Նիկոլայ Գրանդկովսկի
Նիկոլայ Գրանդկովսկի ռուս.՝ Николай Грандковский | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 11 (23), 1864 |
Ծննդավայր | Սարատով, Սարատովի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | մայիսի 5 (18), 1907 (43 տարեկան) |
Մահվան վայր | Պենզա, Պենզայի գուբերնիա, Ռուսական կայսրություն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան[1] |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | ռեալիզմ |
Ժանր | ժանրային գեղանկարչություն |
Nikolai Grandkovsky Վիքիպահեստում |
Նիկոլայ Կարլովիչ Գրանդկովսկի (ռուս.՝ Николай Карлович Грандковский, 11 (23) փետրվարի, 1864, Սարատով, Սարատովի նահանգ, Ռուսական կայսրություն – 5 (18) մայիսի, 1907, Պենզա, Պենզայի նահանգ, Ռուսական կայսրություն), ռուս ժանրային գեղանկարիչ, մանկավարժ[2], Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության ցուցահանդեսների մասնակից[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկոլայ Գրանդկովսկին ծնվել է 1864 թվականի փետրվարի 11-ին (նոր տոմարով՝ փետրվարի 23) Սարատովում։ Նկարչական նախնական կրթությունն ստացել է Սարատովում՝ նկարիչներ Դ. Ռոսովի ու Միխայիլ Դոլիվո-Դոբրովոլսկու մոտ, որոնց երաշխավորությամբ 1880 թվականին ընդունվել է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան[4]։ Սովորել է հայրենի քաղաքի հատկացրած միջոցներով[5]։ Սովորելու ընթացքում Նիկոլայ Գրանդկովսկին ստացել է Գեղարվեստի կայսերական ակադեմիայի երկու փոքր և երկու մեծ արծաթե մեդալներ «Նկարչության բնագավառում ունեցած հաջողության համար»[1]։
1889 թվականին[4] Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանն ավարտելուց հետո Նիկոլայ Գրանդկովսկին ապրել է Մոսկվայում։ 1891 թվականից մասնակցել է Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության կազմակերպած ցուցահանդեսներին[3], 1892 թվականից եղել է Մոսկվայի գեղարվեստը սիրողների միության անդամ[6]։
1894 թվականին Նիկոլայ Գրանդկովսկին արժանացել է Մոսկվայի գեղարվեստը սիրողների միության առաջին մրցանակի «Գրող Նիկոլայ Զլատովրատսկու դիմանկարի» համար, իսկ 1895 թվականին ստացել է միության երկրորդ մրցանակը «Լողանալ» նկարի համար[1]։
Կոնստանտին Սավիցկու հրավերով, ով այդ ժամանակ ղեկավարում էր Պենզայի պատկերասրահն ու Պենզայի Ն. Սելիվյորստովի անվան գեղարվեստի ուսումնարանը[Նշ. 1], Նիկոլայ Գրանդկովսկին 1897 թվականին Մոսկվայից տեղափոխվում է Պենզա, որտեղ մոսկվացի նկարիչներ Կոնստանտին Կլոդտի, Պյոտր Կորովինի ու Նիկոլայ Ժուկովի հետ դասավանդել է Պենզայի գեղարվեստի ուսումնարանում ու Պենզայի հոգևոր սեմինարիայում[2]։
Նիկոլայ Գրանդկովսկին մահացել է 1907 թվականի մայիսի 5-ին (նոր տոմարով՝ մայիսի 18) Պենզայում։
1907 թվականին Պենզայում տեղի է ունեցել Նիկոլայ Գրանդկովսկու աշխատանքների հետմահու անհատական ցուցահանդեսը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
«Նիկոլայ Նիկոլաևիչ Զլատովրատսկու դիմանկարը» (1894), կտավ, յուղաներկ, Վոլսկի երկրագիտական թանգարան
-
«Խոտով բեռնված սայլեր» (1899), կտավ, յուղաներկ, Դոնեցկի մարզային պատկերասրահ
-
«Կոնստանտին Ապոլոնովիչ Սավիցկու դիմանկարը» (1902), կտավ, յուղաներկ, Տրետյակովյան պատկերասրահ
-
«Շուկայում» (նախքան 1907), կտավ, յուղաներկ, Ուլյանովսկի մարզային պատկերասրահ
-
«Ծերունու դիմանկար» (նախքան 1907), կտավ, յուղաներկ, Իրկուտսկի Վ. Սուկաչյովի անվան մարզային պատկերասրահ
-
«Զարմանք բան» (նախքան 1907), կտավ, յուղաներկ, մասնավոր հավաքածու
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1955 թվականից ուսումնարանը կրում է Կոնստանտին Սավիցկու անունը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Иванчикова О. А., Сазонов В. П. Грандковский, Николай Карлович // Пензенская энциклопедия / Гл. ред. К. Д. Вишневский. — М.: Большая Российская энциклопедия, 2001. — 759 с. — ISBN 5-85270-234-X
- ↑ 2,0 2,1 «145 лет исполняется со дня рождения основоположника пензенского художественного училища Николая Грандковского». ГТРК «Пенза» (ռուսերեն). Пенза: Государственный интернет-канал «Россия». 2009 թ․ փետրվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ 3,0 3,1 Рогинская Ф. Г. Список членов Товарищества передвижных художественных выставок // Товарищество передвижных художественных выставок. — М.: Искусство, 1989. — 429 с. — 30 000 экз. — ISBN 5-87685-054-3
- ↑ 4,0 4,1 Личное дело Грандковского Николая Карловича. Արխիվացված 2016-03-04 Wayback Machine // РГАЛИ. Ф. 680. Оп. 2. Ед. хр. 172. 58 л.
- ↑ Савельева Е. К. Общество любителей изящных искусств в Саратове. Конец XIX - начало XX века(ռուս.) // Художественные коллекции музеев и традиции собирательства : сборник. — Саратов: Саратовский государственный художественный музей имени А. Н. Радищева, 1999. Архивировано из первоисточника 15 Մայիսի 2013.
- ↑ Грандковский Николай Карлович. Прошение о приеме в члены Московского общества любителей художеств, письмо о высылке денег за его работу. Արխիվացված 2015-09-24 Wayback Machine // РГАЛИ. Ф. 660. Оп. 1. Ед. хр. 366.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Картины Грандковского на аукционах Sotheby's и Christie's» (անգլերեն). Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 25-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Գրանդկովսկի» հոդվածին։ |
|