառվել է Ռունետի ամենաշատ մեջբերված բլոգերի Թոփ 3-ում[15]։ 2017 թվականի փետրվարին, Brand Analytics վերլուծական կենտրոնի վարկանիշում, նրա բլոգը ներառվել է սոցիալական լրատվության ամենշատ մեջբերված ռուսալեզու լրատվամիջոցների լավագույն 100-յակում[16]։ 2019 թվականից «Կենդանի ամսագրի» գիտական խորհրդի անդամ է։

2011-2014 թվականներին նա մասնակցել է Սոցիալ-տնտեսական և մտավոր ծրագրերի հիմնադրամի կողմից անցկացվող Ռուսաստանի, ԱՊՀ երկրների և արտերկրի երիտասարդ գրողների և գրականագետների ֆորումների։

2016 թվականի նոյեմբերին, ըստ Brand Analytics-ի, ընդգրկվել է Ռունետի ամենաշատ մեջբերվող բլոգերների Թոփ 3-ում[15]։

Որպես գրական քննադատ և հրապարակախոս իր նյութերը տպագրել է «Գրականության հարցեր», «Զնամյա», «Եվրոպայի տեղեկագիր», «Ժողովուրդների բարեկամություն» ամսագրերում, «Գեֆտեր», «Կոնտինենտ», Colta.ru, «Գրականություն» և այլ առցանց հրապարակումներում։ Պոդոսոկորսկին «Պոեզիա» մրցանակի ժյուրիի անդամ է (2019 թվականից)[17]։ Ինչպես նաև «Նոր գրականություն» գրական մրցանակի փորձագետ է (2020)[18]։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Գրականության հարցեր» ամսագրի մրցանակ (2011) - Ֆ. Մ. Դոստոևսկու ստեղծագործություններում նապոլեոնյան լեգենդի առկայության մասին հոդվածների շարքի համար[4],
  • ՌԴ մշակույթի նախարարության կրթաթոշակ (2013, 2015[4], 2016).
  • «Դեբյուտ» անկախ գրական մրցանակ (2015) «շարադրություն» անվանակարգում. «Էնթոնի Պոգորելսկու «Սև հավը կամ ստորգետնյա բնակիչները» որպես մասոնական նախաձեռնության վերաբերյալ վիպակ» էսսեի համար[4]։
  • «Բլոգ գրառում. Տարվա լավագույն գրքային բլոգ» մրցանակ (2019) «Լավագույն գրքային Stand-alone բլոգ» անվանակարգում։
  • Ռոսպեչատի, Ռուսաստանի գրքի միության և «Գրքի արդյունաբերություն» ամսագրի՝ «Ռևիզոր» մրցանակ (2020) «Տարվա բլոգեր» անվանակարգում[19]։
  • «Գրքի որդ» մարդասիրական և գրահրատարակչական մրցանակ (2020), «Urbi et orbi» անվանակարգում - «Լուսավորությանը հավատարմության և ժամանակակից լրատվամիջոցների նոր մորթուն գրքերի հին գինին խառնելու համար»:

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Наполеонизм князя Мышкина // Литературоведческий журнал. Секция языка и литературы РАН. ИНИОН РАН. 2007. № 21. — С. 113—125.
  • Достоевский и его творчество в современных российских учебниках истории // Достоевский и XX век: В 2 т. / Под ред. Т. А. Касаткиной; ИМЛИ им. А. М. Горького РАН. — М.: ИМЛИ РАН, 2007. — Т. 1. — С. 625—639.
  • Наполеоновский миф в романе «Идиот»: биография генерала Иволгина // Русская литература, 2009. — № 1. — С. 145—153.
  • Образы «Талейранов» и наполеоновский миф в творчестве Ф. М. Достоевского // Достоевский и мировая культура. Альманах № 25 / Гл. ред. К. А. Степанян. — М., 2009. — С. 247—276.
  • Голядкин в роли «русского Фоблаза» (Ф. М. Достоевский и Ж. Б. Луве де Кувре) // «Диалог. Карнавал. Хронотоп», 2009. № 2 (42). — С. 171—178.
  • Достоевский и его творчество в современных российских учебниках истории // Достоевский и XX век: В 2 т. / Под ред. Т. А. Касаткиной; ИМЛИ им. А. М. Горького РАН. — М.: ИМЛИ РАН, 2007. — Т. 1. — С. 625—639.
  • Наполеоновские войны в «Дядюшкином сне» Ф. М. Достоевского [Текст] : научное издание / Н. Н. Подосокорский // Вопросы литературы. — 2011. — № 6. — С. 350—362.
  • Суворовская легенда в творчестве Ф. М. Достоевского // «Вопросы литературы», 2012. — № 1. — С. 388—398.
  • «Черная курица, или Подземные жители» Антония Погорельского как повесть о масонской инициации // «Вопросы литературы», 2012. — № 5. — С. 124—144.
  • Наполеон и 1812 год в творчестве Ф. М. Достоевского // 1812 год и мировая литература / Отв. ред. В. И. Щербаков. — М.: ИМЛИ, 2013. — С. 319—364.
  • «Лицо с экрана». В чём секрет популярности ток-шоу «вДудь»? // «Наука телевидения». — 2018. — № 14.3.
  • Призраки «Белых ночей»: масон в паутине посмертия, майская утопленница и дух царя Соломона // Достоевский и мировая культура. Филологический журнал. — 2019. № 3 (7). — М.: ИМЛИ РАН, 2019. — С. 88-116.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. МАОУСШ п. Парфино Наша гордость Արխիվացված 2021-05-08 Wayback Machine
  2. Литературоведческий журнал No 28: Материалы III Международного симпозиума
  3. Центр информационных коммуникаций «Рейтинг»
  4. 4,0 4,1 4,2 4,3 Новгородский государственный университет имени Ярослава Мудрого
  5. 5,0 5,1 Журнал «Достоевский и мировая культура. Филологический журнал» ИМЛИ РАН Редакция и редколлегия Արխիվացված 2020-02-17 Wayback Machine
  6. «Состав Санкт-Петербургского ПЕН-клуба». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 15-ին.
  7. «Члены ассоциации «ПЭН-Москва»». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 15-ին.
  8. Профиль Николая Подосокорского на сайте Вольного исторического общества [1] Արխիվացված 2020-09-21 Wayback Machine
  9. Петиция на сайте Конгресса интеллигенции, организованная Н. Подосокорским [2] Արխիվացված 2021-09-21 Wayback Machine
  10. «Список членов Ассоциации «Свободное слово»». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 15-ին.
  11. Профиль Николая Подосокорского на сайте Общества научных работников
  12. Профиль Николая Подосокорского на сайте РАСО
  13. «Вопросы литературы»
  14. Журнал «Наука телевидения»
  15. 15,0 15,1 Рейтинг цитируемости русскоязычных блогов за НОЯБРЬ 2016: «Старые новые лица»
  16. Рейтинг виральности Топ-100 русскоязычных медиаресурсов, ФЕВРАЛЬ 2017 года: «Каждому китайцу по ссылке»
  17. «Жюри премии «Поэзия»». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 15-ին.
  18. Жюри и эксперты премии «НОС» — 2020
  19. Названы победители главного отраслевого конкурса «Ревизор 2020»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]