Աշտիշատի եկեղեցական ժողով (356)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Աշտիշատի ժողովից)
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Աշտիշատի եկեղեցական ժողովներ

356 թվականի Աշտիշատի եկեղեցական ժողով, Աշտիշատ ավանում հավաքված երկրորդ եկեղեցական ժողովը, որը տեղի է ունեցել 356 թվականին։

Երկրորդ ժողովը գումարվել է Ներսես Ա Մեծ կաթողիկոսի նախաձեռնությամբ, եպիսկոպոսների և ավագ իշխանների մասնակցությամբ, Հայոց Արշակ Բ թագավորի (350–368) օրոք։ Ժողովը եղել է կանոնադիր, սահմանել կանոնական որոշումներ։ Որոշ չափով սահմանափակել է ժողովրդից գանձվող հարկերը, ամրապնդել եկեղեցու տնտեսական և քաղաքական ազդեցությունը։ Եկեղեցական կալվածատիրությունը պահպանելու նպատակով ժողովը որոշում է, փոքրասիական մի քանի եկեղեցիների նման հաստատեցին կուսակրոն միաբնակների դաս։ Մեծ Հայքում քրիստոնեությունն արմատավորելու համար սահմանել է բոլոր գավառներում հիմնել հունական և ասորական դպրոցներ (Մեծ Հայքում IV դարում ուսուցումը կատարվել է այդ լեզուներով), արգելել պարսկերենի ուսուցումը, փակել զրադաշտական ատրուշաններն ու մոգության դպրոցները։ Ժողովը կանոնադրությամբ արգելել է հեթանոսական որոշ սովորույթներ՝ մերձավոր ազգականների ամուսնությունը, մեռելների վրա մոլեգին լացն ու կոծը ևն։ Նախատեսել է բացել որբանոցներ, հիվանդանոցներ, անկելանոցներ, աղքատանոցներ, որոնց խնամատարությունը կատարվելու էր ավաններից ու ագարակներից գանձվող հատուկ հարկերի հաշվին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գիրք թղթոց, Երուսաղեմ, 1994։
  • Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, Ե․, 1987։
  • Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, Ե․, 1997։
  • Կորյուն, Վարք Մեսրոպ Մաշտոցի, Ե․, 1994։
  • Ադոնց Ն․, Մաշտոց և նրա աշակերտները․ ըստ օտար աղբյուրների, Վնն․, 1925։
  • Տեր-Մինասյան Ե․, Պատմա-բանասիրական հետազոտություններ, Ե․, 1971, էջ 331–345։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: CC-BY-SA-icon-80x15.png