Jump to content

Նիկոլայ Դյուլգերով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Դյուլգերով
բուլղար․՝ Николай Дюлгеров
Ի ծնեբուլղար․՝ Николай Славов Дюлгеров
Ծնվել էդեկտեմբերի 20, 1901(1901-12-20)[1][2]
ԾննդավայրԿյուստենդիլ, Բուլղարիայի իշխանություն
Վախճանվել էհունիսի 9, 1982(1982-06-09)[1][2] (80 տարեկան)
Մահվան վայրԹուրին, Իտալիա
Քաղաքացիություն Բուլղարիա
ԿրթությունԲաուհաուզ, Կիրառական արվեստի համալսարան և Ալբերտինայի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ, դիզայներ և ճարտարապետ
Թեմաներգեղանկարչություն[3]
 Nikolay Diulgheroff Վիքիպահեստում

Նիկոլայ Դյուլգերով (բուլղար․՝ Николай Дюлгеров / Nikolay Dyulgerov / Nikolay Diulgheroff, դեկտեմբերի 20, 1901(1901-12-20)[1][2], Կյուստենդիլ, Բուլղարիայի իշխանություն - հունիսի 9, 1982(1982-06-09)[1][2], Թուրին, Իտալիա), բուլղարացի և իտալացի նկարիչ, դիզայներ, ճարտարապետ։ Ապրել է Իտալիայում։ Նրա աշխատանքը նշանակալի ներդրում է «երկրորդ ֆուտուրիզմի» (իտալ.՝ il secondo futurismo) ժառանգության մեջ

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է տպագրիչի ընտանիքում։ 1920-1921 թվականներին սովորել է Վիեննայի տեխնոլոգիական համալսարանում (կիրառական արվեստներ), իսկ 1922 թվականին՝ Դրեզդենում։ 1923 թվականին ընդունվել է որպես ուսանող Վեյմարի բաուհաուզ, որտեղ նա սերտորեն համագործակցել է գունային գիտության ուսուցիչ, շվեյցարացի էքսպրեսիոնիստ Յոհաննես Իթենի հետ։ Գերմանիայում ուսանելու տարիներին Նիկոլայ Դյուլգերովն իր աշխատանքները ցուցադրել է Բեռլինում և Դրեզդենում։ 1924 թվականին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի է ունեցել նրա անհատական ցուցահանդեսը[4]։

1926 թվականին Դյուլգերովը մեկնել է իտալական Թուրին, որտեղ 6 տարի սովորել է Ալբերտինայի ակադեմիայի ճարտարապետության ֆակուլտետում։ Այստեղ ֆուտուրիստ նկարիչների հետ ծանոթության շնորհիվ բաուհաուզում ձեռք բերված նրա կոնստրուկտիվիստական փորձը վերափոխվել է ուշ ֆուտուրիզմի դինամիկայի լույսի ներքո։ 1920-1930-ական թվականները շատ բեղմնավոր են եղել նկարչի համար։ Այդ ժամանակ ստեղծվել են ամենանորարար աշխատանքները նրա ողջ ստեղծագործական կարիերայում։ Դրանցից մի քանիսը ցուցադրվում են Հռոմի Galleria Nazionale d’Arte Moderna-ում։ Նույն տարիներին Նիկոլայ Դյուլգերովը մասնակցել է ֆուտուրիստների առավել ներկայացուցչական ցուցահանդեսներին, որոնք տեղի են ունեցել Թուրինում, Լայպցիգում, Փարիզում, Բարսելոնայում, Մանտովայում և Վենետիկում։

Նիկոլայ Դյուլգերովը մահացել է 1982 թվականի հունիսի 9-ին Թուրինում, որտեղ ապրել է 56 տարի։ Մինչև իր մահը ակտիվորեն ստեղծագործել է։ Թուրինի բնակիչները նկարչին շնորհել են «պատվավոր քաղաքացու» կոչում[5]։ Իտալացի արվեստաբան Էնրիկո Կրիսպոլտին նրան անվանել է միջպատերազմյան շրջանում Թուրինի ամենանշանակալի նկարիչը[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Tobia M. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 1991. — Vol. 40.
  3. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. Попова, Диана (2000-11-18). «Футуристкото преизграждане на вселената : Разговор с проф. Джорджо Ди Дженова». «Kultura.bg». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.
  5. Изложба. «Николай Дюлгеров. Множествената художествена идентичност» (PDF). Нов български университет. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 10-ին.(բուլղ.)
  6. Георгиева, Емилия (2002). «Забравен или незабравим. Изкуството на Николай Дюлгеров (1901—1982)». Животът днес. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.(բուլղ.)(բուլղ.)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]