Ների՛ր, ո՛վ կույս, որ հուզեցի...
Արտաքին տեսք
Ների՛ր, ո՛վ կույս, որ հուզեցի... | |
---|---|
Տեսակ | բանաստեղծություն |
Ժանր | բանաստեղծություն |
Ձև | բանաստեղծություն |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1889 |
Վիքիդարան | Ների՛ր, ո՛վ կույս, որ հուզեցի... |
«Ների՛ր, ո՛վ կույս, որ հուզեցի...», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1889 թվականին[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1889 թվականին[1]։
Թումանյանի ընտանեկան արխիվում պահպանվել է այս բանաստեղծության վերջին քառատողի ինքնագիրը, թվագրված «89 թ․»։ Առաջին անգամ տպագրվել է Մոսկվայում 1890 թվականին լույս տեսած բանաստեղծությունների I հատորում (էջ 82), այնուհետև՝ Երևանում 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության I հատորում (էջ 19)։
Արտատպվել է Մոսկվայում 1890 թվականին լույս տեսած բանաստեղծությունների I հատորից[1]։