Նելսոն Դավիդյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Դավթյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նելսոն Դավիդյան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | ըմբիշ |
Երկիր՝ | ԽՍՀՄ և Ուկրաինա |
Ծննդյան ամսաթիվ՝ | ապրիլի 6, 1950 |
Ծննդավայր՝ | Ճարտար |
Մահվան ամսաթիվ՝ | սեպտեմբերի 11, 2016[1] (66 տարեկան) |
Մահվան վայր՝ | Կիև, Ուկրաինա[1] |
Հասակ՝ | 160 սանտիմետր |
Քաշ՝ | 62 կիլոգրամ[2] |
Նելսոն Հմայակի Դավիդյան (ապրիլի 6, 1950, Ճարտար - սեպտեմբերի 11, 2016[1], Կիև, Ուկրաինա[1]), հունահռոմեական ոճի խորհրդահայ ըմբիշ, մարզիչ, ԽՍՀՄ եռակի չեմպիոն (1975, 1976, 1979), Եվրոպայի կրկնակի չեմպիոն (1973, 1980), աշխարհի կրկնակի չեմպիոն (1974, 1975), Մոնրեալի ամառային օլիմպիական խաղերի (1976) արծաթե մեդալակիր։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1974)։ Ուկրաինայի վաստակավոր մարզիչ (2007)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է ԼՂԻՄ Մարտունու շրջանի Ճարտար գյուղում[3]։ 1958 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Գրոզնի, որտեղ 1964 թվականին սկսել է ըմբշամարտով զբաղվել Իգոր Կոնդրացկու ղեկավարությամբ։ 1972 թվականից բնակվել է Կիևում։
1973 թվականին Դավիդյանն առաջին անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն թեթև քաշային կարգում։ 1974 թվականին Լեհաստանի Կատովիցե քաղաքում կայացած աշխարհի առաջնությունում նա վերջին պահին փոխարինեց Շամիլ Խիսամուդինովին, որը հանդես էր գալիս կիսաթեթև քաշային կարգում ու թեև բոլոր մրցակիցներից թեթև էր, նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը և ստացավ լավագույն տեխնիկայի համար մրցանակը։ 1975 թվականին նա կրկին նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը, սակայն թեթև քաշային կարգում։ Դավիդյանն ընդգրկվեց Մոնրեալի օլիմպիական խաղերին մասնակցող ԽՍՀՄ հավաքականում և նվաճեց այս մրցումների արծաթե մեդալը։ 1980 թվականին նա հաղթեց Եվրոպայի առաջնությունում, բայց առանց հիմնավորման մարզչական շտաբի կողմից չընդգրկվեց Մոսկվայի օլիմպիական խաղերում ԽՍՀՄ հավաքականի կազմում։ 1981 թվականին նա ավարտեց մարզական կարիերան։
Հետագայում Դավիդյանը մարզիչ է աշխատել է «Դինամո» մարզական ընկերությունում, ինչպես նաև ԽՍՀՄ երիտասարդական հավաքականում։ 1990-ականների սկզբին և վերջին նա Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչն էր։ 2006 թվականին նա վերադարձավ այս պաշտոնին։ Նրա գլխավորությամբ հունահռոմեական ոճի ուկրաինացի ըմբիշները հասան նշանակալի նվաճումների։ 2006 թվականին Վլադիմիր Շացկիխը նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը, իսկ 2007 թվականին Ուկրաինայի հավաքականը երկար տարիների ընթացքում առաջին անգամ նվաճեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթը[4]։ Այս հաջողությունից հետո Նելսոն Դավիդյանին շնորհվեց Ուկրաինայի վաստակավոր մարզչի կոչում։ Թեպետ Պեկինի օլիմպիական խաղերում Արմեն Վարդանյանը ութ տարվա ընթացքում հունահռոմեական ոճի ըմբշամարտում նվաճեց առաջին օլիմպիական մեդալը, հավաքականի ելույթը գնահատվեց անբավարար, և 2009 թվականի հունվարին Նելսոն Դավիդյանին փոխարինեց Ալեքսանդր Կոտովոյը, որը նախորդ օլիմպիական շրջափուլում արդեն ղեկավարել էր ուկրաինական թիմի շտաբը, սակայն ոչ մի մեդալ չէր նվաճել[5]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օլեգ Դավիդյան (ծն. 1953)՝ եղբայրը, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի (1970) և աշխարհի (1971) երիտասարդական չեմպիոն[6], ԽՍՀՄ մեծահասակների առաջնության արծաթե մեդալակիր (1977)
- Անդրանիկ Դավիդյան՝ որդին, հունահռոմեական ոճի ըմբշամարտի սպորտի վարպետ, պատանեկան մրցաշարերի մասնակից և հաղթող[7]
- Օլեգ Դավիդյան (2001-2014)՝ որդին, «Դինամո» ֆուտբոլային դպրոցի սան
- Նելսոն Դավիդյան (ծն. 2016)՝ որդին
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Скончался известный спортсмен, двукратный чемпион мира Нельсон Давидян
- ↑ Olympedia — 2006.
- ↑ Որոշ աղբյուրներում որպես ծննդավայր նշվում է Ղուզե Կալերը (Ճարտար գյուղի մի մասը)
- ↑ «Сенсационный триумф на берегах Средиземноморья». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 27-ին.
- ↑ Сборная Украины поборется не в полную силу(չաշխատող հղում)
- ↑ Профиль Олега Давидяна на сайте Международной федерации объединенных стилей борьбы(անգլ.)(չաշխատող հղում)
- ↑ И вновь на ковре Давидян(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նելսոն Դավիդյան – օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)
- Нельсон Давидян — профиль на сайте International Wrestling Database (англ.)
- Интервью Нельсона Давидяна сайту Analitika.at.ua Արխիվացված 2020-03-27 Wayback Machine
|
- Ապրիլի 6 ծնունդներ
- 1950 ծնունդներ
- Սեպտեմբերի 11 մահեր
- 2016 մահեր
- Կիև քաղաքում մահացածներ
- ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոններ
- Ըմբշամարտի աշխարհի առաջնության մեդալակիրներ
- Խորհրդահայեր
- Խորհրդային ըմբշամարտիկներ
- Հայ ըմբշամարտիկներ
- Հայ օլիմպիական ըմբշամարտիկներ
- Ճարտար (Մարտունու շրջան) գյուղում ծնվածներ