Նեջիպ Ասըմ Յազըքսըզ
Նեջիպ Ասըմ Յազըքսըզ թուրքերեն՝ Necip Asım Yazıksız | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 29, 1861 |
Ծննդավայր | Քիլիս, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 12, 1935 (73 տարեկան) |
Մահվան վայր | Ստամբուլ, Թուրքիա |
Գերեզման | Sahrayıcedid Cemetery |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Մայրենի լեզու | թուրքերեն |
Մասնագիտություն | պատմաբան և քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Թուրքիայի Մեծ Ազգային Ասամբլեայի անդամ |
Necip Asım Yazıksız Վիքիպահեստում |
Նեջիպ Ասըմ Յազըքսըզ (թուրքերեն՝ Necip Asım Yazıksız, դեկտեմբերի 29, 1861, Քիլիս, Օսմանյան կայսրություն - դեկտեմբերի 12, 1935, Ստամբուլ, Թուրքիա), թուրք պատմաբան, լեզվաբան և քաղաքական գործիչ, որը հայտնի է թուրքական տարբեր բարբառների վերաբերյալ իր ուսումնասիրություններով, եղել է Էրզրումի մարզը ներկայացնող Թուրքիայի 3-րդ, 4-րդ և 5-րդ խորհրդարանների պատգամավոր[1]։
Վաղ կյանք և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նեջիպ Ասիմը ծնվել է Քիլիսում 1861 թվականի դեկտեմբերի 29-ին Հաջի Ասըմ բեյի ընտանիքում, ով սերում էր Բալհասանօղլու անունով հայտնի սիպահիների ընտանիքից։ Նեջիպ Ասըմը նախնական կրթությունը ստացել է հայրենի քաղաքում։ Սկզբում ընդունվել է Դամասկոսի զինվորական բարձրագույն դպրոցը 1875 թվականին, իսկ հետո տեղափոխվել Ստամբուլի Քուլելի զինվորական ավագ դպրոց։ Այնտեղ նա սովորել է օսմանցի գիտնական Հասան Թահսինիի մոտ և սկսել է գրել գիտական թեմաներով «Թերջուման-ի Հակիկատ» թերթում՝ գրող Ահմեդ Միթհաթի խրախուսմամբ։ 1879 թվականին Հարբիեում սկսել է սովորել Թուրքիայի ռազմական ակադեմիայում, որն ավարտել է 1881 թվականին՝ ստանալով հետևակային լեյտենանտի կոչում[2]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկսել է ֆրանսերեն դասավանդել տարբեր ռազմական դպրոցներում։ 1884 թվականին դարձել է առաջին լեյտենանտ, 1886 թվականին՝ կապիտան, 1908 թվականին՝ փոխգնդապետ։ Նաև թուրքերեն և պատմություն դասավանդելով՝ 1913 թվականին գնդապետի կոչումով թոշակի է անցել[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Böler, 2009, էջեր 198
- ↑ 2,0 2,1 Böler, 2009, էջեր 197
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Böler, Tuncay (2009). «Necip Asım Yazıksız ve Türk Diline Katkıları». Türkiyat Araştırmaları Dergisi (թուրքերեն) (25): 195–208. Վերցված է 2024 թ․ հունիսի 20-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեջիպ Ասըմ Յազըքսըզ» հոդվածին։ |