Նիկոլայ Կուրսել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիկոլայ Կուրսել
Ծնվել էապրիլի 20, 1891(1891-04-20)
ԾննդավայրՄոլդովա
Մահացել է1938
ԿրթությունԼազարյան ճեմարան և Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
Մասնագիտությունպետական գործիչ
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ

Նիկոլայ Պավելի Կուրսել (ապրիլի 20, 1891(1891-04-20), Մոլդովա - 1938), հայ խորհրդային պետական գործիչ։ ԽՄԿԿ անդամ 1919 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Կուրսելը ծնվել է 1891 թվականի ապրիլի 20-ին Բելցիում (Մոլդովա) : Ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը և պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1922 թվականին Ալեքսանդր Մյասնիկյանի հրավերով փոխադրվել է Երևան, ուր մինչև 1928 թվականը աշխատել է որպես Հայկոոպի վարչության նախագահ։ 1928-1930 թվականներին եղել է Անդրֆեդերացիայի սպառկոոպերացիայի վարչության նախագահի տեղակալ, ապա՝ նախագահ։ 1930-1931 թվականներին՝ Անդրֆեդերացիայի ֆինանսների, այնուհետև՝ մատակարարման ժողկոմների տեղակալ։ 1931-1935 թվականներին եղել է ՀԽՍՀ ժողկոմխորհի նախագահի տեղակալ։ 1935-1938 թվականներին ղեկավարել է Երևանի սինթետիկ կաուչուկի կոմբինատի շինարարության և շահագործման վարչությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 33 CC-BY-SA-icon-80x15.png