Նիկի Բլոնսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիկի Բլոնսկի
անգլ.՝ Nikki Blonsky
Nikki Blonsky LF.JPG
Ծնվել էնոյեմբերի 9, 1988(1988-11-09)[1] (32 տարեկան)
ԾննդավայրԳրեյթ Նեկ, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունJohn L. Miller Great Neck North High School?, Village School? և William A. Shine Great Neck South High School?
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, մանկական դերասան, պարուհի, հեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, դիմահարդար և հեռուստատեսային պրոդյուսեր

Նիկի Բլոնսկի (անգլ.՝ Nikki Blonsky, նոյեմբերի 9, 1988(1988-11-09)[1], Գրեյթ Նեկ, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և երգչուհի, որը «Լաք մազերի համար» ֆիլմում կատարած Թրեյսի Թյորնբլադի դերի համար «Կատակերգությունում կամ մյուզիքլում լավագույն կանացի դեր» կատեգորիայում արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլ Մարգարեթ Բլոնսկին ծնվել է Նյու Յորքում՝ աշխատավորների ընտանիքում։ Նրա հայրը, որը հրեա է, չի արգելել, որ մայրը դստերը դաստիարակաի կաթոլիկ հավատով։ 2006 թվականին Նիկին ավարտել է միջնակարգ դօպպրոցը։ Այն բանից հետո, երբ նա Բրոդվեյում նայել է «Լաք մազերի համար»-ը, ցանկացել է խաղալ համանուն ֆիլմի Թրեյսի Թյորնբլադի դերը։ «Լաք մազերի համար» ֆիլմի նկարահանումներից առաջ Նիկին աշխատել է Cold Stone Creamery ընկերությունում, որն արտադրում է պաղպաղակ։

2011 թվականին Բլոնսկին ստացել է լիցենզիա և Գրեյթ Նեք քաղաքում սկսել է աշխատել վարսավիր[2]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հունիսի 29-ին Նիկին որպես լեսբուհի կատարել է քամինգ աութ[3][4][5][6]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2007 ֆ Լաք մազերի համար Hairspray Թրեյսի Թյորնբլադ
2008 ֆ Թագավորական չափ Queen Sized Մեգի Բեյքեր
2008 ֆ Հարոլդ Harold Ռոնդա Բաքսթեր
2009 ս Տգեղ Բեթթին Ugly Betty Թերի Օ'Շոնեսի
2009 ս Վալմոնթ Valemont Փոփի
2010 ֆ Հավերժության ակնկալիքով Waiting for Forever Դոլորես
2010 ս Հաստլիկներ Huge Վիլամինա Ռեդեր
2013 ս Սմեշ Smash Մարգո
2013 ֆ Աշխարհագրական ակումբ Geography Club Թերեզա
2013 ֆ Անգլերենի ուսուցչուհին The English Teacher Շեյլա Նասբաում
2017 ֆ Վերջին կինոաստղը The Last Movie Star Ֆեյթ

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2007 - «Երիտասարդ Հոլիվուդ» («Լաք մազերի համար»)
  • 2007 - լավագույն դերասանական անձնակազմի համար «Հոլիվուդյան կինոփառատոն» մրցանակ («Լաք մազերի համար»)
  • 2008 - «Լաք մազերի համար» ֆիլմում հաջող դերի համար «Կինոքննադատների հասարակություն» մրցանակ
  • 2008 - «Լավագույն երիտասարդ դերասանուհի» կատեգորիայում Հեռուստատեսային կինոքննադատների ասոցիացիայի մրցանակ («Լաք մազերի համար»)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]