Jump to content

Խիոն Նգո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Նգո Խիոնից)
Խիոն Նգո
Դիմանկար
Ծնվել է1979
ԾննդավայրՀոնկոնգ, Բրիտանական կայսրություն
ԿրթությունՀյուսիսային Կարոլինայի համալսարան

Խիոն Նգո (անգլ.՝ Hương Ngô, 1979, Հոնկոնգ, Բրիտանական կայսրություն), Հոնկոնգում ծնված նկարիչ, որն այժմ ապրում է Չիկագո քաղաքում (Իլինոյս, ԱՄՆ)։ Նրա արվեստը կոնցեպտուալ է, հետազոտության վրա հիմնված և հաճախ ընդունում է ինստալյացիայի, տպագրության և ոչ ավանդական ուղություններ։ Բակալավրի կոչում է ստացել Հյուսիսային Կարոլինայի համալսարանից (2001 թվական), իսկ Արվեստի և տեխնոլոգիական ուսումնասիրությունների գծով մագիստրոսի կոչում՝ Չիկագոյի արվեստի ինստիտուտի դպրոցից (2004), ավարտել է Ուիթնիի անկախ ուսումնական ծրագիրը։ Չիկագոյի արվեստի ինստիտուտի դոցենտ է։

Թեմաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նգոյի աշխատության մեջ կրկնվող թեմաները ներառում են գաղութատիրության դեմ պայքարը[1], ինտերսեկցիոնալություն[2] և միգրացիան[3]։ Նրա վերջին նախագծերը ուսումնասիրում են ֆրանսիական Հնդկաչինի հակագաղութային շարժման մեջ ներգրավված կանանց պատմությունը[4]։ Նրա ESCAPE-աշխատանքը հանրային փերֆորմանս է[5]։ Մյուս նախագծերը վերաբերում են ճնշված բնակչության քաղաքական հսկողությանը[6]։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դե Պոլ արվեստի թանգարանում[2] Նգոն իր «Անունը տեսնելն է» ցուցահանդեսում օգտագործել է գործվածք, որը տպագրվել է Փարիզի ներգաղթի պատմության թանգարանի պատմական որմնանկարի նախշերով, զուգակցված մի քանի արխիվներից առաջնային նյութի հետ՝ մեկնաբանելու համար կանանց դերը ֆրանսիական Հնդկաչինի հակագաղութային շարժման մեջ[7] ՝ բացահայտելու քաղաքական շարժումներում հսկողության փոխադարձ ազդեցությունները։ 

Նգոյի ստեղծագործության մեջ ի հայտ եկած գործիչը Նգույան Թհին Մին Խին է (1910-1931), վիետնամցի հեղափոխական և 1930-ական թվականների ընթացքում Հնդկաչինական կոմունիստական կուսակցության առաջնորդ։ Իր էսսեում արվեստի պատմաբան Ֆեյ Գլեյսերը գրում է, որ Նգոն «նյութական դրսևորում է տալիս դիսկուրսիվ գաղափարախոսությանը և հավաքական պատմական գործընթացին[8]։ Արվեստի պատմաբան Նորա Թեյլորն իր «Փաստաթուղթը որպես իրադարձություն» էսսեում գրում է, որ «Նգոն իր միջամտությունները [արխիվներում] համարում է փերֆորմանսի թեստ թարգմանական ակտերի միջոցով[9]»։

«In the work The Opposite of Looking is Not Invisibility. The Opposite of Yellow is Not Gold» Հեն Թրուոնգ-ի հետ համատեղ ստեղծված աշխատանքում, նկարիչները զուգորդում են իրենց մայրերի ժողովրդական լուսանկարները 1970-ական թվականների Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի վիետնամցի փախստականների վերաբերյալ լսումների տեքստերի հետ[10]։ Հարցազրույցում նկարիչները խոսում են ընտանեկան լուսանկարների հետ աշխատելու իրենց ընթացքի և կարևորության մասին.

Մենք որոնեցինք հանրաճանաչ տեսողական մշակույթը վիետնամցի ամերիկացիների պատկերների համար, բայց պարզվեց, որ հանրային տեսողական գրառումները հազվադեպ են ընդգրկում ասիացի ամերիկացիների պատկերները։ Այսպիսով, մենք փոխարենը դիմեցինք ներքին արխիվին և փնտրեցինք մեր սեփական ընտանեկան ալբոմները՝ գտնելու մեր մայրերի լուսանկարները։ Մենք հասկացանք, որ մեր երկու ընտանիքներում էլ կա ընդհանուր ժողովրդական լեզու, և սկսեցինք զուգակցել լուսանկարներ, որոնցում մեր մայրերի աշխատանքի արդյունքը ջնջվել է, գերտեսանելի կամ անտեսանելի դարձել նրանց մարմնավորած կերպարով որպես հաջողակ փախստական կամ սիրող խնամակալ[11]։

Խիոն Նգոն ցուցադրվել է Նյու Յորք քաղաքի Ժամանակակից արվեստի թանգարանում՝ որպես «Նոր լուսանկար», 2018[12][13], Պրոսպեկտ 5՝ Նոր Օռլեանում[14], և 2005 թվականին Պրահայի բիենալեում։ Նա ցուցադրել է Չիկագո քաղաքի Ժամանակակից արվեստի թանգարանում,, Ցինցինատիի ժամանակակից արվեստի կենտրոն, Կեմպերի ժամանակակից արվեստի թանգարանում, Կանզաս Սիթիում և Մեդիսոնի ժամանակակից արվեստի թանգարանում։ 

Նա Չիկագոյի արվեստի ինստիտուտի դպրոցի ասիստենտ է:[փա՞ստ]

Հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա աշխատանքները գտնվում են Ժամանակակից արվեստի թանգարանի[15], Սմիթ քոլեջի[16], Ուոքեր արվեստի կենտրոնի[17] և Գրքային արվեստի կենտրոնի հավաքածուներում։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իլինոյսի արվեստի խորհրդի կրթաթոշակ, 2020 թվական[18]։
  • 3Arts Next Level Award, 2020 թվական[19]։
  • Camargo Core Fellow, 2018 թվական։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Deftly and Defiantly Decolonial». New City Chicago. 2017 թ․ հունիսի 27. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 18-ին.
  2. 2,0 2,1 «This is what intersectional feminist art looks like». Chicago Tribune. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 18-ին.
  3. «Hương Ngô». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 18-ին.
  4. «HƯƠNG NGÔ: TO NAME IT IS TO SEE IT». DePaul Art Museum. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 18-ին.
  5. Armitage, John (2011 թ․ սեպտեմբերի 6). Virilio Now: Current Perspectives in Virilio Studies. Cambridge: Wiley. էջ 122,134,139. ISBN 9780745648774.
  6. «Art in the Age of Surveillance». Exhibitions on the Cusp. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 18-ին.
  7. «Hương Ngô Interview». DePaul University Library. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 18-ին.
  8. «Hương Ngô and the Making and Unmaking of Nguyễn Thị Minh Khải». DePaul University Library. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 18-ին.
  9. Taylor, Nora (Winter 2018). «The Document as Event: Vietnamese Artists' Engagements with History». Art Journal. 77 (4): 70–81. doi:10.1080/00043249.2018.1549878.
  10. «Huong Ngo and Hong-An Truong on their work in "Being: New Photography 2018"». Art Forum. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 18-ին.
  11. «Hương Ngô and Hồng-Ân Trương. The opposite of looking is not invisibility. The opposite of yellow is not gold. 2016». MoMA. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 18-ին.
  12. «Museum of Modern Art Announces Artist List for 2018 Edition of 'New Photography'». Artnews (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 18-ին.
  13. «MoMA's Human Focus». Wall Street Journal (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 29-ին.
  14. «PROSPECT NEW ORLEANS ANNOUNCES ARTIST LIST FOR PROSPECT.5». Art Forum (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 18-ին.
  15. «Hương Ngô». Վերցված է 2023 թ․ մարտի 2-ին.
  16. «The Voice is an Archive 2016 Hương Ngô American, b. 1979». Smith College. Վերցված է 2023 թ․ մարտի 2-ին.
  17. «Hương Ngô». Walker Art Center. Վերցված է 2023 թ․ մարտի 2-ին.
  18. «ILLINOIS ARTS COUNCIL AGENCY ANNOUNCES 2020 ARTIST FELLOWSHIP AWARD RECIPIENTS». Illinois Arts Council (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 18-ին.
  19. «Chicago non-profit 3Arts awards $150,000 to three women artists». The Art Newspaper (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ հոկտեմբերի 19. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 18-ին.