Նենե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նենե
Nenê

Դիրքը Կենտրոնական / ծանր հարձակվող
Ի ծնե տրված անունը Նենե
Nenê
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 13, 1982 (41 տարեկան)
Ծննդավայր Բրազիլիա Սան Կարլոս, Բրազիլիա
Ազգություն Բրազիլիա Բրազիլացի
Հասակ 211 սմ
Քաշ 113 կգ
Դրաֆթի տարի 2002 / ռաունդ` 1 / ընտրութ.` 7-րդ
Դրաֆթ ակումբ Նյու Յորք Նիքս
Կարիերայի պատմություն
ԲրազիլիաՎասկո դա Գամա (1999-2002)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԴենվեր Նագեթս (2002–2012)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՎաշինգթոն Վիզարդս (2012–2016)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՀյուստոն Ռոքեթս (2016–2020)
Մրցանակներ
  • NBA All-Rookie առաջին թիմ (2003)
Նենեն «Դենվեր Նագեթսի» կազմում աջ ձեռքով դանկ կատարելիս

Նենե (Պորտ.` Nenê, ծնված որպես՝ Մայբիներ Ռոդնի Հիլարիո [Maybyner Rodney Hilário], սեպտեմբերի 13, 1982(1982-09-13), Սան Կառլուս, Սան Պաուլու, Բրազիլիա), բրազիլացի նախկին բասկետբոլիստ, կենտրոնական։ Հանդես է եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Դենվեր Նագեթս», «Վաշինգթոն Վիզարդս» և «Հյուստոն Ռոքեթս» ակումբներում։

Վաղ տարիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանուկ հասակում Հիլարիոյի բոլորն անվանում էին Նենե, ինչը բրազիլյան պորտուգալերենից թարգմանաբար նշանակում է փոքրիկ։ Նրան այդպես էին անվանակոչել, քանի որ ընտանիքում և ընկերական շրջապատում տարիքով ամենափոքրն էր։ Ինչպես շատ բրազիլացի մանուկներ, Նենեն նույնպես նախապես զբաղվել ֆուտբոլով և նույնիսկ իր խաղային որակը հասցրել այն աստիճանի, որ շարժել է տեղի պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբների հետաքրքրությունը[փա՞ստ]։

Պրոֆեսիոնալ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին քայլերը պրոֆեսիոնալ բասկետբոլում Նենեն սկսել է 2001 թ.-ին, որպես Բրազիլիայի հավաքականի անդամ։ Բացի այդ, հանդես է եկել բրազիլական «Վասկո դա Գամա» ակումբում։ Այնուհետև նրան հաջողվում է ընդունվել NBA-ի ամառային ճամբար, որտեղ ելեույթներ ունենալուց հետո մասնակցության հայտ է ներկայացրել NBA-ի 2002 թվականի դրաֆթում։ Նենեն ընտրվել է «Նյու Յորք Նիքսի» կողմից` առաջին ռաունդի 7-րդ համարի ներքո, որից հետո կատարված փոխանակման շրջանակում անցել է «Դենվեր Նագեթսին»։

2002–03 խաղաշրջանը Նենեն սկսում է որպես պահեստային, սակայն խաղաշրջանի վերջում արդեն դառնում է մեկնարկող հետևյալ միջին արդյունքերով` 10,5 միավոր, 6,1 անդրադարձ (ռեբաունդ) և 1,6 խլում, ինչպես նաև մրցաշրջանն ավարտում է որպես 10 լավագույն նետման արդյունավետություն ունեցող բասկետբոլիստներից մեկը (0.519)։

2005 թ.-ի նոյեմբերի 5-ին՝ «Սան Անտոնիո Սփըրսի» հետ ունեցած խաղում, Նենեն ստանում է աջ ոտքի ծանր վնասվածք։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նենեն ամուսնացած է ոմն Լոուրեն Փրոթի հետ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]