Նիկոլայ Բրեյկշ
Նիկոլայ Բրեյկշ լատիշ․՝ Nikolajs Breikšs | |
---|---|
Ծնվել է | հունվարի 10, 1911[1] |
Ծննդավայր | Մոգիլյով, Ռուսական կայսրություն[2] |
Վախճանվել է | օգոստոսի 1, 1972[2] (61 տարեկան) |
Մահվան վայր | Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | Լատվիայի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | արվեստագետ և նկարիչ |
Պարգևներ |
Նիկոլայ Բրեյկշ (լատիշ․՝ Nikolajs Breikšs, հունվարի 10, 1911[1], Մոգիլյով, Ռուսական կայսրություն[2] - օգոստոսի 1, 1972[2], Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), լատվիացի նկարիչ։ Լատվիական ԽՍՀ ժողովրդական նկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկոլայ Բրեյկշը ծնվել է 1911 թվականի հունվարի 10-ին, Մոգիլյովում, հողագործի ընտանիքում։
Սովորել է Ռիգայի պետական քոլեջի ճարտարապետության բաժնում։ Ավարտել է Լատվիայի գեղարվեստի ակադեմիայի Վիլհելմ Պուրվիտի գեղարվեստի արվեստանոցը (1937)։
Որպես ուսուցիչ աշխատել է Վիլյասկի տարրական դպրոցում (1939-1940), Ռեզեկնենսկու պետական առևտրային ուսումնարանում (1940-1941), Ռեզեկենսկու տարրական դպրոցում (1941-1942)։ 1945 թվականից Լատվիայի գեղարվեստի պետական ակադեմիայում աշխատել է որպես ուսուցիչ, եղել է դոցենտ (1952 թվականից), պրոֆեսոր (1972)։ Եղել է Գեղարվեստի ֆոնդի խորհրդի նախագահ (1959-1963)։
Եղել է Ռեզեկնենսկի նկարիչների խմբի կազմակերպիչներից մեկը (1934-1944) և Գեղեցիկ արվեստների միության անդամ (1942-1945)։ Եղլ է Լատվիայի նկարիչների միության անդամ (1945 թ-ից), նախագահի տեղակալ (1960-1967)։ Լատվիական ԽՍՀ վաստակավոր գործիչ է (1965)։
Մահացելէ 1972 թվականի, օգոստոսի 1-ին Ռիգայում, թաղվել է Լեսնոյ գերեզմանատանը[3]։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցուցահանդեսների մասնակցել է 1935 թվականից։ Վաղ տարիներին հակված է եղել առարկայական գեղանկարչությանը, հետագայում նախընտրել է բնանկարներ և նատյուրմորտներ։ Նկատելի է բելգիական դպրոցի ազդեցությունը։ Առավել հայտնի աշխատանքներից են «Փողոց Վիլյակում» (1935), «Նատյուրմորտ ցախաքլորով» (1959), «Ծով Վիտրուպեի մոտ» (1966), «Ձուկը կանաչ գավաթի հետ» (1972) կտավները։
Մրցանակներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մեդալ «Գերազանց աշխատաքի համար» (03.01.1956)
- Լատվիական ԽՍՀ ժողովրդական նկարիչ (1971)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Deutsche Nationalbibliothek Record #1033730750 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Nikolajs Breikšs // Latvijas Enciklopēdija. — Rīga: SIA «Valērija Belokoņa izdevniecība», 2007. — ISBN 9984-9482-0-X.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Cielava S. Nikolajs Breikšs. — Rīga, 1994.
- Māksla un arhitektūra biogrāfijās / Atb. red. A. Vanaga. — Rīga, 2000. — 1. sēj.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|