Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)
Նատրիումի բորհիդրիդ (նատրիումի տետրահիդրոբորատ), անգույն բյուրեղներ,լավ է լուծվում օրգանական լուծիչներում, չի լուծվում ջրում։ Հայտնաբերվել է 1940 թվականին՝ Գերման Շլեսինգերի կողմից, ով այդ ընթացքում մետաղների բորհիդրիդները օգտագործում էր ռազմական գործընթացներում[2]։
α-NaBH4
β-NaBH4
γ-NaBH4
Նատրիումի բորհիդրիդի ջրային լուծույթները 36,3 °C-ից բարձր ջերմաստիճաններում հիմնականում անգույն լուծույթ է, ավելի ցածր ջերմաստիճաններում հանդիպում է բյուրեղահիդրատի նստվածք NaBH4•2H2O, նաև կարող է առաջացնել սոլվատներ պիրիդինի, հիդրազինի և դիմեթիլֆորմամիդի հետ։ Ջրային լուծույթում հիդրոլիզվում է՝ Na3BO3 և Н2։ Նատրիումի բորհիդրիդի հիդրոլիզի ռեակցիան կատալիզվում է անցումային մետաղների աղերի կողմից։ Նատրիումի բորհիդրիդը սինթեզվում է նատրիումի հիդրիդից, բորի եռքլորիդով կամ բորի անհիդրիդով։
Ինչպես նաև կարելի է սինթեզել դիբորանի և նատրիումի հիդրիդի կամ մեթիլատի միջոցով։
Նատրիումի բորհիդրիդը օգտագործվում է օրգանական սինթեզներում, որպես վերականգնիչ ազդանյութ։
↑Schlesinger, H. I.; Brown, H. C.; Abraham, B.; Bond, A. C.; Davidson, N.; Finholt, A. E.; Gilbreath, J. R.; Hoekstra, H.; Horvitz, L.; Hyde, E. K.; Katz, J. J.; Knight, J.; Lad, R. A.; Mayfield, D. L.; Rapp, L.; Ritter, D. M.; Schwartz, A. M.; Sheft, I.; Tuck, L. D.; Walker, A. O. (1953)։ «New developments in the chemistry of diborane and the borohydrides. General summary»։ J. Am. Chem. Soc.75: 186–90։ doi:10.1021/ja01097a049