Նիկոլայ Գիկալո
Նիկոլայ Գիկալո | |
Կուսակցություն՝ | ԽՄԿԿ |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | մարտի 8 (20), 1897 |
Ծննդավայր | Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանի օր | ապրիլի 25, 1938 (41 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Թաղված | Կոմունարկայի կրակահրապարակ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Ռուսական հանրապետություն, ՌԽՖՍՀ և ԽՍՀՄ |
Պարգևներ | |
Նիկոլայ Գիկալո (ռուս.՝ Никола́й Фёдорович Гика́ло, մարտի 8 (20), 1897, Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 25, 1938, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային պետական և կուսակցական գործիչ, Քաղաքացիական պատերազմի մասնակից։ Կոմկուսի անդամ (1917)։ Մտել է ԽՍՀՄ ՆԳԺԿ-ի հատուկ եռյակի կազմի մեջ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազգությամբ ուկրաինացի է։ 1915 թվականին ավարտել է Թբիլիսիի ռազմա-բուժական դպրոցը։ Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից է, պարգևատրվել է Գեորգիևյան խաչով։ 1918-1927 թվականներին Կովկասում կատարել է Կուսակցական աշխատանք։ 1927-1928 թվականներին եղել է ՀամԿ(բ)Կ Կենտկոմի Միջինասիական բյուրոյի անդամ, 1929-1930 թվականներին` Ուզբեկստանի Կ(բ)Կ Կենտկոմի քարտուղար, այնուհետև` Ադրբեջանի Կ(բ)Կ Կենտկոմի քարտուղար (1929 թվականի օգոստոսի 5-ից մինչև 1930 թվականի օգոստոս)։ 1930-1931 թվականներին ՀամԿ(բ)Կ Կենտկոմի կազմբաշխման բաժնի վարիչի տեղակալ, 1931 թվականից` ՀամԿ(բ)Կ ՄՔԿ Մոսկովյան կոմիտեի քարտուղար, 1932 թվականի հունվարի 29-ից մինչև 1937 թվականի մարտի 18-ը` Բելառուսիայի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար, 1937 թվականից` ՈւԿ(բ)Կ Խարկովի մարզկոմի և քաղկոմի առաջին քարտուղար[1][2]։ Այդ ժամանակահատվածը նշանավոր է նրանով, որ նա մտնում է ԽՍՀՄ ՆԳԺԿ հրաման № 00447 30.07.1937 թ. հրամանով ստեղծված եռյակների կազմի մեջ և ակտիվորեն մասնակցում ստալինյան ճնշումներին։ ՀամԿ(բ)Կ Կենտրոնական վերստուգիչ հանձնաժողովի անդամ (1930-1934)։ ՀամԿ(բ)Կ կենտկոմի անդամության թեկնածու (1934-1937)։
Ավարտական փուլ
[խմբագրել | խմբագրել կոդը]1937 թվականի հոկտեմբերի 11-ին ձերբակալվել է։ 1938 թվականի ապրիլի 25-ին ԽՍՀՄ Գերագույն Դատարանի Ռազմական Կոլեգիայի որոշմամբ դատապարտվում է մահապատժի և նույն օրը գնդակահարվում։ 1955 թվականի սեպտեմբերի 2-ին հետմահու արդարացվում է կուսակցական կարգով ԽՄԿԿ Կենտկոմին կից վերահսկիչ կոմիտեի կողմից (КПК при ЦК КПСС):
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լենինի շքանշան
- Կարմիր դրոշի շքանշան
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կինը` Չիժովա Նատալյա Եվգենևնա (1897-1968)
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գրոզնի քաղաքում Ժողովուրդների Բարեկամության հրապարակում տեղադրվել է Ն. Գիկալոյի, Գ. Արխիևի, Ա Շերիպովի քանդակների կոմպոզիցիան[3]
- Գիկալոյի անունով փողոց կա Գրոզնիում
- Ն. Վ. Գիկալոյի պատվին Գրոզնիի շրջանում անվանակոչվել է Գիկալո (Գիկալովսկ) ավանը
- Հյուսիսային Օսեթիայում` Վլադիկավկազում, Գիկալոի անվամբ փողոց կա
- Բելառուսում` Մինսկ քաղաքում, Գիկալոյի անվամբ փողոց կա
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Морозова О. М. Николай Федорович Гикало // Вопросы истории. 2011. № 9. С. 37-57.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Составы троек в 1937−1938 годах // Сайт Nkvd.memo.ru
- ↑ Сталинский план по уничтожению народа: Подготовка и реализация приказа НКВД № 00447 «Об операции по репрессированию бывших кулаков, уголовников и других антисоветских элементов» // Архив Александра Н. Яковлева
- ↑ Об утверждении Перечня памятников культуры и истории, расположенных на территории Чеченской республики, стоявших ранее на государственном учёте Արխիվացված 2016-03-04 Wayback Machine, Постановление правительства Чеченской Республики от 9.11.2010, стр. 1
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԽՄԿԿ անդամներ
- Մարտի 20 ծնունդներ
- 1897 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Ապրիլի 25 մահեր
- 1938 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի մասնակիցներ
- Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Մահապատժի ենթարկված քաղաքական գործիչներ
- Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած ռուսական ռազմական գործիչներ
- ԽՍՀՄ քաղաքական գործիչներ
- Խորհրդային պետական գործիչներ
- Խորհրդային կուսակցական գործիչներ