Նիկոլայ Դենիսով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Դենիսով
Ծնվել էնոյեմբերի 9, 1943(1943-11-09)
ԾննդավայրՕկունևո, Բերդյուժինսկի շրջան, Տյումենի մարզ, ԽՍՀՄ
Վախճանվել էհոկտեմբերի 30, 2016(2016-10-30) (72 տարեկան)
Վախճանի վայրՏյումեն, Ռուսաստան
Մասնագիտությունարձակագիր, գրող, բանաստեղծ և հրապարակախոս
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ (1971)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն և Ռուսաստանի գրողների միություն
Պարգևներ

Նիկոլայ Վասիլևիչ Դենիսով (ռուս.՝ Николай Васильевич Денисов, նոյեմբերի 9, 1943(1943-11-09), Օկունևո, Բերդյուժինսկի շրջան, Տյումենի մարզ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 30, 2016(2016-10-30), Տյումեն, Ռուսաստան), խորհրդային և ռուս արձակագիր, գրող, բանաստեղծ, հրապարակախոս։ ԽՍՀՄ, ապա՝ Ռուսաստանի գրողների միության անդամ։ Տյումենի կոմերիտմիության Պ. Պ. Էրշովի անվան, Դ. Ն. Մամին-Սիբիրյակի անվան համառուսաստանյան, Կայսերական մշակույթ, Ն. Ա. Նեկրասովի անվան համառուսաստանյան գրական մրցանակների և 2012 թվականի «Наш современник» ամսագրի մրցանակի դափնեկիր։ Տյումենի մարզի Բերդյուժսկի շրջանի պատվավոր քաղաքացի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Դենիսովը ծնվել է 1943 թվականի նոյեմբերի 9-ին, Տյումենի մարզի Օկունևո գյուղում` գյուղացու ընտանիքում։ Բերդյուժի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, 1960 թվականին աշխատանքի է անցել խորհրդային տնտեսությունում որպես կցորդ-բանվոր, իսկ հետագայում աշխատել է Տոբոլսկի ձկնաբուծարանում որպես ձկնորս։ 1962 թվականին ավարտել է Գոլիշմանովի գյուղատնտեսության մեքենայացման ուսումնարանը և աշխատել որպես տրակտորիստ։ Հետո փոխել է իր ճակատագիրը և աշխատանքի անցել Օմուտինսկի շրջանային թերթում` որպես գրական աշխատակից։ 1962 թվականի նոյեմբերից մինչև 1965 թվականի նոյեմբերը ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերի շարքերում, ծառայել է ծովային հետևակում, եղել հրաձգային ջոկի հրամանատար[1]։

1971 թվականին հաջողությամբ ավարտել է Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի հեռակա բաժինը և սկսել աշխատել շրջանային թերթերի թղթակից Իշիմ քաղաքում, Գոլիշմանովո ավանում, ապա աշխատել է «Тюменский строитель» բազմատիրաժ թերթում։ Որոշ ժամանակ աշխատել է «Պետր Շլեև» մարդատար շոգենավի վրա որպես նավաստի։ 1969 թվականից աշխատել է «Тюменская правда» մարզային թերթի թղթակից, 1972 թվականից` «Տյումենսկայա պրավդա» թերթի խմբագիր։ 1975 թվականին մեկնել է նավարկության` դառնալով «Հյուսիսափայլ-04» լաստանավի արշավախմբի անդամ` կատարելով նավի խոհարարի պարտականությունները։ Հանդիսացել է «Тюмень литературная» թերթի հիմնադիրը և նրա մշտական խմբագիրը[2][3]։

1976 թվականից ղեկավարել է Տյումենի գրողների կազմակերպության գեղարվեստական գրականության քարոզչության բյուրոն։ 1984 թվականին կրկին երկար ճանապարհորդության է մեկնել Խաղաղ և Հնդկական օվկիանոսների ծովերում։

Մանկուց հրապուրվել է գրական ստեղծագործությամբ, գրել բանաստեղծություններ։ Նրա ակտիվ գրական գործունեության սկիզբը կապվում է 1965 թվականի հետ։ 1969 թվականից Դենիսովի բանաստեղծությունների ժողովածուները տպագրվել են «Молодая гвардия», «Урал», «Октябрь», «Москва», «Новый мир» ամսագրերում և «Литературная Россия» շաբաթաթերթում։ Նրա հեղինակային բանաստեղծությունների որոշ ժողովածուներ տպագրվել են «Советскый писател», «Современник» և Ուրալյան կենտրոնական գրահրատարակչությունում։ 1985 թվականին «Урал» ամսագիրը տպագրել է նրա «Տեղափոխություն» վիպակը[4][5]։

1976 թվականից անդամակցել է ԽՍՀՄ գրողների միությանը։ 2005-2014 թվականներին եղել է Ռուսաստանի գրողների միության Տյումենի մարզային կազմակերպության նախագահը[6]։

Բնակվել է Տյումենում։ Մահացել է 2016 թվականի հոկտեմբերի 30-ին[7]։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արձակ գրքեր

  • Николай Денисов «Вчера было детство»,
  • Николай Денисов «Сон в полуденный зной»,
  • Николай Денисов «Арктический экзамен»,
  • Николай Денисов «Пожароопасный период»,
  • Николай Денисов «Страницы разных широт»,
  • Николай Денисов «Огненный крест»,
  • Николай Денисов «Волшебный круг»,
  • Николай Денисов «В чистом поле».

Բանաստեղծությունների և պոեմների ժողովածուներ

  • Николай Денисов «Проводы»,
  • Николай Денисов «Праздник осени»,
  • Николай Денисов «Снега Самотлора»
  • Николай Денисов «Разговор»,
  • Николай Денисов «Ночные гости»,
  • Николай Денисов «Стезя»,
  • Николай Денисов «Штормовая погода»,
  • Николай Денисов «Поножовщина»,
  • Николай Денисов «Заветная страна»,
  • Николай Денисов «Планида».

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայրեիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշան (2014),
  • Կոմերիտմիության Տյումենի շրջկոմի մրցանակի դափնեկիր՝ «Սամոտլորի ձյունը» գրքի համար,
  • Դ. Ն. Մամին-Սիբիրյակի անվան համառուսական մրցանակի դափնեկիր՝ «Սրբազան երկիր» գրքի համար,
  • «Կրակոտ խաչ» գրքի համար կայսերական մշակույթի մրցանակի դափնեկիր,
  • Ն. Ա. Նեկրասովի անվան համառուսական մրցանակի դափնեկիր՝ «Բաց դաշտում» գրքի համար,
  • «Наш современник» ամսագրի 2012 թվականի մրցանակի դափնեկիր,
  • Տյումենի մարզիԲերդյուժսկի շրջանի պատվավոր քաղաքացի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ДЕНИСОВ НИКОЛАЙ ВАСИЛЬЕВИЧ». gcbs.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 5-ին.
  2. «Русская поэзия | Николай Денисов». ya-zemlyak.ru. Վերցված է 2021 թ․ մարտի 5-ին.
  3. «Электронная библиотека Тюменского писателя - Централизованная городская библиотечная система, г.Тюмень». writer-tyumen.ru. Վերցված է 2021 թ․ մարտի 5-ին.
  4. «Главная». tyum-pravda.ru. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 5-ին.
  5. admin. «Заветная страна Николая Денисова | Литературный Санкт-Петербург» (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 5-ին.
  6. «Умер Денисов Николай Васильевич (Сергей Тимшин Мартовский) / Проза.ру». proza.ru. Վերցված է 2021 թ․ մարտի 5-ին.
  7. «Вечер памяти тюменского поэта Николая Васильевича Денисова 2016, Тюмень — дата и место проведения, программа мероприятия». Культура.РФ. Վերցված է 2021 թ․ մարտի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]