Նիկոլայ Ալնիկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Ալնիկին
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 30, 1898(1898-11-30)
ԾննդավայրՑիմլյանսկ, First Don Okrug, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն
Մահացել է1987
Մահվան վայրՆիս, Պրովանս-Ալպեր-Լազուր ափ, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա
ԳերեզմանRussian Orthodox Cemetery in Nice[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Ֆրանսիա
ԿրթությունՓարիզի համալսարան և Նանսիի համալսարան
Մասնագիտությունինժեներ-երկրաբան

Նիկոլայ Վասիլևիչ Ալնիկին (ռուս.՝ Николай Васильевич Альникин, կեղծանունը՝ Բորիս Նեզլոբին (ռուս.՝ Борис Незлобин)[2], նոյեմբերի 30, 1898(1898-11-30), Ցիմլյանսկ, First Don Okrug, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - 1987, Նիս, Պրովանս-Ալպեր-Լազուր ափ, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա), Դոնի կազակ, բանաստեղծ, ինժեներ-երկրաբան[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Վասիլևիչ Ալնիկինը ծնվել է 1898 թվականի նոյեմբերի 30-ին Ցիմլյանսկայա ստանիցայի Կառնաուխով խուտորում։ 1917 թվականին ավարտել է ռեալական դպրոցը, այնուհետև ընդունվել է Նովոչերկասկի պոլիտեխնիկական ինստիտուտի լեռնային բաժինը, բայց այն չի ավարտել, մասնակցել է Դոնի համար մղվող պայքարին։ Ծառայել է Նովոչերկասկի ուսանողական ջոկատում, ավելի ուշ՝ Կալեդինի գնդում[3]։

1920 թվականից ապրել է վտարանդիության մեջ. գտնվել է Թուրքիայում, այնուհետև մեկնել է Ֆրանսիա։ Բարձրագույն կրթություն ստանալու համար Նիկոլայ Վասիլևիչը քրտնաջան աշխատել է, կատարել է ծանր ֆիզիկական աշխատանք։ Ավարտել է երկու բարձրագույն ուսումնական հաստատություն. 1926 թվականին՝ Փարիզի համալսարանի (Սորբոն) բնական գիտությունների ֆակուլտետը, իսկ ավելի ուշ՝ Նանսիի համալսարանին կից կիրառական երկրաբանության ինստիտուտը։ Այն ավարտելուց հետո լեռնային ճարտարագետ-հետախույզի դիպլոմով աշխատանքի է մեկնել Մարոկկո[3]։

Զբաղվել է գրական գործունեությամբ՝ օգտագործելով Բորիս Նեզլոբին կեղծանունը, տպագրվել է միայն մինչև 1927 թվականը Դոնի «Սպոլոխ» թերթում։ Նիկոլայ Վասիլևիչ Ալնիկինի բանաստեղծությունները տպագրվել են Պրահայի և Փարիզի ուսանողական հրատարակություններում, վտարանդիական «Կազաչյե սլովո», «Կազաչյի դումի» թերթերում[3]։

Բանաստեղծական երկու՝ «Հանգավորված ծայրեր» և «Իրարանցում» ժողովածուների հեղինակ է։ Ընտանեկան հանգամանքների պատճառով (կնոջ երկարատև և անբուժելի հիվանդություն) Ն. Վ. Ալնիկինը թողել է պոեզիան[3]։

Նիկոլայ Վասիլևիչ Ալնիկինը վախճանվել է 1987 թվականին Ֆրանսիայի Նիցցա քաղաքում[4][5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Find A Grave — 1996.
  2. 2,0 2,1 Казачий словарь-справочник. Альникин Николай Васильевич
  3. 3,0 3,1 3,2 3,3 Музей казачьего зарубежья. Альникин Николай Васильевич
  4. «Geologists of Russian origin in the francophone countries, էջ 714» (PDF).
  5. РГБ. Альникин, Николай Васильевич. Рифмованные кончики

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]