Նիկոլայ Ատարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիկոլայ Ատարով
ռուս.՝ Атаров Николай Сергеевич
Նիկոլայ Ատարով.jpg
Ծնվել էօգոստոսի 12 (25), 1907
ԾննդավայրՎլադիկավկազ, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էսեպտեմբերի 12, 1978(1978-09-12) (71 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանԴոնսկոե գերեզմանատուն
Մասնագիտությունգրող և խմբագիր
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունՀյուսիս-օսեթյան պետական համալսարան
Ստեղծագործական շրջան1936-1971
Ժանրերարձակ և վիպակ
Գրական ուղղություններսոցիալիստական ռեալիզմ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրՄեր նվաճումները, Լիտերատուրնայա գազետա և Մոսկվա
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «Բուդապեշտի գրավման համար» մեդալ «Վիենայի գրավման համար» մեդալ և Medal "For the Liberation of Belgrade"

Նիկոլայ Սերգեյի Ատարով (ռուս.՝ Николай Сергеевич Атаров, Օթարյան, օգոստոսի 12 (25), 1907, Վլադիկավկազ, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 12, 1978(1978-09-12), Մոսկվա, ԽՍՀՄ), գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1928 թվականին ավարտել է Խեթագուրովի անվան հյուսիս-օսեթյան մանկավարժական ինստիտուտի գրականության բաժինը։ Ստեղծագործել է ռուսերեն։ 1930-1948 թվականներին եղել է «Նաշի դոստիժենիա» ամսագրի լրագրող, 1948-1956 թվականներին՝ «Լիտերատուրնայա գազետա» թերթի խմբագրության արձակի բաժնի վարիչ, 1957 թվականին՝ «Մոսկվա» ամսագրի գլխավոր խմբագիր[2]։

Ատարովի «Պատմվածք առաջին սիրո մասին» (1954, հայերեն հրատարակություն՝ 1960) և «Կարճ է ամառը լեռներում» գործերը էկրանացվել են։ Ռուսերեն է թարգմանել Անահիտ Սահինյանի «Խաչուղիներ» (1967) վեպը։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ներկա ժամանակ, 1939։
  • Մեր գնդում, 1946։
  • Փոքր գետերի նախագահը, 1948։
  • Տաք քամի, 1950։
  • Քո բարի անունը, 1963։
  • Հազարան բլբուլ, 1966։
  • Չեմ ուզում փոքր լինել, 1967։
  • Իսկ ես ձի եմ սիրում, 1970։
  • Կեչու ծառուղու երեք վերստը, 1971։
  • Ոլորված թելը, 1976։
  • Սրով գոտևորված, 1976։
  • Հեռավոր ճանապարհ, 1977։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Писатели Москвы - участники Великой Отечественной войны. - М., 1997. - С. 30.
  • Атарова К. Н., Вчерашний день։ Вокруг семьи Атаровых - Дальцевых։ Воспоминания. Записные книжки. Дневники. Письма. Фотоархив, М., Радуга, 2001, ст. 424, 5-05-005289-0

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Атаров Николай Сергеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005