Նիկոլայ Անդրեցով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիկոլայ Անդրեցով
ռուս.՝ Николай Андрецов
Ծնվել է փետրվարի 4, 1909(1909-02-04)
Ծննդավայր Շախտի, Ռոստովի մարզ, Ռուսաստան
Վախճանվել է հուլիսի 11, 1992(1992-07-11) (83 տարեկանում)
Մահվան վայր Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Քաղաքացիություն Flag of Russia.svg Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Կրթություն Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություն նկարիչ
Ժանր դիմապատկեր
Պարգևներ Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան
Անդամակցություն ԽՍՀՄ նկարիչների միություն

Նիկոլայ Իլյիչ Անդրեցով (ռուս.՝ Николай Ильич Андрецов, 4 փետրվարի, 1909, Ալեքսանդրովսկ-Գրուշևսկի – 11 հուլիսի, 1992, Սանկտ Պետերբուրգ), ռուս խորհրդային գեղանկարիչ, Լենինգրադի նկարիչների միության անդամ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Անդրեցովը ծնվել է 1909 թվականի փետրվարի 4-ին Ալեքսանդրովսկ-Գրուշևսկի քաղաքում (1921 թվականից՝ քաղաք Շախտի, Ռոստովի մարզ)։ 1930 թվականին մեկնել է Լենինգրադ և սկսել սովորել Պրոլետարական կերպարվեստի ինստիտուտի բանվորական ֆակուլտետում[2]։ 1932-1939 թվականներին սովորել է Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության ու ճարտարապետության ինստիտուտի գեղանկարչության բաժնում։ 1939 թվականին ավարտել է ինստիտուտը՝ որպես դիպլոմային աշխատանք ներկայացնելով «Սահմանապահներ» նկարը, որ ստեղծել էր պրոֆեսոր Ն. Պետրովի ղեկավարությամբ։ Ստացել է գեղանկարչի կոչում[3]։

1939 թվականից Նիկոլայ Անդրեցովը մասնակցել է տարբեր ցուցահանդեսների՝ ներկայացնելով իր աշխատանքները Լենինգրադի առաջատար նկարիչների ստեղծագործությունների կողքին։ Ստեղծել է ժանրային ու պատմական նկարներ, դիմանկարներ, բնանկարներ։ 1939 թվականին սկսել է դասավանդել Լենինգրադի Նկարչական միջնակարգ դպրոցում, որի տնօրենն է եղել 1947 թվականի հունիսից մինչև 1952 թվականի հուլիս։ 1952 թվականից դասավանդել է Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության ու ճարտարապետության ինստիտուտում, եղել է դոցենտ։ Նրա աշխատանքներից են «Գերմանական հրետանային խմբավորման ջախջախումը Պետերգոֆի մոտ» (ռուս.՝ «Разгром артиллерийской немецкой группировки под Петергофом»)[4], «Ձկնորսները Ռիգայի ծովափին»[5] (1951), «Բեռնանավեր Նևայի վրա»[6], «Ռիգայի ծովեզերք»[7] (երկուսն էլ 1956), «Միջին Ասիայի լեռներում» (1957), «Կոլտնտեսական ձկնորսական գյուղում»[8] (1960), «Ուրալի դոմնային բանվորներ»[9], «Ձկնորսներ» (երկուսն էլ 1961), «Դոմնային բանվորներ»[10] (1964), «Գործարանում»[11] (1975), «Ծովեզերքին»[12] (1977) և այլ նկարներ։ 1960-1970 թվականներին աշխատել է Լենինգրադի նկարիչների արվեստի տանը, որտեղ նրան պատուհանի մոտ կանգնած, վրձինները ձեռքին նկարել է Իվան Սորոկինը 1976 թվականին։

1980-ական ու 1990-ական թվականների սահմանագծին Նիկոլայ Անդրեցովի աշխատանքները ներկայացվել են Եվրոպայի հանրությանը՝ մասնակցելով մի շարք արասահմանյան ցուցահանդեսների[13][14][15]։

Նիկոլայ Անդրեցովը մահացել է 1992 թվականի հուլիսի 11-ին Սանկտ Պետերբուրգում։

Նկարչի աշխատանքները պահվում են տարբեր թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում Ռուսաստանում, Ճապոնիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆինլանդիայում ու այլ երկրներում։ Հայտնի են Անդրեցովի դիմանկարները՝ ստեղծված հայտնի նկարիչների, այդ թվում նաև Ն. Բաբասյուկինի (1972) [16] և Ի. Սորոկինի (1976) կողմից։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л.: Художник РСФСР, 1987. — С.6.
  2. Левандовский, С. Н. Андрецов Николай Ильич //Страницы памяти. Справочно-биографический сборник. 1941-1945. Художники Санкт-Петербургского (Ленинградского) Союза художников — ветераны Великой Отечественной войны. СПб: Петрополис, 2014. С. 34.
  3. Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт-Петербург: «Первоцвет», 2007. — С.49.
  4. Художники народов СССР. Биобиблиографический словарь. Том первый. — М.: Искусство, 1970. — С.148.
  5. Выставка произведений ленинградских художников 1951 года. Каталог. — Л.: Лениздат, 1951. — С.7.
  6. 1917—1957. Выставка произведений ленинградских художников. Каталог. — Л.: Ленинградский художник, 1958. — С.7.
  7. Осенняя выставка произведений ленинградских художников 1958 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1959. — С.6.
  8. Республиканская художественная выставка «Советская Россия». Каталог. — М.: Советский художник, 1960. — С.12.
  9. Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1964. — С.8.
  10. Ленинград. Зональная выставка. — Л.: Художник РСФСР, 1965. — С.8.
  11. Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1980. — С.11.
  12. Выставка произведений ленинградских художников, посвящённая 60-летию Великого Октября. — Л.: Художник РСФСР, 1982. — С.11.
  13. ECOLE DE SAINT-PETERSBOURG : catalogue / ARCOLE / Etude Gros-Delettrez. — Paris: Drouot Richelieu, 27 Janvier, 1992. — INDEX 6 à 11.
  14. ECOLE DE SAINT-PETERSBOURG : catalogue / ARCOLE / Etude Gros-Delettrez. — Paris: Drouot Richelieu, 13 Mars, 1992. — INDEX 11 à 14.
  15. Peintures Russes — РУССКИЕ ХУДОЖНИКИ : catalogue / s.a. Servarts n.v. / Palais Des Beaux-Arts. — Bruxelles: Servarts s.a., 17 Fevrier, 1993. — 64 p. — Р. 8.
  16. Наш современник. Вторая выставка произведений ленинградских художников 1972 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1973. — С.5.