Նիկոլայ Բաուման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Բաուման
Դիմանկար
Ծնվել էմայիսի 17 (29), 1873
Ծննդավայր16/5, Musa Cälil Street, 1-ին ոստիկանական տեղամաս, Կազան, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էհոկտեմբերի 31, 1905(1905-10-31) (32 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[1]
ԳերեզմանՎագանկովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունհեղափոխական և քաղաքական գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ և Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն
 Nikolay Bauman Վիքիպահեստում

Նիկոլայ Էռնեստովիչ Բաուման (մայիսի 17 (29), 1873, 16/5, Musa Cälil Street, 1-ին ոստիկանական տեղամաս, Կազան, Ռուսական կայսրություն[1][2] - հոկտեմբերի 31, 1905(1905-10-31), Մոսկվա, Ռուսական կայսրություն[1]), ռուս քաղաքական գործիչ, Բոլշևիկյան կուսակցության անդամ, ցարիզմի դեմ պայքարի կարկառուն ներկայացուցիչներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ատաղձագործական արտադրամասի տիրոջ ընտանիքում։ Հաճախել է Կազանի միջնակարգ դպրոցներից մեկը, սակայն ունենալով բազում խնդիրներ դպրոցի անձնակազմի հետ 7-րդ դասարանում լքել է ուսուցումը։ 1891-1895 թթ․ ընդունվել և սովորել է Կազանի անասնաբուժական ինստիտուտ, որը ավելի ուշ ստացել է Նիկոլայ Բաումանի անունը։ Հենց այդ տարիներից էլ սկսած Բաումանը սկսել է հետաքրքրվել ցարիզմի դեմ պայքարով։ Ստեղծել է բազում գաղտնի խմբակներ, բանվորներին ծանոթացնում Մարքսի ուսմունքին։ Ավելի ներգրավվելով պայքարին, ստանձնում է Մոսկվայի հեղափոխականների ղեկավարի պաշտոնը։ Իր գործունեության ընթացքում բազում անգամներ նետվել է բանտ՝ ենթարկվելով բազում հալածանքների իշխանությունների կողմից։ Սակայն, այդ ամենի հետ մեկտեղ շարունակել է պայքարը հանուն Լենինի։ Կյանքի ընթացքում փոխել է իր անունը բազմաթիվ անգամներ՝ աննկատ մնալու համար իշխանություններից։ Նա հայտնի է եղել Գրաչ, Եվգրաֆիչ, Վիկտոր, Սորոկին և այլ անուններով։ Մինչդեռ շատ քչերին էր հայտնի նրա իրական անուն ազգանունը։

Նիկոլայ Բաումանի գերեզմանը Բագանկովյան գերեզմանատանը

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

1905 թ․ դուրս պրծնելով 16-ամսյա բանտարկությունից Բաումանը նորից ստանձնեց գլխավոր հեղափոխականներից մեկի տեղը։ Հոկտեմբերին, երբ ընթանում էր հեղափոխության ամենաթեժ հատվածը, նա դրոշը ձեռքին ընթանում էր բազմահազարանոց շարասյան առջևից՝ հեղափոխականներին Տագանյան բանտից ազատելու նպատակով։ Սակայն ճանապարհին ոստիկաններից մեկը ուժեղ հարված է հասցնում վերջինիս գլխին՝ պատճառելով անդառնալի հետևանքներ։ Հոկտեմբերի 18-ին Բաումանը վախճանվում է։

Թաղվել է հոկտեմբերի 20-ին Մոսկվայում։ Այդ օրը բազմահազարանոց մարդիկ եկել էին հարգելու քաղաքական գործչի հիշատակը, ում անունը մինչը հիմա հիշում են շատ-շատերը։ Նրա անունով են կոչվում Մոսկվայի և այլ քաղաքների մի շարք փողոցներ, շրջաններ, բուհեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Бауман Н. Э. Сборник статей, воспоминаний и документов. — М.: Московский рабочий, 1937. — 143 էջ;
  • Долгий В. Г. Книга о счастливом человеке: Повесть о Николае Баумане. — М.: Политиздат, 1970. — 448 էջ;
  • Дерзновение / Д. Валовой, М. Валовая, Г. Лапшина. — М.: Мол. гвардия, 1989. — 320 ,274—284 էջեր;
  • Ով է ինչ է հանրագիտարան։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Բաուման» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 342