Jump to content

Ներամուսնություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ներամուսնություն, ամուսնության սովորույթ որոշակի հասարակական խմբի (տոհմ, ցեղ, կաստա և այլն) ներսում։

Նախնադարյան հասարակության մեջ տոհմը եղել է արտաամուսնական, ցեղը՝ ներամուսնական։ Նախնադարյան հասարակարգի քայքայման շրջանում որոշ ժողովուրդների (մալագասցիներ, արաբներ, ուզբեկներ, տուարեգներ և այլն) մեջ տոհմը կամ ներտոհմային խմբերը դարձել են ներամուսնական, որը պայմանավորված էր գույքը մոտիկ ազգականների միջավայրում պահպանելու ձգտմամբ։ Ամուսնություններ էին հաստատվում հորեղբոր որդիների ու դուստրերի և այլ մոտիկ ազգականների միջև։ Կաստայական ներամուսնություն բնորոշ էր Հնդկաստանի կաստաներին։ Հայաստանում ներամուսնություն գոյություն է ունեցել նախաքրիստոնեական շրջանում։ Քրիստոնեության տարածումից հետո եկեղեցական մի շարք կանոններով (Աշտիշատի ժողով և այլն) արենակցությամբ կապված անձանց միջև ամուսնությունն արգելվել է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 242