Jump to content

Նեյթան Դիաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նեյթան Դիաս
Դիմանկար
Ծնվել էապրիլի 16, 1985(1985-04-16)[1] (39 տարեկան)
ԾննդավայրՍթոքթոն, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԱզգությունMexican Americans?
ԿրթությունTokay High School?
ՄասնագիտությունԸնդհանուր մենամարտիկ և Brazilian jiu-jitsu practitioner
Կայքdiazbrothers.com
 Nate Diaz Վիքիպահեստում

Նեյթան Դոնալդ Դիաս (անգլ.՝ Nathan Donald Diaz, ապրիլի 16, 1985(1985-04-16)[1], Սթոքթոն, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի խառը ոճի մարտիկ, հանդես է գալիս UFC-ի հովանու ներքո՝ թեթև քաշային կարգում։ «The Ultimate Fighter 5»-ի հաղթողն է[2]։ 2019 թվականի սեպտեմբերի դրությամբ UFC-ի պաշտոնական վարկանիշի 6-րդ հորիզոնականում է կիսամիջին քաշային կարգում[3]։ Մեկ այլ հայտնի մարտիկի՝ Նիկ Դիասի կրտսեր եղբայրն է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեյթան Դիասը ծնվել և մեծացել է Կալիֆորնիայի Սթոքտոն քաղաքում։ Ունի մեքսիկական արմատներ։ Եղբոր պես նա ևս սովորել է Լոդայ քաղաքի «Տոկայ» դպրոցում, իսկ 14 տարեկանում սկսել է մարզվել Նիկի հետ։ Համատեղ ջանքերով նրանք իրականացրել են իրենց երազանքը և հայտնվել բրազիլական ջիու-ջիթսուի լոդայի դպրոցում, որտեղ մարզվել են Նիկոլաս Լիպարիի հետ։ Նեյթի մյուս մարզիչները եղել են Սիզար Գրեյսին (բրազիլական ջիու-ջիցու) և Ռիչարդ Պերեսը (բռնցքամարտում)[4]։

Նեյթը հանդես է գալիս «Cesar Gracie Jiu-Jitsu»-ի կազմում[5]։ 18 տարեկանում նա դարձել է վեգան[6][7]։

Նեյթ և Նիկ եղբայրները հայտնի են իրենց սկանդալային արարքներով ոչ միայն օկտագոնից դուրս, այլ նաև մարտերի ժամանակ։ Դիաս եղբայրները հաճախ են օգտվում «Ստոկտոնյան ապտակից»՝ մարտի ժամանակ ափի հարվածներից։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործունեության սկիզբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև UFC-ի հետ պայմանագիր կնքելը Դիասը հիմնականում հանդես էր գալիս World Extreme Cagefighting-ում (WEC)։ 2006 թվականին WEC 24-ի շրջանակներում մենամարտել է թեթև քաշային կարգում այն ժամանակվա չեմպիոն Էրմիս Ֆրանսի հետ։ Նեյթը պարտվել է երկրորդ ռաունդում ցավեցնող հնարքի պատճառով։ Դա եղել է WEC-ի անցկացրած վերջին միջոցառումը նախքան Züffa-ի գնելը։

Դիասը պետք է Մեթոմ Բրաունի հետ հանդիպեր 2015 թվականի հուլիսի 11-ին UFC 189 մրցաշարի շրջանակներում[8]։ Սակայն ապրիլի կեսին հայտնի էր դարձել, որ մենամարտը չի կայանա՝ պայմանագրային տարաձայնությունների պատճառով[9]։

UFC on Fox 17-ի շրջանակներում կայացել է Մայքլ Ջոնսոնի և Նեյթի միջև մենամարտը[10]։ Նեյթը հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ, սակայն երկուսն էլ ստացել են մրցանակ «Երեկոյի լավագույն մենամարտի» համար[11][12]։

2016 թվականի մարտի 5-ին՝ UFC 196 մրցաշարում, Դիասը փոխարինման է դուրս եկել վնասվածք ստացած Ռաֆայել Դոս Անժոսին Քոնոր ՄաքԳրեգորի դեմ մարտում[13]։ Պատրաստվելու համար Դիասն ուներ ընդամենը 11 օր։ Մենամարտը կայացել է կիսամիջին քաշային կարգում, քանի որ Դիասը ժամանակ չի ունեցել ավելորդ քաշից (170 ֆունտ) ազատվելու համար[14]։ Դիասը հաղթել է 2-րդ ռաունդում խեղդող հնարքի կիրառմամբ[15]։ Երկուսն էլ ստացել են «Երեկոյի լավագույն մենամարտ» մրցանակը, Դիասը նաև ստացել է «Երեկոյի ելույթ» մրցանակը[16]։

ՄաքԳրեգորի հետ ռևանշը պետք է տեղի ունենար 2016 թվականի հուլիսի 9-ին UFC 200-ի շրջանակներում, սակայն ապրիլի 19-ին UFC-ն հայտարարել էր, որ ՄաքԳրեգորը դուրս է մնացել մրցաշարից Լաս Վեգասում ԶԼՄ-ների հանդեպ պարտավորությունները չկատարելու պատճառով[17][18][19]։ Մենամարտը տեղափոխվել է և տեղի ունեցել հաջորդ ամիս՝ UFC 202-ի շրջանակներում, և նորից կիսամիջին քաշային կարգում[20]։ Դիասը պարտվել է պատասխան մենամարտը մրցավարների մեծամասնության որոշմամբ (48-47, 47-47, 48-47)[21]։ Երկու մարտիկն էլ նորից արժանացել են «Երեկոյի լավագույն մենամարտ» մրցանակին[22]։

Նեյթ Դիասը երկարատև դադար է վերցրել ՄաքԳրեգորից կրած պարտությունից հետո և սպասում էր ոչ պակաս հանրային մրցակցին, որը կարող էր նոր փուլ ապահովել իր կարիերայում։

UFC-ի ճնշման տակ Դիասը համաձայնել է մենամարտել թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն Էնթոնի Պետտիսի հետ։ Մենամարտը տեղի է ունեցել 2019 թվականի օգոստոսի 18-ին UFC 241 շոուի շրջանակներում։ Մարտը շարունակվել է հատկացված բոլոր ռաունդներով, մրցավարական որոշմամբ հաղթանակ է տարել Դիասը[23]։

Տիտղոսներ և նվաճումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ultimate Fighting Championship
    • «Երեկոյի լավագույն մենամարտ» մրցանակի մրցանակակիր (7 անգամ) ընդեմ Ջոշոա Նիրայի, Կլեյա Գվիդի, Ջոյա Ստիվենսի, Մարկուս Դևիսի, Դոնալդ Սերոնեի, Մայքլ Ջոնսոնի և Քոնոր ՄաքԳրեգորի(x2)[24][25][26][27][28][28]
    • «Երեկոյի լավագույն նոկաուտ» մրցանակի մրցանակակիր (1 անգամ) ընդեմ Գրեյ Մեյնարդայի[29]
    • «Երեկոյի ելույթ» մրցանակի մրցանակակիր (1 անգամ) ընդեմ Քոնոր ՄաքԳրեգորի[30]
    • «Երեկոյի ցավեցնող հնարք» մրցանակի մրցանակակիր (5 անգամ) ընդեմ Էլվին Ռոբինսոնի, Կուրտ Պելեգրինիյի, Մելվին Գիյարդայի, Տականորի Գոմիյի և Ջիմա Միլլերի[31][32][33][34]
  • Sherdog
    • 2011 All-Violence First Team[35]
  • MMAJunkie.com
    • 2016 ամսվա մենամարտ (մարտ) ընդեմ Քոնոր ՄաքԳրեգորի[36]
    • 2016 ամսվա մենամարտ (օգոստոս) ընդեմ Քոնոր ՄաքԳրեգորի[37]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Mixed martial arts results: Season 5 – The Ultimate FighterNevada Athletic Commission.
  2. The Ultimate Fighter 5(անգլ.) // Wikipedia, the free encyclopedia. — 2016-02-20.
  3. «Fighter Rankings | UFC ®». UFC. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.
  4. Ben Fowlkes (2012 թ․ մայիսի 4). «A Tale of Two Diaz Brothers». MMA Fighting. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  5. «Welcome». GRACIE FIGHTER 209. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  6. «Nate & Nick Diaz – Vegan UFC Fighters» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
  7. UFC Fighter Nate Diaz Talks About Why Raw Vegan Diet ՅուԹյուբում
  8. «Nate Diaz returns to welterweight, meets Matt Brown on stacked UFC 189 in Las Vegas». MMAjunkie (անգլերեն). 2015 թ․ ապրիլի 9. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.
  9. «Matt Brown says he's no longer fighting Nate Diaz at UFC 189». MMAjunkie (անգլերեն). 2015 թ․ ապրիլի 15. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.
  10. «Michael Johnson to meet Nate Diaz at FOX UFC Fight Night in Orlando | FOX Sports». FOX Sports (անգլերեն). 2015 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.
  11. «UFC on FOX 17 results: Nate Diaz outstrikes Michael Johnson en route to impressive win». MMAjunkie (անգլերեն). 2015 թ․ դեկտեմբերի 20. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.
  12. «UFC on FOX 17 bonuses: Nate Diaz, Michael Johnson cash in for entertaining scrap». MMAjunkie (անգլերեն). 2015 թ․ դեկտեմբերի 20. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.
  13. Ariel Helwani (2016 թ․ փետրվարի 23). «RDA injured, out of UFC 196 fight against McGregor». MMA Fighting. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.
  14. Mookie Alexander (2016 թ․ փետրվարի 23). «Conor McGregor vs. Nate Diaz set for UFC 196». Bloody Elbow. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  15. «UFC 196 results: Nate Diaz shocks Conor McGregor with second-round choke». MMAjunkie (անգլերեն). 2016 թ․ մարտի 6. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.
  16. «UFC 196 bonuses: Nate Diaz doubles up for $100,000 after upset of McGregor». MMAjunkie (անգլերեն). 2016 թ․ մարտի 6. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.
  17. Ariel Helwani (2016 թ․ մարտի 18). «McGregor vs. Diaz rematch in the works for UFC 200». MMA Fighting. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.
  18. Chuck Mindenhall (2016 թ․ մարտի 30). «Rematch between McGregor-Diaz official for UFC 200». MMA Fighting. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.
  19. Mookie Alexander (2016 թ․ ապրիլի 19). «Dana White: Conor McGregor pulled from UFC 200». Bloody Elbow. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  20. Sherdog.com. «Nate Diaz-Conor McGregor Rematch Official for UFC 202 on Aug. 20». Sherdog. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.
  21. Luke Thomas (2016 թ․ օգոստոսի 21). «UFC results: McGregor edges Diaz in classic fight». MMA Fighting. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.
  22. Sherdog.com. «UFC 202 Bonuses: McGregor, Diaz, Johnson, Cerrone Receive $50K Awards». Sherdog. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.
  23. «Диаз победил Петтиса на UFC 241» (ռուսերեն). www.championat.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  24. «UFC® Fight Night™». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  25. «Howard, Wilson, Guida, Diaz and Machida get $65K UFC 94 bonuses» (անգլերեն). 2009 թ․ փետրվարի 1. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  26. MMAmania.com (2009 թ․ հունիսի 21). «TUF 9 Finale bonuses and awards for 'Sanchez vs Guida' SpikeTV fights». MMAmania.com. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  27. Sherdog.com. «UFC 118 Bonuses: Lauzon, Diaz, Davis Pocket $60K». Sherdog. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  28. 28,0 28,1 Sherdog.com. «UFC 141 Bonuses: Diaz, Cerrone, Hendricks Nab $75,000 Apiece». Sherdog. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  29. Sherdog.com. «'TUF 18' Finale Bonuses: Benoit Earns $100,000 in Defeat; Diaz, Holdsworth Take $50K». Sherdog. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  30. Sherdog.com. «UFC 196 Bonuses: Nate Diaz Takes Home $100K for Upset Victory Over Conor McGregor». Sherdog. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  31. «Nate Diaz». UFC. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  32. Sherdog.com. «Diaz Banks $78K at UFC Fight Night 19». Sherdog. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  33. Sherdog.com. «UFC 135 Bonuses: Jones, Jackson, Koscheck, Diaz Bank $75K Each». Sherdog. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  34. Sherdog.com. «UFC on Fox 3 Bonuses: Diaz, Johnson, Gaudinot and Lineker Nab $65,000 Awards». Sherdog. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  35. Sherdog.com. «Sherdog.com's 2011 All-Violence Team - First Team». Sherdog. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  36. «MMAjunkie's 'Fight of the Month' for March: You won't be surprised» (անգլերեն). 2016 թ․ մարտի 31. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  37. «MMAjunkie's 'Fight of the Month' for August: Whether a fan of McGregor or Diaz, this one ruled». MMAjunkie (անգլերեն). 2016 թ․ սեպտեմբերի 5. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեյթան Դիաս» հոդվածին։