Ներածություն (ձեռնարկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ներածություն
ՀեղինակՊորփյուր
Տեսակհրատարակություն
Բնօրինակ լեզուհայերեն
Հրատարակման տարեթիվ1793

«Ներածություն» («Ներածութիւն»), հույն փիլիսոփա Պորփյուրի (232–304) տրամաբանության ձեռնարկներից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տպագրվել է 1793 թվականին Մադրասում՝ Հարություն Շմավոնյան Շիրազեցու տպարանում։ Տպակից է Դավիթ Անհաղթի «Վերծանութիւնք Ներածութեան Պորփիւրի» և Գրիգոր Տաթևացու «Լուծմունք Ներածութեան Պորփիւրի» երկերին։

Տիտղոսաթերթին գրված է «Գիրք Պորփիւրի որ կոչի Ներածութիւն։ Յորում պարունակին վերծանութիւնք ամէնիմաստ Դաւիթ Անյաղթ փիլիսոփայի. և Լուծմունք, սրբոյն Գրիգորի Տաթեւացւոյ» (413 էջ, 8°, 11 x 6,7 սմ)։ Երկը վաղ միջնադարում (480–490) թարգմանվել է լատիներեն, ասորերեն և հայերեն։ Առաջին մեկնությունը Դավիթ Անհաղթինն է՝ «Վերլուծութիւն «Ներածութեանն» Պորփիւրի» (քննական բնագիրը տպագրվել է 1976 թվականին), որի հետ «Ներածությունը» հրատարակվել է 1833 թվականին Վենետիկում (Սբ Ղազարի տպարան)՝ «Մատենագրությունք նախնյաց» մատենաշարով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։