Նիկոլայ Գրիգորյան (բժիշկ)
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նիկոլայ Գրիգորյան (այլ կիրառումներ)
Ծնվել է | սեպտեմբերի 24, 1960[1] (63 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Կամո, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Մասնագիտություն | վիրաբույժ |
Նիկոլայ Ավետիքի Գրիգորյան (սեպտեմբերի 24, 1960, Կամո (այժմ՝ Գավառ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզում)), դիմածնոտային վիրաբույժ։ Բժշկական ծառայության պահեստի ավագ լեյտենանտ (1983)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (1983)։ 1984-1993 թվականներին աշխատել է Ապարանի բուժմիավորումում և Երևանի 7-րդ ստոմատոլոզիական պոլիկլինիկայում։ 1993-1995 թվականներին ծառայել է 5-րդ կամավորական բրիգադում։ 1993-1994 թվականներին մասնակցել է Մարտակերտի, Հադրութի, Կուբաթլուի և այլ շրջանների ազատագրական մարտերին։ ԼՂՀ Մարտակերտի շրջանի հակաշոկային կետի, Մաղավուզի, Մեծշենի, Մատաղիսի ռազմադաշտային շարժական հրապիտալներում բուժօգնություն է ցույց տվել հարյուրավոր վիրավոր ազատամարտիկների։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ ![]() |