Նեկրասովի նրբանցք (Տագանրոգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նեկրասովի նրբանցք
ռուս.՝ Некрасовский переулок
Ինժեներատեխնոլոգիական ակադեմիայի
«Դ» մասնաշենք` 
Նեկրասովի նրբանցք, 44
Երկիր Ռուսաստան
Գտնվում էՏագանրոգ
Երկարություն1350 մետր
ՍկիզբՇմիդտի փողոց
Ավարտ3-րդ Նադգոռնայա փողոց
Նախկին անվանումԱռաջին երկայնական նրբ.,
Պալատական նրբ.
Անվանվել էՆիկոլայ Նեկրասով
Փոստային ինդեքս347900
Յանդեքս Քարտեզներում
Գուգլ Քարտեզներում

Նեկրասովի նրբանցք (ռուս.՝ Некрасовский переулок), նրբանցք ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի կենտրոնական պատմական մասում։ Անվանված է ռուս անվանի բանաստեղծ Նիկոլայ Նեկրասովի պատվին։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Շմիդտի փողոցի և 3-րդ Նադգոռնայա փողոցի միջև։ Հատում է Մայակովսկու հրապարակը, Էնգելսի, Կարլ Լիբկնեխտի, Չեխովի, Ալեքսանդրի, Ֆրունզեի, Պետրոսի, Հունական փողոցները։ Երկարությունը` 1350 մետր։ Տների համարակալումը սկսվում է Հունական փողոցից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնապես կոչվել է Առաջին երկայնական նրբանցք, այնուհետև` Պալատական նրբանցք[1]։

В XVIII-XIX դարերում Նեկրասովի նրբանցքը եղել է սահմանային Տագանրոգի ամրոցի և քաղաքային շինությունների միջև[2]։

Նեկրասովի նրբանցքի շատ շինություններ չեն հասել մեր օրերին։ Այդ տարածքը կառուցապատվում էր ցածր խրճիթներով, փոքր խանութներով, կրպակներով։ 1980-ական թվականներին դրանք քանդվեցին[2]։

1923 թվականին վերանվանվել է ի պատիվ ռուս անվանի բանաստեղծ Նիկոլայ Նեկրասովի[1]։ Հատկանշական է, որ գրողը Տագանրոգի հետ ոչ մի առնչություն չի ունեցել[1]։

Նրբանցքում գտնվում են[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալեքսանդր I-ի պալատ` Նեկրասովի նրբանցք, 10
  • Ինժեներատեխնոլոգիական ակադեմիայի № 4 հանրակացարան` Նեկրասովի նրբանցք, 17
  • № 8 միջնակարգ դպրոց` Նեկրասովի նրբանցք, 71
  • Ինժեներատեխնոլոգիական ակադեմիայի «Գ» մասնաշենք (ձախ թև)` Նեկրասովի նրբանցք, 42
  • Ինժեներատեխնոլոգիական ակադեմիայի «Դ» մասնաշենք` Նեկրասովի նրբանցք, 44

Հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անատոլի Լոմակինի կիսանդրի (քանդակագործ` Նիկոլայ Սելիվանով)` № 8 միջնակարգ դպրոցի առջևի պուրակում[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Киричек М. С. По ладоням твоих площадей. — Таганрог: Лукоморье, 2007. — С. 16. 
  2. 2,0 2,1 «Некрасовский переулок». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2017 Ապրիլ 6-ին.