Նիկոլայ Կորոտկով (նկարիչ)
Նիկոլայ Կորոտկով ռուս.՝ Николай Николаевич Коротков | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 19, 1956 (67 տարեկան) |
Ծննդավայր | Բիշքեկ, Ղրղզական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ |
Պարգևներ | |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն և Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիա |
Ամուսին | Վերոնիկա Սուկոյան |
Նիկոլայ Նիկոլաևիչ Կորոտկով (ռուս.՝ Николай Николаевич Коротко́в, փետրվարի 19, 1956, Բիշքեկ, Ղրղզական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս գծանկարիչ, մանկավարժ, Մ. Գրեկովի անվան ռազմական նկարիչների ստուդիայի նկարիչ (1997 թվականից)։ Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ (2012)[1]։ Ռուսաստանի Դաշնության ժողովրդական նկարիչ (2015)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նիկոլայ Կորոտկովը ծնվել է 1956 թվականին, Ղրղզական ԽՍՀ Ֆրունզե քաղաքում։ 1975 թվականին Ֆրունզեի արվեստի ուսումնարանն ավարտելուց հետո ընդունվել է Մոսկվայի Վ. Սուրիկովի անվան գեղարվեստի պետական ինստիտուտի գծանկարչության ֆակուլտետ (պրոֆեսոր, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Նիկոլայ Պոնոմարյովի արվեստանոց)։ 1978 թվականից ակտիվորեն մասնակցել է տարածաշրջանային, համառուսաստանյան, համամիութենական, ինչպես նաև արտասահմանյան և միջազգային ցուցահանդեսների։ 1981 թվականին` ինստիտուտն ավարտելուց հետո, ընդունվել է ԽՍՀՄ արվեստի ակադեմիայի գծանկարչության ստեղծագործական արվեստանոց՝ Օ. Գ. Վերեյսկու ղեկավարությամբ։ 1985 թվականին ընդունվել է ԽՍՀՄ նկարիչների միություն։ 1990-1997 թվականներին, ընդմիջումներով, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի Մոսկվայի արվեստի լիցեյում դասավանդել է նկարչություն և գեղանկարչություն։ 1997 թվականից աշխատում է Մ. Բ. Գրեկովի անվան ռազմական նկարիչների ստուդիայում[2]։ 2006-2008 թվականներին Արվեստի պետական մասնագիտացված ինստիտուտում ղեկավարել է գծանկարչական արվեստանոցը։ 2007 թվականից Մոսկվայի Վ. Սուրիկովի անվան արվեստի պետական ակադեմիական ինստիտուտի գծանկարչության ամբիոնի դոցենտ է։
Ամուսնացած է նկարչուհի Վերոնիկա Սուկոյանի հետ։
Հիմնական ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Մոսկվա» գծանկարչական շարք (1984)
- «Կոստրոմայի հողի վրա» գծանկարչական շարք (1987)
- Պոլիպտիխ «Հին Ռուսիայի մեծ իշխանները» (1997)
- «Լռության րոպե» տրիպտիխ (2005)
- Պետրոս I-ի դիմանկարը (2007)
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պատվո շքանշան (2010)
- Ռուսաստանի Դաշնության ժողովրդական նկարիչ (2015)
- Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարիչ (2005)
- Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի արծաթե մեդալ (2004)[3]
- Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի դիպլոմ (1991, 1997, 2019)
- Երիտասարդության և ուսանողների XII երիտասարդական փառատոնի դիպլոմ (1985)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «КОРОТКОВ Николай Николаевич»։ rah.ru։ Վերցված է 2021-01-19
- ↑ Николай Николаевич Коротко́в
- ↑ 75 лет студии военных художников имени М. Б. Грекова
- Փետրվարի 19 ծնունդներ
- 1956 ծնունդներ
- Ապրող անձինք
- Պատվո շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- ԽՍՀՄ նկարիչների միության անդամներ
- Խորհրդային նկարիչներ
- Ռուս նկարիչներ
- Խորհրդային մանկավարժներ
- Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամներ