Նիկոլայ Բաբիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Բաբիչ
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր դեկտեմբերի 22, 1948(1948-12-22) (75 տարեկան)
Քաղաքացիություն  Ռուսաստան
Հայր Yevgeny Babich?
 
Պարգևներ

Նիկոլայ Բաբիչ (ռուս.՝ Никола́й Евге́ньевич Ба́бич, դեկտեմբերի 22, 1948(1948-12-22)), ռուսական դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1971 թվականին ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ Տիրապետում է իսպաներեն և անգլերեն լեզուներին։ Դիվանագիտական գործունեությամբ սկսել է զբաղվել 1971 թվականից։

  • 1972-1975 թվականներին՝ ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից Կոլումբիայում։
  • 1978-1980 թվականներին՝ Պերուում ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից։
  • 1985-1991 թվականներին՝ Կուբայում ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից։
  • 1991-1995 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի խորհրդական, բաժնի վարիչ։
  • 1995-1999 թվականներին՝ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական
  • 1999-2002 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի փոխտնօրեն։
  • 2002-2005 թվականներին՝ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատան ավագ խորհրդական։
  • 2005-2008 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ արտաքին քաղաքականության պլանավորման դեպարտամենտի փոխտնօրեն։
  • 2008-2011 թվականներին՝ Հյուստոնում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս։
  • 2011 թվականի հոկտեմբերի 4-ից 2017 թվականի հոկտեմբերի 3-ը Գվատեմալայում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլիստ և հոկեյիստ Եվգենի Բաբիչի որդին[3]։ Ամուսնացած է, ունի երկու դուստր։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2013 թվականի օգոստոսի 15)[4]։

Պարգևներ և պատվավոր կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճանի շքանշան (2004 թվականի ապրիլի 6)՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի մշակման և իրականացման գործում ունեցած մեծ ավանդի համար[5]։
  • Գերազանցության նշան 30 տարի անթերի աշխատանքի համար (2009 թվականի օգոստոսի 18)՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական  կուրսի իրականացման գործում ունեցած մեծ ավանդի և երկարամյա դիվանագիտական ծառայության համար[6]։
  • Հյուստոնի պատվավոր քաղաքացի (2011 թվականի հուլիսի 21)[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Указ Президента Российской Федерации от 04.10.2011 № 1282 «О назначении Бабича Н.Е. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Гватемала» Արխիվացված 2013-11-11 Wayback Machine
  2. Указ Президента Российской Федерации от 03.10.2017 № 458 «О Бабиче Н.Е.»
  3. Откровения вдовы Всеволода Боброва. «Муж и сын мне снятся до сих пор…»
  4. Указ Президента Российской Федерации от 15.08.2013 № 677 «О присвоении дипломатических рангов» Արխիվացված 2013-11-11 Wayback Machine
  5. Указ Президента Российской Федерации от 06.04.2004 № 493 «О награждении государственными наградами Российской Федерации сотрудников Министерства иностранных дел Российской Федерации» Արխիվացված 2013-11-11 Wayback Machine
  6. Указ Президента Российской Федерации от 18.08.2009 № 942 «О награждении государственными наградами Российской Федерации работников Министерства иностранных дел Российской Федерации» Արխիվացված 2013-11-11 Wayback Machine
  7. From Texas with love. Уехал к новому месту работы генконсул РФ Николай Бабич

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]