Նիկի Հոլզկեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկի Հոլզկեն
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝հոլ.՝ Nieky Holzken
Մասնագիտացում՝քիքբոքսեր, բռնցքամարտիկ և Thai boxer
Երկիր՝ Նիդերլանդների Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ՝դեկտեմբերի 16, 1983(1983-12-16) (40 տարեկան)
Ծննդավայր՝Հելմոնդ, Հյուսիսային Բրաբանդ, Նիդերլանդներ
Ակումբ՝Golden Glory?
182 սանտիմետր

Նիկի «Բնական» Հոլզկեն (հոլ.՝ Nieky Holzken, դեկտեմբերի 16, 1983(1983-12-16), Հելմոնդ, Հյուսիսային Բրաբանդ, Նիդերլանդներ), հանդիսանում է հոլանդացի գերմիջին քաշային կարգի քիքբռնցքամարտիկ և նախկին աշխարհի չեմպիոն միջին քաշային կարգում։ Նա նաև մուայ-թայի Եվրոպայի կրկնակի չեմպիոն է և K-1 Max Սկանդինավիա 2006 մրցաշարի հաղթող[1] Հոլզկենը ներկայումս զբաղեցնում է կիսամիջին քաշային կարգում աշխարհում առաջին հորիզոնականը ըստ LiverKick.com-ի, Combat Press-ի և GLORY-ի[2][3][4]։ Հոլզկենը պրոֆեսիոնալ բռնցքամարտում անցկացրել է 11 մենամարտ, տարել է 11 հաղթանակ, որոնցից 8-ը նոկաուտով[5]։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկի Հոլզկենն անցկացրել է իր առաջին մենամարտը K-1-ում 2006 թ. նոյեմբերի 26-ին K-1-ի World MAX առաջնության Հյուսիսային Եվրոպայի որակավորմանը Ստոկհոլմում։ Նա հաղթել է առաջնությունը 3 հաջորդական նոկաուտներով։ Այս հաղթանակի շնորհիվ նա մասնակցել է K-1-ի World MAX 2007 Եզրափակիչ Մրցույթին, որտեղ մենամարտել է այդ ժամանակվա K-1 MAX-ի գործող չեմպիոն Բուակաու Պոր. Պրամուկի դեմ և պարտվել մրցավարների միաձայն որոշմամբ։

Մենամարտել է Մուրատ Դիրեկչիի հետ Glory 2: Brussels-ում 2012 թ.-ի հոկտեմբերի 6-ին Բելգիայի Բրյուսել քաղաքում[6] և հաղթել է տեխնիկական նոկաուտով երկրորդ ռաունդում մրցակցի ստացած վնասվածքի պատճառով[7]։

Նա պատրաստվում էր մենամարտել SLAMM!! - Soema na Basi IV: Londt vs. Adegbuyi-ում Սուրինամի մայրաքաղաք Պարամարիբոյում 2013 թ.-ի օգոստոսի 8-ին[8], բայց հրաժարվեց չբացահայտված պատճառներով։

Սկզբում որոշված էր, որ նա պետք է մենամարտի Մարկ դե Բոնտեի հետ Glory 13: Tokyo - գերմիջին քաշային կարգի աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Տոկիոյում 2013 թվականի դեկտեմբերի 21-ին[9], բայց հետո նրա մրցակիցը փոխվել և դարձել Կարապետ Կարապետյանը ում հետ նա նախկինում ևս մենամարտել էր և միավորներով հաղթել 2012 թ.-ի փետրվարին[10]։ Նա նոկդաունի ենթարկեց Կարապետյանին առաջին և երկրորդ ռաունդներում և հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ։ Եզրափակչում մենամարտել է Ջոզեֆ Վալտելլինիի հետ։ Կատաղի պայքարում անցած մենամարտում իր բռունցքներով և ոտքերով հուժկու հարվածների շնորհիվ հաղթել է երրորդ ռաունդի վերջին վայրկյաններին գրանցված տեխնիկական նոկաուտով և դարձավ այդ ամենամյա մրցաշարի հաղթող[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. DiPietro, Monty. «Zimmerman is the Man at K-1 Europe GP». K-1 Grand Prix Website. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 24-ին.
  2. «Rankings». liverkick.com.
  3. «Combat Press Kickboxing Rankings: February 2016». combatpress.com.
  4. «Fighters Rankings». gloryworldseries.com.
  5. «BoxRec - Nieky Holzken».
  6. Rian Scalia. «GLORY 2 Brussels Final Fight Card For This Saturday». LiverKick.com.
  7. Rian Scalia. «GLORY 2 Brussels Live Results». LiverKick.com.
  8. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  9. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  10. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  11. Dave Walsh. «GLORY SuperFight Series Tokyo and GLORY 13 Spoilers». LiverKick.com.