Նարինե Դելլալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նարինե Դելլալյան
Ծնվել է փետրվարի 16, 1966(1966-02-16) (53 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտություն թավջութակահար
Գործիքներ թավջութակ
Շրջանավարտ Երևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Նարինե Հարությունի Դելլալյան (փետրվարի 16, 1966(1966-02-16), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ջութակահար:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նարինե Դելլալյանը ծնվել է 1966 թվականին Երևանում: Սովորել է Երևանի Պյոտր Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարան (Ա. Մատինյանի դասարան): Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան (Հրաչյա Հարությունյանի դասարան): Աշխատել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախմբում: 1990 թվականին աշխատանքային հրավերով մեկնել է Լիսաբոն: 1993 թվականից Պորտուգալիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի մենակատարներից է: «Հայրիկ Մուրադյան» հասարակական կազմակերպության նախագահն է, «Հայ-պորտուգալական ընկերություն» կազմակերպության փոխնախագահը[1][2]:

1998 թվականին մասնակցել է Լոս Անջելեսում կայացած Հարություն Դելլալյանի ծննդյան 60-ամյակի հիշատակին նվիրված երաժշտական և մշակութային միջոցառումներին[3][4]:

Ձայնասկավառակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին հրատարակել է «Հայաստանի երաժշտական մասունքներ-Հայրիկ Մուրադյանի ձայնը» ձայնասկավառակը (2001 թվականին Լոս Անջելեսում ԱՄՖԱ-ի կողմից արժանացել է «Ավանդական երաժշտության լավագույն ալբոմ» մրցանակ): 2016 թվականին թողարկել է Հայրիկ Մուրադյանի «Մոկաց սարեր» ձայնասկավառակը[5]:

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Նվիրումի հնչյուններ»[6][7]
  • «Հայ երգի երախտավոր Հայրիկ Մուրադյանի հուշեր»

«Դելլալյան տրիո»[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դելլալյան տրիո» դասական եռյակը ստեղծվել է 1995 թվականին Լիսաբոնում (Պորտուգալիա), Հարություն Դելլալյանի երկու դուստրերի` դաշնակահար Մարինա Դելլալյանի, ջութակահար Նարինե Դելլալյանի և թավջութակահար Լևոն Մուրադյանի կողմից:

Մրցանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կոմիտաս» շքանշան, ՀՀ սփյուռքի նախարարություն, 2016 թ.

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայր՝ Հարություն Դելլալյան, կոմպոզիտոր
  • Ամուսին՝ Լևոն Մուրադյան, թավջութակահար
  • Քույր՝ Մարինա Դելլալյան, դաշնակահար

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]