Jump to content

Նգուեն Ֆու Չոնգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նգուեն Ֆու Չոնգ
վիետ․՝ Nguyễn Phú Trọng
Դիմանկար
Ծնվել էապրիլի 14, 1944(1944-04-14)[1][2]
ԾննդավայրՀանոյ, Վիետնամ
Մահացել էհուլիսի 19, 2024(2024-07-19)[3][4] (80 տարեկան)
Մահվան վայրՀանոյ, Վիետնամ[5]
Քաղաքացիություն Վիետնամ
Մայրենի լեզուվիետնամերեն
ԿրթությունՎիետնամի Ազգային համալսարան և Ho Chi Minh National Academy of Politics?
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր[6]
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՎիետնամի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար, Chairman of the National Assembly of Vietnam?, Secretary of the Central Military Commission of the Communist Party of Vietnam?, Վիետնամի նախագահ, Վիետնամի Ազգային ժողովի անդամ և Bí thư Thành ủy Hà Nội?
ԿուսակցությունՎիետնամի կոմունիստական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
 Nguyễn Phú Trọng Վիքիպահեստում

Նգուեն Ֆու Չոնգ (վիետ․՝ Nguyễn Phú Trọng, ապրիլի 14, 1944(1944-04-14)[1][2], Հանոյ, Վիետնամ - հուլիսի 19, 2024(2024-07-19)[3][4], Հանոյ, Վիետնամ[5]), վիետնամցի քաղաքական և պետական գործիչ, 2018 թվականի հոկտեմբերի 23-ից մինչև 2021 թվականի ապրիլի 5-ը եղել է Վիետնամի նախագահ[8][9], 2006-2011 թվականներին և 2011 թվականի հունվարի 19-ից մինչև իր մահը՝ 2024 թվականի հուլիսի 19-ը՝ Վիետնամի Ազգային ժողովի նախագահ։

Նգուեն Ֆու Չոնգը եղել է Վիետնամի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար[10]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նգուեն Ֆու Չոնգը ծնվել է 1944 թվականի ապրիլի 14-ին Հանոյի արվարձանում։ 1967 թվականին ավարտել է Հանոյի համալսարանի բանասիրական ֆակուլտետը, 1968 թվականին միացել է Վիետնամի կոմունիստական կուսակցությանը[11]։ 1967-1973, 1976-1980 և 1983-1996 թվականներին աշխատել է Վիետնամի կոմունիստական կուսակցության Կենտկոմի «Tạp chí Cộng Sản» («Կոմունիստ») տեսական և քաղաքական ամսագրում, 1991-1996 թվականներին եղել է ամսագրի գլխավոր խմբագիր։

1981 թվականինին Նգուեն Ֆու Չոնգը ուղարկվել է Խորհրդային Միության ԽՍԿԿ Կենտրոնական կոմիտեին կից Ռուսաստանի պետական ծառայության ակադեմիայում սովորելու և մասնագիտանալու կուսակցաշինության մեջ։ 1983 թվականին պաշտպանել է ատենախոսություն և ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, 1992 թվականից՝ դոցենտ, 2002 թվականից՝ Հանոյի պետական համալսարանի պրոֆեսոր։

1994 թվականին ընտրվել է Վիետնամի կոմունիստական կուսակցության անդամ, իսկ 1997 թվականի դեկտեմբերից՝ քաղբյուրոյի անդամ։ 1998-2000 թվականներին ղեկավարել է Քաղբյուրոյի գաղափարախոսության, մշակույթի և կրթության հարցերը, 1998-2006 թվականներին եղել է Քաղբյուրոյի փոխնախագահ, 1998-2001 թվականներին՝ ՀԿԿ Կենտկոմի տեսական հանձնաժողովի նախագահ, տեսական աշխատանքների պատասխանատու[12]։ 2000 թվականի հունվարից մինչև 2006 թվականի հունիսը Նգուեն Ֆու Չոնգը եղել է Վիետնամի կոմունիստական կուսակցության Հանոյի քաղաքային կոմիտեի քարտուղարը:

2002 թվականի մայիսին Նգուեն Ֆու Չոնգը ընտրվել է Վիետնամի ազգային ժողովի պատգամավոր։

2006 թվականի հունիսի 26-ից մինչև 2011 թվականի հուլիսի 23-ը Նգուեն Ֆու Չոնգը եղել է Վիետնամի Ազգային ժողովի նախագահը[13]։ 2011 թվականի հունվարի 19-ին Վիետնամի Կոմունիստական կուսակցության XI համագումարում ընտրվել է Վիետնամի կոմունիստական կուսակցության Կենտկոմի գլխավոր քարտուղար։ Նա նաև ղեկավարում է Վիետնամի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի քարտուղարությունը [14] և ղեկավարել է Վիետնամի Կենտրոնական ռազմական հանձնաժողովի նախագահի պաշտոնը[15]։

2013 թվականի դեկտեմբերի 18-ին Ժողովրդական ոստիկանի 69-րդ ազգային կոնֆերանսում Նգուեն Ֆու Չոնգը պահանջել է, որ ժողովրդական աշխարհազորայինները տիրապետեն իրավիճակին, կատարեն ճշգրիտ կանխատեսումներ և կուսակցությանն ու պետությանը տրամադրեն արդյունավետ խորհուրդներ՝ պահպանել ազգային անվտանգությունը, ինչպես նաև բոլոր ճակատների անվտանգությունը, կուսակցության պաշտպանությունը և երկրի վերջին շրջանում ընդունված փոփոխված Սահմանադրության իրագործման գործընթացը[16]։

Դեկտեմբերի 28-ին նա ելույթ է ունեցել Կենտրոնական ռազմական հանձնաժողովի 2013 թվականի աշխատանքը ամփոփող կոնֆերանսում[17]։

2016 թվականի հունվարի 27-ին Վիետնամի կոմունիստական կուսակցության 12-րդ համագումարում վերընտրվել է Վիետնամի կոմունիստական կուսակցության Կենտկոմի գլխավոր քարտուղար։

2018 թվականի հոկտեմբերի 23-ին Նգուեն Ֆու Չոնգը ընտրվել է Վիետնամի նախագահ։ Նա փոխարինել է է սեպտեմբերի 21-ին մահացած Տրան Դայ Քուանգին։ Մեկնաբանները նշել են, որ Նգուեն Ֆու Չոնգը Հո Չի Մինից հետո առաջին անգամ միավորել է կուսակցության և պետության ամենաբարձր պաշտոնները[18]: Նա Վիետնամի նախագահի պաշտոնը զբաղեցրել է մինչև 2021 թվականի ապրիլի 5-ը։

Նգուեն Ֆու Չոնգը մահացել է 2024 թվականի հուլիսի 19-ին երկարատև հիվանդությունից հետո 80 տարեկան հասակում[19]։

Նգուեն Ֆու Չոնգը ամուսնացած է եղել Նգո Տհունի հետ[20]։ Նրանց դուստրը և որդին պետական աշխատող են[21] [22][23]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Vietnam Communist Party chief Trong dies at 80, state media saysReuters, 2024.
  4. 4,0 4,1 4,2 Tổng Bí thư Nguyễn Phú Trọng từ trần (վիետն.) — 2024.
  5. 5,0 5,1 5,2 Tổng Bí thư Nguyễn Phú Trọng từ trần (վիետն.) — 2024.
  6. Biography of Party General Secretary and President Nguyen Phu Trong — 2018.
  7. 习近平向越共中央总书记阮富仲授予“友谊勋章”并举行隆重颁授仪式
  8. {Cite web |title=Генсек компартии Вьетнама избран новым президентом страны |url=http://www.aif.ru/politics/world/gensek_kompartii_vetnama_izbran_novym_prezidentom_strany |archive-url=https://web.archive.org/web/20181026064435/http://www.aif.ru/politics/world/gensek_kompartii_vetnama_izbran_novym_prezidentom_strany |archive-date=2018-10-26 |access-date=2018-10-25}}
  9. «Парламент Вьетнама избрал Нгуен Суан Фука новым президентом страны». ТАСС. Արխիվացված է օրիգինալից 2021-04-05-ին. Վերցված է 2021-04-09-ին.
  10. «Генсеком Компартии Вьетнама избран Нгуен Фу Чонг». Фонтанка.ру (ռուսերեն). 2011-01-19. Արխիվացված է օրիգինալից 2011-01-22-ին. Վերցված է 2020-05-20-ին.
  11. «Biography of Party General Secretary Nguyen Phu Trong». vietnamplus.vn (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015-07-11-ին. Վերցված է 2020-10-12-ին.
  12. «Из Вьетнама с благодарностью». klychkov.com (ռուսերեն). 2011-02-21. Արխիվացված է օրիգինալից 2015-07-14-ին. Վերցված է 2012-10-29-ին.
  13. «Vietnam confirms new leadership». bbc.co.uk (անգլերեն). 2006-06-27. Արխիվացված է օրիգինալից 2006-07-16-ին. Վերցված է 2020-05-20-ին.
  14. «11th CPVCC Secretariat members named». vietnamplus.vn (անգլերեն). 2011-02-09. Արխիվացված է օրիգինալից 2015-07-15-ին. Վերցված է 2020-05-20-ին.
  15. «Tổ chức trọng thể lễ tang Thượng tướng Nguyễn Trọng Xuyên». vov.vn (վիետնամերեն). 2012-06-27. Արխիվացված է օրիգինալից 2013-04-22-ին. Վերցված է 2020-05-20-ին.
  16. «Генсек ЦК КПВ: необходимо сохранить национальной безопасности во всех ситуациях». vietnam.vnanet.vn (ռուսերեն). 2013-12-28. Արխիվացված է օրիգինալից 2013-12-28-ին. Վերցված է 2014-01-08-ին.
  17. «Генсек ЦК КПВ принял участие в конференции Центральной военной комиссии ВС Вьетнама — Иллюстрированный журнал Вьетнам». Արխիվացված է օրիգինալից 2014-01-07-ին. Վերցված է 2014-01-08-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 84 (օգնություն)
  18. «Путём соседа». Արխիվացված է օրիգինալից 2018-10-26-ին. Վերցված է 2018-10-25-ին.
  19. «Nguyen Phu Trong: Vietnam's long-serving leader dies at 80». BBC News (բրիտանական անգլերեն). Վերցված է 2024-07-19-ին.
  20. «Việt Nam chào đón Chủ tịch Tập Cận Bình» [Vietnam welcomes President Xi Jinping]. Vietnamese BBC. BBC. 5 November 2015. Արխիվացված օրիգինալից 23 October 2018-ին. Վերցված է 30 April 2022-ին. «Tổng bí thư Nguyễn Phú Trọng và phu nhân, bà Ngô Thị Mân[...]» [General Secretary Nguyễn Phú Trọng and his wife, Mrs Ngô Thị Mân[...]]
  21. «Tổng Bí thư, Chủ tịch Nước Nguyễn Phú Trọng: "Vị Tướng" có vai trò đặc biệt trong cuộc chiến chống giặc nội xâm!» [General Secretary and President of the country Nguyễn Phú Trọng: "The General Officer" plays a special role in the fight against the internal invaders!]. phaply. 6 March 2019. Արխիվացված օրիգինալից 27 November 2021-ին. Վերցված է 30 April 2022-ին. «Đám cưới con gái ruột[...]» [At his biological daughter's wedding[...]]
  22. Nguyễn, Hưng (14 September 2011). «'Ghi chức danh trên thiệp cưới là biểu hiện trục lợi'» [Writing a title on a wedding invitation is an expression of profiting]. VNExpress. Արխիվացված օրիգինալից 9 November 2021-ին. Վերցված է 30 April 2022-ին. «Cuối năm 2009, tôi [Nguyễn Minh Thuyết] nhận được thiệp báo hỉ của Tổng bí thư Nguyễn Phú Trọng (khi ấy là Chủ tịch Quốc hội). Do không để ý đó là thiệp bảo hỉ, mở ra thấy đã qua ngày cưới của con trai ông[...]» [At the end of 2009, I [Nguyễn Minh Thuyết] received a congratulation card from General Secretary Nguyễn Phú Trọng (formerly the Chairman of the National Assembly). Because I did not notice that was a congratulation card, I opened it and saw that it's past his son's wedding day[...]]
  23. Hoang, Thùy; Viết, Tuân (23 October 2018). «Tân Chủ tịch nước 'dành tiền lương mua công trái, gửi tiết kiệm'». VNExpress. Արխիվացված օրիգինալից 27 November 2021-ին. Վերցված է 30 April 2022-ին. «Theo ông Quảng, Tổng bí thư, Chủ tịch nước Nguyễn Phú Trọng có hai người con, một gái, một trai và đều là những công chức nhà nước bình thường.» [According to Mr. Quảng, General Secretary and President of the country Nguyễn Phú Trọng has two children, one daughter and one son, and both are ordinary public servants of the Government.]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նգուեն Ֆու Չոնգ» հոդվածին։